1 00:00:00,452 --> 00:00:03,884 Ես Դեն Կոհենն եմ, ինչպես ինձ ներկայացրին` գիտնական եմ: 2 00:00:03,884 --> 00:00:07,644 Իսկ դա նշանակում է, որ ես վիճում եմ: 3 00:00:07,644 --> 00:00:10,244 Բանվիճելն իմ կյանքի կարևոր մասն է, և ես սիրում եմ բանավիճել: 4 00:00:10,244 --> 00:00:13,961 Ավելին` ես պարզապես գիտնական չեմ, ես փիլիսոփա եմ, 5 00:00:13,961 --> 00:00:16,951 այդ պատճառով միշտ կարծում եմ, որ բանավիճելուց լավ եմ: 6 00:00:16,951 --> 00:00:20,125 Բանավիճելուց զատ` ես սիրում եմ նաև մտածել բանավիճելու մասին: 7 00:00:20,125 --> 00:00:23,666 Այդ մտածելու ընթացքում ես մի շարք բացահայտումներ եմ արել: 8 00:00:23,666 --> 00:00:25,502 Պատմեմ դրանցից մեկի մասին: 9 00:00:25,502 --> 00:00:27,652 Ես երկար եմ մտածել բանավիճելու մասին: Տարիներ, նույնիսկ տասնամյակներ: 10 00:00:27,652 --> 00:00:31,207 Արդյունքում ես սովորել եմ ավելի լավ բանավիճել: 11 00:00:31,207 --> 00:00:34,777 Բայց որքան ավելի շատ եմ ես բանվիճում, ու որքան ավելի լավ եմ ես դա անում, 12 00:00:34,777 --> 00:00:38,087 այնքան ավելի հաճախ եմ պարտվում բանավեճում: Սա հանելուկ է: 13 00:00:38,087 --> 00:00:41,258 Երկրորդ հանելուկն էլ այն է, որ այդ փաստն ինձ առանձնապես չի անհանգստացնում 14 00:00:41,258 --> 00:00:43,373 Ինչո՟ւ է դա այդպես, 15 00:00:43,373 --> 00:00:44,804 և ինչո՟ւ եմ ես կարծում, որ լավ բանավիճողները 16 00:00:44,804 --> 00:00:46,936 նաև պարտվելուց են լավ: 17 00:00:46,936 --> 00:00:48,857 Տեսեք, հարցականները միայն սրանք չեն: 18 00:00:48,857 --> 00:00:52,442 Ինչո՟ւ ենք մենք ընդհանրապես բանավիճում: Ո՟վ է շահում բանավեճից: 19 00:00:52,442 --> 00:00:54,442 Նկատի ունեմ, այսպես կոչված, 20 00:00:54,442 --> 00:00:57,200 գիտական կամ ճանաչողական բանավեճերը, 21 00:00:57,200 --> 00:00:59,106 երբ բանավեճի առարկան ճանաչողական ինչ-որ բան է: 22 00:00:59,106 --> 00:01:02,298 Օրինակ` այս կամ այն պնդումը ճի՟շտ է արդյոք: Այս կամ այն տեսությունը լա՟վն է: 23 00:01:02,298 --> 00:01:06,181 Սա տեքստի կամ տվյալների խելամի՟տ մեկնաբանություն է, թե՟ ոչ: 24 00:01:06,181 --> 00:01:08,705 Եվ այլն: Խոսքս կենցաղային վեճերի մասին չէ, 25 00:01:08,705 --> 00:01:12,168 օրինակ` թե ում հերթն է ամանները լվանալու կամ աղբը թափելու: 26 00:01:12,168 --> 00:01:14,504 Իհարկե, այդպիսի վեճեր էլ են լինում: 27 00:01:14,504 --> 00:01:16,992 Ես սովորաբար հաղթում եմ այդպիսի վեճերում, որովհետև գիտեմ «հնարքները»: 28 00:01:16,992 --> 00:01:18,183 Բայց դրանք կարևոր բանավեճեր չեն: 29 00:01:18,183 --> 00:01:20,351 Ես այսօր խոսում եմ գիտական բանավեճերի մասին, 30 00:01:20,351 --> 00:01:22,521 և ահա թե ինչն է ինձ զարմացնում դրանց վերաբերյալ: 31 00:01:22,521 --> 00:01:27,786 Նախ, ի՟նչ է տալիս հաղթանակը բանավեճում: 32 00:01:27,786 --> 00:01:30,120 Ի՟նչ կշահեմ ես, եթե համոզեմ ձեզ, որ 33 00:01:30,120 --> 00:01:33,495 ուտիլիտարիզմը բարոյական խնդիրներ քննարկելու համար լավագույն մոտեցումը չէ: 34 00:01:33,495 --> 00:01:35,725 Այսպիսով` ի՟նչ է տալիս հաղթողին հաղթանակը բանավեճում: 35 00:01:35,725 --> 00:01:38,826 Կամ ինչո՟ւ պիտի ինձ հետաքրքրի` 36 00:01:38,826 --> 00:01:42,067 Ձեր կարծիքով Կանտի տեսությունն աշխատում է, թե ոչ, 37 00:01:42,067 --> 00:01:44,902 կամ Միլլն արդյո՟ք ճիշտ էր բարոյականության մասին իր տեսություններում: 38 00:01:44,902 --> 00:01:47,601 Ինձ բոլորովին չի հետաքրքրում` 39 00:01:47,601 --> 00:01:50,198 արդյոք դուք ֆունկցիոնալիզմը համարո՟ւմ եք մտածողության մասին լավ տեսություն, թե ոչ: 40 00:01:50,198 --> 00:01:52,430 Ինչո՟ւ ենք մենք ընհանրապես փորձում բանավիճել: 41 00:01:52,430 --> 00:01:54,251 Ինչո՟ւ ենք փորձում համոզել դիմացինին հավատալ մի բանի, 42 00:01:54,251 --> 00:01:56,119 որին նա չի ուզում հավատալ: 43 00:01:56,119 --> 00:01:58,709 Ի վերջո` կարելի՟ է մարդուն ստիպել 44 00:01:58,709 --> 00:02:00,437 մտածել այնպես, ինչպես 45 00:02:00,437 --> 00:02:03,531 ինքը չի ուզում մտածել: 46 00:02:03,531 --> 00:02:06,524 Իմ պատասխանում ես հղում կանեմ 47 00:02:06,524 --> 00:02:08,214 բանավեճերի երեք մոդելներին: 48 00:02:08,214 --> 00:02:10,174 Առաջին մոդելում - եկեք այն անվանենք դիալեկտիկական մոդել, 49 00:02:10,174 --> 00:02:12,772 բանավեճը պատերազմի պես մի բան է. բոլորս էլ գիտենք, թե դա ինչ է: 50 00:02:12,772 --> 00:02:14,657 Մարդիկ գոռում են, գոչում, 51 00:02:14,657 --> 00:02:15,900 հաղթում, պարտվում: 52 00:02:15,900 --> 00:02:18,351 Բանավիճելու ամենաօգտակար ու հարմար մոդելը չէ, 53 00:02:18,351 --> 00:02:21,109 բայց բավականին տարածված ու ընդունված ձև է: 54 00:02:21,109 --> 00:02:24,709 Կա մեկ ուրիշ մոտեցում, որտեղ բանավեճն ապացույց է: 55 00:02:24,709 --> 00:02:26,927 Օրինակ` մաթեմատիկոսների բանավեճը: 56 00:02:26,927 --> 00:02:29,661 Ահա իմ փաստարկը. կանցնի՟: 57 00:02:29,661 --> 00:02:33,866 Պնդումս ճի՟շտ է: Եզրահանգումներս խելամի՟տ են: 58 00:02:33,866 --> 00:02:36,602 Եզրահանգումս մեկնարկային ենթադրությունների՟ց է բխում, թե ոչ: 59 00:02:36,602 --> 00:02:39,306 Բանավիճողներն իրար չեն ընդդիմանում, իրար հետ չեն մրցում, 60 00:02:39,306 --> 00:02:44,923 թշնամություն չեն անում: 61 00:02:44,923 --> 00:02:46,855 Բանավիճելու երրորդ մոդելը, 62 00:02:46,855 --> 00:02:48,341 իմ կարծիքով, ամենաօգտակարն է: 63 00:02:48,341 --> 00:02:51,874 Բանավեճը բեմադրություն է: 64 00:02:51,874 --> 00:02:53,918 Բանավեճը հանրային ելույթ է: 65 00:02:53,918 --> 00:02:56,950 Օրինակ` քաղաքական գործիչը, որը ներկայացնում է ինչ-որ բան, 66 00:02:56,950 --> 00:02:59,310 փորձում է լսարանին համոզել ինչ-որ բանում: 67 00:02:59,310 --> 00:03:02,461 Այստեղ մի կարևոր բան պետք է հիշել. 68 00:03:02,461 --> 00:03:06,423 Երբ մենք բանավիճում ենք ինչ-որ լսարանի առջև, 69 00:03:06,423 --> 00:03:10,663 երբեմն լսարանն ավելի մասնակցային դեր ունի: 70 00:03:10,663 --> 00:03:15,165 Ստացվում է, որ երբեմն այսպիսի բանավեճերը նաև ատենակալների առջև ելույթ են. 71 00:03:15,165 --> 00:03:17,990 նրանք լսում են, քննում և որոշում կայացնում: 72 00:03:17,990 --> 00:03:19,810 Եկեք այս մոդելն անվանենք հռետորական մոդել, 73 00:03:19,810 --> 00:03:23,753 որի դեպքում հարկավոր է հարմարվել լսարանին: 74 00:03:23,753 --> 00:03:26,250 Իմաստ չունի ֆրանսիալեզու լսարանի առջև 75 00:03:26,250 --> 00:03:29,680 ասել գրագետ, մտածված, հիմնավորված բաներ` 76 00:03:29,680 --> 00:03:31,583 անգլերենով: 77 00:03:31,583 --> 00:03:34,106 Այսպիսով` բանավիճելու երեք մոդել կա: 78 00:03:34,106 --> 00:03:37,900 բանավեճը որպես պատերազմ, բանավեճը որպես ապացույց, և բանավեճը որպես ելույթ: 79 00:03:37,900 --> 00:03:42,200 Այս երեքից ամենատարածվածը պատերազմ-բանավեճի մոդելն է: 80 00:03:42,200 --> 00:03:45,061 Մենք այդ մոդելով ենք խոսում ու 81 00:03:45,061 --> 00:03:47,259 մտածում բանավեճերի մասին, 82 00:03:47,259 --> 00:03:50,121 հետևաբար նաև այդպես ենք 83 00:03:50,121 --> 00:03:51,899 բանավիճում ինքներս: 84 00:03:51,899 --> 00:03:53,380 Այո, բանավեճերի մասին խոսելիս էլ մենք 85 00:03:53,380 --> 00:03:55,452 շատ «պատերազմական» բառապաշար ենք օգտագործում: 86 00:03:55,452 --> 00:03:58,919 Ուժեղ փաստարկներ, որ 87 00:03:58,919 --> 00:04:00,817 խփում են ճիշտ նշանակետին: 88 00:04:00,817 --> 00:04:03,752 Պաշտպանություն ապահովող, ստրատեգիական փաստարկներ: 89 00:04:03,752 --> 00:04:06,150 Փաստարկներ, որ միանգամից կջնջեն հակառակորդին: 90 00:04:06,150 --> 00:04:09,116 Սա է բանավեճերի ընկալման 91 00:04:09,116 --> 00:04:11,164 ամենատարածված ձևը: 92 00:04:11,164 --> 00:04:13,147 Երբ ես սկսեցի խոսել բանավեճերի մասին, 93 00:04:13,147 --> 00:04:16,484 հավանաբար դուք էլ մտածեցիք հենց այսպիսի բանավեճերի մասին: 94 00:04:16,484 --> 00:04:20,021 Բայց իմ կարծիքով բանավեճին որպես պատերազմ նայելը 95 00:04:20,021 --> 00:04:21,790 լրջորեն ազդում է նրա վրա, 96 00:04:21,790 --> 00:04:24,948 թե ինչպես ենք մենք բանավիճում: 97 00:04:24,948 --> 00:04:28,295 Նախ, մարտավարությունը բովանդակությունից կարևոր է դառնում: 98 00:04:28,295 --> 00:04:30,776 Կարելի է սովորել տրամաբանություն և փաստարկում: 99 00:04:30,776 --> 00:04:33,280 Տիրապետել այն բոլոր տեխնիկաներին, որ մարդիկ օգտագործում են 100 00:04:33,280 --> 00:04:35,269 բանավեճերում հաղթելու համար: 101 00:04:35,269 --> 00:04:39,146 Բանավեճին որպես պատերազմ նայելը սրում է «դուք մեր դեմ» գզացողությունը, 102 00:04:39,146 --> 00:04:42,391 հակադրում ու բևեռացնում է մարդկանց: 103 00:04:42,391 --> 00:04:45,624 Արդյունքում հնարավոր ելքերը դառնում են 104 00:04:45,624 --> 00:04:51,370 կամ հաղթանակը, կամ պատվավոր հաղթանակը, կամ պարտությունը կամ ջախջախիչ պարտությունը։ 105 00:04:51,370 --> 00:04:54,053 Իմ կարծիքով այս ամենը խեղաթյուրում է բանավեճի գործընթացը։ 106 00:04:54,053 --> 00:04:56,808 Դեռ ավելի վատ՝ բացառվում են բանակցությունը, 107 00:04:56,808 --> 00:04:59,339 առողջ դատողությունը, փոխզիջման գալը, 108 00:04:59,339 --> 00:05:02,320 համագործակցությունը։ 109 00:05:02,320 --> 00:05:04,316 Մտածեք ինքներդ․ երբևէ եղե՞լ է, որ բանավեճի մեջ մտնեք՝ 110 00:05:04,316 --> 00:05:07,540 մտածելով «Տեսնենք՝ ինչ է հնարավոր ստեղծել միասին», 111 00:05:07,540 --> 00:05:10,615 ինչ-որ մեկից ինչ-որ բան "տանելու" փոխարեն։ 112 00:05:10,615 --> 00:05:12,911 Բանավեճը որպես պատերազմ մոտեցումը 113 00:05:12,911 --> 00:05:17,253 անխուսափելի է դարձնում այդպիսի հանգուցալուծումները։ 114 00:05:17,253 --> 00:05:20,080 Եվ ամենավատն այն է, որ բանավեճերը 115 00:05:20,080 --> 00:05:21,937 կարծես թե մեզ ոչ մի բանի չեն հասցնում։ 116 00:05:21,937 --> 00:05:24,513 Դրանք տանում են փակուղի։ Դրանք խցանումներ են, 117 00:05:24,513 --> 00:05:28,314 "պատային" իրավիճակներ։ 118 00:05:28,314 --> 00:05:30,156 Բանավիճողները որևէ բանի չեն հասնում։ 119 00:05:30,156 --> 00:05:32,469 Ի դեպ, մի բան էլ։ Եվ այս վերջինն ինձ ամենաշատն է 120 00:05:32,469 --> 00:05:34,580 անհանգստացնում՝ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ։ 121 00:05:34,580 --> 00:05:38,299 Բանավեճը պատերազմ է մոտեցումը հավասարության նշան է դնում 122 00:05:38,299 --> 00:05:41,916 սովորելու և պարտվելու միջև։ 123 00:05:41,916 --> 00:05:43,836 Թույլ տվեք բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։ 124 00:05:43,836 --> 00:05:46,452 Ենթադրենք, ես և Դուք բանավիճում ենք։ 125 00:05:46,452 --> 00:05:50,476 Դուք հավատում եք որոշակի Պ պնդման, իսկ ես՝ ոչ։ 126 00:05:50,476 --> 00:05:52,323 Ես հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք Դուք հավատում Պ պնդմանը»։ 127 00:05:52,323 --> 00:05:53,992 Դուք բերում եք Ձեր հիմնավորումները։ 128 00:05:53,992 --> 00:05:56,023 Ես առարկում եմ՝ պատասխանելով․ «Բայց չէ՞ որ․․․» 129 00:05:56,023 --> 00:05:57,885 Դուք պատասխանում եք իմ առարկությանը։ 130 00:05:57,885 --> 00:06:00,110 Ես հարցնում եմ՝ «Հետո՞։ Ի՞նչ նկատի ունեք։ 131 00:06:00,110 --> 00:06:03,708 Ի՞նչ կապ ունի Ձեր ասածն այստեղ»։ Դուք պատասխանում եք։ 132 00:06:03,708 --> 00:06:05,136 Հիմա, ենթադրենք` բանավեճի ողջ ընթացքում 133 00:06:05,136 --> 00:06:07,099 ես առարկել եմ, հարցեր եմ տվել, 134 00:06:07,099 --> 00:06:10,138 հակադրվել եմ, 135 00:06:10,138 --> 00:06:13,900 և բոլոր դեպքերում ստացել եմ գոհացնող պատասխաններ: 136 00:06:13,900 --> 00:06:16,490 Արդյունքում, վերջում ես ասում եմ. 137 00:06:16,490 --> 00:06:20,340 «Գիտե՟ք, երևի թե դուք ճիշտ եք: Պ»: 138 00:06:20,340 --> 00:06:23,997 Ես ձեռք եմ բերել նոր համոզմունք: Բայց դա պարզապես համոզմունք չէ: 139 00:06:23,997 --> 00:06:28,571 Դա լավ հիմնավորված, մանրամասն ուսումնասիրված, 140 00:06:28,571 --> 00:06:31,553 ճակատամարտ անցած համոզմունք է: 141 00:06:31,553 --> 00:06:35,554 Մեծ ճանաչողական ձեռքբերում: Հիմա ի՟նչ` ո՟վ հաղթեց բանավեճում: 142 00:06:35,554 --> 00:06:38,515 Եթե բանավեճին նայենք որպես պատերազմ` 143 00:06:38,515 --> 00:06:41,964 հաղթեցիք Դուք, չնայած ես և միայն ես ունեցա ճանաչողական ձեռքբերում: 144 00:06:41,964 --> 00:06:45,837 Ճանաչողական տեսակետից, ի՟նչ ձեռք բերեցիք Դուք: 145 00:06:45,837 --> 00:06:48,642 Դե, իհարկե, Ձեզ հաստատ հաճելի էր "հաղթել", գուցե դա բարձրացրեց Ձեր ինքնագնահատականը: 146 00:06:48,642 --> 00:06:51,751 Հնարավոր է` դա բարձրացրեց մասնագիտական շրջապատում 147 00:06:51,751 --> 00:06:53,339 Ձեր կարգավիճակը: 148 00:06:53,339 --> 00:06:57,593 Բայց ճանաչողական տեսակետից, ո՟վ է հաղթողը: 149 00:06:57,593 --> 00:06:59,572 Պատերազմ-բանավեճի պատկերացումները ստիպում են մեզ մտածել, 150 00:06:59,572 --> 00:07:02,512 որ հաղթողը Դուք եք, պարտվողը` ես, 151 00:07:02,512 --> 00:07:04,794 չնայած որ ես ունեցա ձեռքբերում: 152 00:07:04,794 --> 00:07:06,995 Ինչ-որ բան այստեղ սխալ է: 153 00:07:06,995 --> 00:07:09,811 Եվ այդ սխալ պատկերացումն է, որ ես ուզում եմ փոխել, եթե կարող ենք: 154 00:07:09,811 --> 00:07:14,625 Այսպիսով, ինչպե՟ս անել, որ բանավեճերը 155 00:07:14,625 --> 00:07:17,384 բերեն դրական ձեռքբերումներ: 156 00:07:17,384 --> 00:07:21,122 Դրա համար մեզ հարկավոր են բանվեճերից "ելքերի" նոր ստրատեգիաներ: 157 00:07:21,122 --> 00:07:24,328 Բայց մենք չենք կարող ունենալ «ելքերի» նոր ստրատեգիաներ, 158 00:07:24,328 --> 00:07:27,464 քանի դեռ չունենք բանավեճի մեջ մտնելու նոր մոտեցումներ: 159 00:07:27,464 --> 00:07:30,898 Մենք պետք է բանավեճը պատկերացնենք նորովի: 160 00:07:30,898 --> 00:07:33,956 Դա անելու համար... 161 00:07:33,956 --> 00:07:36,139 իրականում ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել: 162 00:07:36,139 --> 00:07:37,555 Ահա և վատ նորությունը: 163 00:07:37,555 --> 00:07:40,635 Պատերազմ-բանավեճի համեմատությունը, պարզապես, հրեշ է: 164 00:07:40,635 --> 00:07:42,987 Այն ապրում է մեր գիտակցության մեջ, և 165 00:07:42,987 --> 00:07:44,986 չկա կախարդական մի նիզակ, որ նրան կսպանի: 166 00:07:44,986 --> 00:07:47,552 Չկա կախարդական փայտիկ, որ կանհետացնի նրան: 167 00:07:47,552 --> 00:07:49,205 Ես այս խնդրին պատասխան չունեմ: 168 00:07:49,205 --> 00:07:50,315 Բայց ունեմ առաջարկներ: 169 00:07:50,315 --> 00:07:53,469 Ահա դրանցից մեկը: 170 00:07:53,469 --> 00:07:55,598 Եթե մենք ուզում ենք նորովի նայել բանավեճերին, 171 00:07:55,598 --> 00:07:59,678 պետք է նորովի նայել բանավիճողներին: 172 00:07:59,678 --> 00:08:02,492 Եկեք մի բան փորձենք: 173 00:08:02,492 --> 00:08:07,102 Պատկերացրեք բոլոր այն դերերը, որ մարդիկ «խաղում են» բանավեճի մեջ: 174 00:08:07,102 --> 00:08:10,103 Դիալեկտիկական բանավեճում դրանք 175 00:08:10,103 --> 00:08:12,433 բանախոսն ու ընդդիմախոսն են, 176 00:08:12,433 --> 00:08:14,440 հռետորական բանավեճում` լսարանը, 177 00:08:14,440 --> 00:08:18,356 ապացուցողական բանավեճում` քննադատը... 178 00:08:18,356 --> 00:08:22,033 Հիմա փորձեք պատկերացնել մի բանավեճ, որում Դուք համ բանավիճողն եք, 179 00:08:22,033 --> 00:08:25,772 համ էլ միաժամանակ լսարանը. 180 00:08:25,772 --> 00:08:27,920 Դուք տեսնում եք ինքներդ Ձեզ` բանավիճելիս: 181 00:08:27,920 --> 00:08:30,880 Կարո՟ղ եք պատկերացնել, որ Դուք տեսնում եք ինձներդ Ձեզ բանավիճելիս, 182 00:08:30,880 --> 00:08:34,249 տանուլ եք տալիս բանավեճը, բայց վերջում, միևնույն է` 183 00:08:34,249 --> 00:08:38,825 ասում եք. «Ուխ, ինչ լավ բանավեճ էր»: 184 00:08:38,825 --> 00:08:41,935 Կարծում եմ` կարող եք: 185 00:08:41,935 --> 00:08:43,933 Եթե կարող եք պատկերացնել բանավեճ, որում 186 00:08:43,933 --> 00:08:45,576 պարտվողը հաղթողին ասում է` 187 00:08:45,576 --> 00:08:47,497 «Լավ բանավեճ էր», 188 00:08:47,497 --> 00:08:49,480 և նույնն ասում են լսարանն ու «դատավորները», 189 00:08:49,480 --> 00:08:51,283 ապա Դուք պատկերացրել եք լավ բանավեճ: 190 00:08:51,283 --> 00:08:53,102 Ավելին, Դուք պատկերացրել եք լավ բանավիճող, 191 00:08:53,102 --> 00:08:56,472 ինչպիսին արժե, 192 00:08:56,472 --> 00:08:59,561 որ լինեք ինքներդ: 193 00:08:59,561 --> 00:09:02,243 Ես շատ բանավեճեր եմ տանուլ տալիս: 194 00:09:02,243 --> 00:09:04,818 Լավ բանավիճելը` բանավեճում պարտվելուց օգուտ քաղելը, 195 00:09:04,818 --> 00:09:06,755 փորձառություն է պահանջում: 196 00:09:06,755 --> 00:09:09,431 Բայց բարեբախտաբար ես շատ, շատ գործընկերներ եմ ունեցել, 197 00:09:09,431 --> 00:09:12,650 ովքեր պատրաստակամ են եղել օգնել ինձ այդ փորձառությունը ձեռք բերել: 198 00:09:12,650 --> 00:09:13,843 Շնորհակալություն: 199 00:09:13,843 --> 00:09:17,952 (Ծափահարություններ)