WEBVTT 00:00:00.452 --> 00:00:03.884 Ես Դեն Կոհենն եմ, ինչպես ինձ ներկայացրին` գիտնական եմ: 00:00:03.884 --> 00:00:07.644 Իսկ դա նշանակում է, որ ես վիճում եմ: 00:00:07.644 --> 00:00:10.244 Բանվիճելն իմ կյանքի կարևոր մասն է, և ես սիրում եմ բանավիճել: 00:00:10.244 --> 00:00:13.961 Ավելին` ես պարզապես գիտնական չեմ, ես փիլիսոփա եմ, 00:00:13.961 --> 00:00:16.951 այդ պատճառով միշտ կարծում եմ, որ բանավիճելուց լավ եմ: 00:00:16.951 --> 00:00:20.125 Բանավիճելուց զատ` ես սիրում եմ նաև մտածել բանավիճելու մասին: NOTE Paragraph 00:00:20.125 --> 00:00:23.666 Այդ մտածելու ընթացքում ես մի շարք բացահայտումներ եմ արել: 00:00:23.666 --> 00:00:25.502 Պատմեմ դրանցից մեկի մասին: 00:00:25.502 --> 00:00:27.652 Ես երկար եմ մտածել բանավիճելու մասին: Տարիներ, նույնիսկ տասնամյակներ: 00:00:27.652 --> 00:00:31.207 Արդյունքում ես սովորել եմ ավելի լավ բանավիճել: 00:00:31.207 --> 00:00:34.777 Բայց որքան ավելի շատ եմ ես բանվիճում, ու որքան ավելի լավ եմ ես դա անում, 00:00:34.777 --> 00:00:38.087 այնքան ավելի հաճախ եմ պարտվում բանավեճում: Սա հանելուկ է: 00:00:38.087 --> 00:00:41.258 Երկրորդ հանելուկն էլ այն է, որ այդ փաստն ինձ առանձնապես չի անհանգստացնում 00:00:41.258 --> 00:00:43.373 Ինչո՟ւ է դա այդպես, 00:00:43.373 --> 00:00:44.804 և ինչո՟ւ եմ ես կարծում, որ լավ բանավիճողները 00:00:44.804 --> 00:00:46.936 նաև պարտվելուց են լավ: NOTE Paragraph 00:00:46.936 --> 00:00:48.857 Տեսեք, հարցականները միայն սրանք չեն: 00:00:48.857 --> 00:00:52.442 Ինչո՟ւ ենք մենք ընդհանրապես բանավիճում: Ո՟վ է շահում բանավեճից: 00:00:52.442 --> 00:00:54.442 Նկատի ունեմ, այսպես կոչված, 00:00:54.442 --> 00:00:57.200 գիտական կամ ճանաչողական բանավեճերը, 00:00:57.200 --> 00:00:59.106 երբ բանավեճի առարկան ճանաչողական ինչ-որ բան է: 00:00:59.106 --> 00:01:02.298 Օրինակ` այս կամ այն պնդումը ճի՟շտ է արդյոք: Այս կամ այն տեսությունը լա՟վն է: 00:01:02.298 --> 00:01:06.181 Սա տեքստի կամ տվյալների խելամի՟տ մեկնաբանություն է, թե՟ ոչ: 00:01:06.181 --> 00:01:08.705 Եվ այլն: Խոսքս կենցաղային վեճերի մասին չէ, 00:01:08.705 --> 00:01:12.168 օրինակ` թե ում հերթն է ամանները լվանալու կամ աղբը թափելու: 00:01:12.168 --> 00:01:14.504 Իհարկե, այդպիսի վեճեր էլ են լինում: 00:01:14.504 --> 00:01:16.992 Ես սովորաբար հաղթում եմ այդպիսի վեճերում, որովհետև գիտեմ «հնարքները»: 00:01:16.992 --> 00:01:18.183 Բայց դրանք կարևոր բանավեճեր չեն: 00:01:18.183 --> 00:01:20.351 Ես այսօր խոսում եմ գիտական բանավեճերի մասին, 00:01:20.351 --> 00:01:22.521 և ահա թե ինչն է ինձ զարմացնում դրանց վերաբերյալ: NOTE Paragraph 00:01:22.521 --> 00:01:27.786 Նախ, ի՟նչ է տալիս հաղթանակը բանավեճում: 00:01:27.786 --> 00:01:30.120 Ի՟նչ կշահեմ ես, եթե համոզեմ ձեզ, որ 00:01:30.120 --> 00:01:33.495 ուտիլիտարիզմը բարոյական խնդիրներ քննարկելու համար լավագույն մոտեցումը չէ: 00:01:33.495 --> 00:01:35.725 Այսպիսով` ի՟նչ է տալիս հաղթողին հաղթանակը բանավեճում: 00:01:35.725 --> 00:01:38.826 Կամ ինչո՟ւ պիտի ինձ հետաքրքրի` 00:01:38.826 --> 00:01:42.067 Ձեր կարծիքով Կանտի տեսությունն աշխատում է, թե ոչ, 00:01:42.067 --> 00:01:44.902 կամ Միլլն արդյո՟ք ճիշտ էր բարոյականության մասին իր տեսություններում: 00:01:44.902 --> 00:01:47.601 Ինձ բոլորովին չի հետաքրքրում` 00:01:47.601 --> 00:01:50.198 արդյոք դուք ֆունկցիոնալիզմը համարո՟ւմ եք մտածողության մասին լավ տեսություն, թե ոչ: 00:01:50.198 --> 00:01:52.430 Ինչո՟ւ ենք մենք ընհանրապես փորձում բանավիճել: 00:01:52.430 --> 00:01:54.251 Ինչո՟ւ ենք փորձում համոզել դիմացինին հավատալ մի բանի, 00:01:54.251 --> 00:01:56.119 որին նա չի ուզում հավատալ: 00:01:56.119 --> 00:01:58.709 Ի վերջո` կարելի՟ է մարդուն ստիպել 00:01:58.709 --> 00:02:00.437 մտածել այնպես, ինչպես 00:02:00.437 --> 00:02:03.531 ինքը չի ուզում մտածել: NOTE Paragraph 00:02:03.531 --> 00:02:06.524 Իմ պատասխանում ես հղում կանեմ 00:02:06.524 --> 00:02:08.214 բանավեճերի երեք մոդելներին: 00:02:08.214 --> 00:02:10.174 Առաջին մոդելում - եկեք այն անվանենք դիալեկտիկական մոդել, 00:02:10.174 --> 00:02:12.772 բանավեճը պատերազմի պես մի բան է. բոլորս էլ գիտենք, թե դա ինչ է: 00:02:12.772 --> 00:02:14.657 Մարդիկ գոռում են, գոչում, 00:02:14.657 --> 00:02:15.900 հաղթում, պարտվում: 00:02:15.900 --> 00:02:18.351 Բանավիճելու ամենաօգտակար ու հարմար մոդելը չէ, 00:02:18.351 --> 00:02:21.109 բայց բավականին տարածված ու ընդունված ձև է: NOTE Paragraph 00:02:21.109 --> 00:02:24.709 Կա մեկ ուրիշ մոտեցում, որտեղ բանավեճն ապացույց է: 00:02:24.709 --> 00:02:26.927 Օրինակ` մաթեմատիկոսների բանավեճը: 00:02:26.927 --> 00:02:29.661 Ահա իմ փաստարկը. կանցնի՟: 00:02:29.661 --> 00:02:33.866 Պնդումս ճի՟շտ է: Եզրահանգումներս խելամի՟տ են: 00:02:33.866 --> 00:02:36.602 Եզրահանգումս մեկնարկային ենթադրությունների՟ց է բխում, թե ոչ: 00:02:36.602 --> 00:02:39.306 Բանավիճողներն իրար չեն ընդդիմանում, իրար հետ չեն մրցում, 00:02:39.306 --> 00:02:44.923 թշնամություն չեն անում: NOTE Paragraph 00:02:44.923 --> 00:02:46.855 Բանավիճելու երրորդ մոդելը, 00:02:46.855 --> 00:02:48.341 իմ կարծիքով, ամենաօգտակարն է: 00:02:48.341 --> 00:02:51.874 Բանավեճը բեմադրություն է: 00:02:51.874 --> 00:02:53.918 Բանավեճը հանրային ելույթ է: 00:02:53.918 --> 00:02:56.950 Օրինակ` քաղաքական գործիչը, որը ներկայացնում է ինչ-որ բան, 00:02:56.950 --> 00:02:59.310 փորձում է լսարանին համոզել ինչ-որ բանում: 00:02:59.310 --> 00:03:02.461 Այստեղ մի կարևոր բան պետք է հիշել. 00:03:02.461 --> 00:03:06.423 Երբ մենք բանավիճում ենք ինչ-որ լսարանի առջև, 00:03:06.423 --> 00:03:10.663 երբեմն լսարանն ավելի մասնակցային դեր ունի: 00:03:10.663 --> 00:03:15.165 Ստացվում է, որ երբեմն այսպիսի բանավեճերը նաև ատենակալների առջև ելույթ են. 00:03:15.165 --> 00:03:17.990 նրանք լսում են, քննում և որոշում կայացնում: 00:03:17.990 --> 00:03:19.810 Եկեք այս մոդելն անվանենք հռետորական մոդել, 00:03:19.810 --> 00:03:23.753 որի դեպքում հարկավոր է հարմարվել լսարանին: 00:03:23.753 --> 00:03:26.250 Իմաստ չունի ֆրանսիալեզու լսարանի առջև 00:03:26.250 --> 00:03:29.680 ասել գրագետ, մտածված, հիմնավորված բաներ` 00:03:29.680 --> 00:03:31.583 անգլերենով: 00:03:31.583 --> 00:03:34.106 Այսպիսով` բանավիճելու երեք մոդել կա: 00:03:34.106 --> 00:03:37.900 բանավեճը որպես պատերազմ, բանավեճը որպես ապացույց, և բանավեճը որպես ելույթ: NOTE Paragraph 00:03:37.900 --> 00:03:42.200 Այս երեքից ամենատարածվածը պատերազմ-բանավեճի մոդելն է: 00:03:42.200 --> 00:03:45.061 Մենք այդ մոդելով ենք խոսում ու 00:03:45.061 --> 00:03:47.259 մտածում բանավեճերի մասին, 00:03:47.259 --> 00:03:50.121 հետևաբար նաև այդպես ենք 00:03:50.121 --> 00:03:51.899 բանավիճում ինքներս: NOTE Paragraph 00:03:51.899 --> 00:03:53.380 Այո, բանավեճերի մասին խոսելիս էլ մենք 00:03:53.380 --> 00:03:55.452 շատ «պատերազմական» բառապաշար ենք օգտագործում: 00:03:55.452 --> 00:03:58.919 Ուժեղ փաստարկներ, որ 00:03:58.919 --> 00:04:00.817 խփում են ճիշտ նշանակետին: 00:04:00.817 --> 00:04:03.752 Պաշտպանություն ապահովող, ստրատեգիական փաստարկներ: 00:04:03.752 --> 00:04:06.150 Փաստարկներ, որ միանգամից կջնջեն հակառակորդին: 00:04:06.150 --> 00:04:09.116 Սա է բանավեճերի ընկալման 00:04:09.116 --> 00:04:11.164 ամենատարածված ձևը: 00:04:11.164 --> 00:04:13.147 Երբ ես սկսեցի խոսել բանավեճերի մասին, 00:04:13.147 --> 00:04:16.484 հավանաբար դուք էլ մտածեցիք հենց այսպիսի բանավեճերի մասին: 00:04:16.484 --> 00:04:20.021 Բայց իմ կարծիքով բանավեճին որպես պատերազմ նայելը 00:04:20.021 --> 00:04:21.790 լրջորեն ազդում է նրա վրա, 00:04:21.790 --> 00:04:24.948 թե ինչպես ենք մենք բանավիճում: NOTE Paragraph 00:04:24.948 --> 00:04:28.295 Նախ, մարտավարությունը բովանդակությունից կարևոր է դառնում: 00:04:28.295 --> 00:04:30.776 Կարելի է սովորել տրամաբանություն և փաստարկում: 00:04:30.776 --> 00:04:33.280 Տիրապետել այն բոլոր տեխնիկաներին, որ մարդիկ օգտագործում են 00:04:33.280 --> 00:04:35.269 բանավեճերում հաղթելու համար: 00:04:35.269 --> 00:04:39.146 Բանավեճին որպես պատերազմ նայելը սրում է «դուք մեր դեմ» գզացողությունը, 00:04:39.146 --> 00:04:42.391 հակադրում ու բևեռացնում է մարդկանց: 00:04:42.391 --> 00:04:45.624 Արդյունքում հնարավոր ելքերը դառնում են 00:04:45.624 --> 00:04:51.370 կամ հաղթանակը, կամ պատվավոր հաղթանակը, կամ պարտությունը կամ ջախջախիչ պարտությունը։ 00:04:51.370 --> 00:04:54.053 Իմ կարծիքով այս ամենը խեղաթյուրում է բանավեճի գործընթացը։ 00:04:54.053 --> 00:04:56.808 Դեռ ավելի վատ՝ բացառվում են բանակցությունը, 00:04:56.808 --> 00:04:59.339 առողջ դատողությունը, փոխզիջման գալը, 00:04:59.339 --> 00:05:02.320 համագործակցությունը։ 00:05:02.320 --> 00:05:04.316 Մտածեք ինքներդ․ երբևէ եղե՞լ է, որ բանավեճի մեջ մտնեք՝ 00:05:04.316 --> 00:05:07.540 մտածելով «Տեսնենք՝ ինչ է հնարավոր ստեղծել միասին», 00:05:07.540 --> 00:05:10.615 ինչ-որ մեկից ինչ-որ բան "տանելու" փոխարեն։ 00:05:10.615 --> 00:05:12.911 Բանավեճը որպես պատերազմ մոտեցումը 00:05:12.911 --> 00:05:17.253 անխուսափելի է դարձնում այդպիսի հանգուցալուծումները։ 00:05:17.253 --> 00:05:20.080 Եվ ամենավատն այն է, որ բանավեճերը 00:05:20.080 --> 00:05:21.937 կարծես թե մեզ ոչ մի բանի չեն հասցնում։ 00:05:21.937 --> 00:05:24.513 Դրանք տանում են փակուղի։ Դրանք խցանումներ են, 00:05:24.513 --> 00:05:28.314 "պատային" իրավիճակներ։ 00:05:28.314 --> 00:05:30.156 Բանավիճողները որևէ բանի չեն հասնում։ NOTE Paragraph 00:05:30.156 --> 00:05:32.469 Ի դեպ, մի բան էլ։ Եվ այս վերջինն ինձ ամենաշատն է 00:05:32.469 --> 00:05:34.580 անհանգստացնում՝ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ։ 00:05:34.580 --> 00:05:38.299 Բանավեճը պատերազմ է մոտեցումը հավասարության նշան է դնում 00:05:38.299 --> 00:05:41.916 սովորելու և պարտվելու միջև։ 00:05:41.916 --> 00:05:43.836 Թույլ տվեք բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։ 00:05:43.836 --> 00:05:46.452 Ենթադրենք, ես և Դուք բանավիճում ենք։ 00:05:46.452 --> 00:05:50.476 Դուք հավատում եք որոշակի Պ պնդման, իսկ ես՝ ոչ։ 00:05:50.476 --> 00:05:52.323 Ես հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք Դուք հավատում Պ պնդմանը»։ 00:05:52.323 --> 00:05:53.992 Դուք բերում եք Ձեր հիմնավորումները։ 00:05:53.992 --> 00:05:56.023 Ես առարկում եմ՝ պատասխանելով․ «Բայց չէ՞ որ․․․» 00:05:56.023 --> 00:05:57.885 Դուք պատասխանում եք իմ առարկությանը։ 00:05:57.885 --> 00:06:00.110 Ես հարցնում եմ՝ «Հետո՞։ Ի՞նչ նկատի ունեք։ 00:06:00.110 --> 00:06:03.708 Ի՞նչ կապ ունի Ձեր ասածն այստեղ»։ Դուք պատասխանում եք։ 00:06:03.708 --> 00:06:05.136 Հիմա, ենթադրենք` բանավեճի ողջ ընթացքում 00:06:05.136 --> 00:06:07.099 ես առարկել եմ, հարցեր եմ տվել, 00:06:07.099 --> 00:06:10.138 հակադրվել եմ, 00:06:10.138 --> 00:06:13.900 և բոլոր դեպքերում ստացել եմ գոհացնող պատասխաններ: 00:06:13.900 --> 00:06:16.490 Արդյունքում, վերջում ես ասում եմ. 00:06:16.490 --> 00:06:20.340 «Գիտե՟ք, երևի թե դուք ճիշտ եք: Պ»: 00:06:20.340 --> 00:06:23.997 Ես ձեռք եմ բերել նոր համոզմունք: Բայց դա պարզապես համոզմունք չէ: 00:06:23.997 --> 00:06:28.571 Դա լավ հիմնավորված, մանրամասն ուսումնասիրված, 00:06:28.571 --> 00:06:31.553 ճակատամարտ անցած համոզմունք է: NOTE Paragraph 00:06:31.553 --> 00:06:35.554 Մեծ ճանաչողական ձեռքբերում: Հիմա ի՟նչ` ո՟վ հաղթեց բանավեճում: 00:06:35.554 --> 00:06:38.515 Եթե բանավեճին նայենք որպես պատերազմ` 00:06:38.515 --> 00:06:41.964 հաղթեցիք Դուք, չնայած ես և միայն ես ունեցա ճանաչողական ձեռքբերում: 00:06:41.964 --> 00:06:45.837 Ճանաչողական տեսակետից, ի՟նչ ձեռք բերեցիք Դուք: 00:06:45.837 --> 00:06:48.642 Դե, իհարկե, Ձեզ հաստատ հաճելի էր "հաղթել", գուցե դա բարձրացրեց Ձեր ինքնագնահատականը: 00:06:48.642 --> 00:06:51.751 Հնարավոր է` դա բարձրացրեց մասնագիտական շրջապատում 00:06:51.751 --> 00:06:53.339 Ձեր կարգավիճակը: 00:06:53.339 --> 00:06:57.593 Բայց ճանաչողական տեսակետից, ո՟վ է հաղթողը: 00:06:57.593 --> 00:06:59.572 Պատերազմ-բանավեճի պատկերացումները ստիպում են մեզ մտածել, 00:06:59.572 --> 00:07:02.512 որ հաղթողը Դուք եք, պարտվողը` ես, 00:07:02.512 --> 00:07:04.794 չնայած որ ես ունեցա ձեռքբերում: 00:07:04.794 --> 00:07:06.995 Ինչ-որ բան այստեղ սխալ է: 00:07:06.995 --> 00:07:09.811 Եվ այդ սխալ պատկերացումն է, որ ես ուզում եմ փոխել, եթե կարող ենք: NOTE Paragraph 00:07:09.811 --> 00:07:14.625 Այսպիսով, ինչպե՟ս անել, որ բանավեճերը 00:07:14.625 --> 00:07:17.384 բերեն դրական ձեռքբերումներ: 00:07:17.384 --> 00:07:21.122 Դրա համար մեզ հարկավոր են բանվեճերից "ելքերի" նոր ստրատեգիաներ: 00:07:21.122 --> 00:07:24.328 Բայց մենք չենք կարող ունենալ «ելքերի» նոր ստրատեգիաներ, 00:07:24.328 --> 00:07:27.464 քանի դեռ չունենք բանավեճի մեջ մտնելու նոր մոտեցումներ: 00:07:27.464 --> 00:07:30.898 Մենք պետք է բանավեճը պատկերացնենք նորովի: 00:07:30.898 --> 00:07:33.956 Դա անելու համար... 00:07:33.956 --> 00:07:36.139 իրականում ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել: 00:07:36.139 --> 00:07:37.555 Ահա և վատ նորությունը: 00:07:37.555 --> 00:07:40.635 Պատերազմ-բանավեճի համեմատությունը, պարզապես, հրեշ է: 00:07:40.635 --> 00:07:42.987 Այն ապրում է մեր գիտակցության մեջ, և 00:07:42.987 --> 00:07:44.986 չկա կախարդական մի նիզակ, որ նրան կսպանի: 00:07:44.986 --> 00:07:47.552 Չկա կախարդական փայտիկ, որ կանհետացնի նրան: 00:07:47.552 --> 00:07:49.205 Ես այս խնդրին պատասխան չունեմ: 00:07:49.205 --> 00:07:50.315 Բայց ունեմ առաջարկներ: 00:07:50.315 --> 00:07:53.469 Ահա դրանցից մեկը: NOTE Paragraph 00:07:53.469 --> 00:07:55.598 Եթե մենք ուզում ենք նորովի նայել բանավեճերին, 00:07:55.598 --> 00:07:59.678 պետք է նորովի նայել բանավիճողներին: 00:07:59.678 --> 00:08:02.492 Եկեք մի բան փորձենք: 00:08:02.492 --> 00:08:07.102 Պատկերացրեք բոլոր այն դերերը, որ մարդիկ «խաղում են» բանավեճի մեջ: 00:08:07.102 --> 00:08:10.103 Դիալեկտիկական բանավեճում դրանք 00:08:10.103 --> 00:08:12.433 բանախոսն ու ընդդիմախոսն են, 00:08:12.433 --> 00:08:14.440 հռետորական բանավեճում` լսարանը, 00:08:14.440 --> 00:08:18.356 ապացուցողական բանավեճում` քննադատը... 00:08:18.356 --> 00:08:22.033 Հիմա փորձեք պատկերացնել մի բանավեճ, որում Դուք համ բանավիճողն եք, 00:08:22.033 --> 00:08:25.772 համ էլ միաժամանակ լսարանը. 00:08:25.772 --> 00:08:27.920 Դուք տեսնում եք ինքներդ Ձեզ` բանավիճելիս: 00:08:27.920 --> 00:08:30.880 Կարո՟ղ եք պատկերացնել, որ Դուք տեսնում եք ինձներդ Ձեզ բանավիճելիս, 00:08:30.880 --> 00:08:34.249 տանուլ եք տալիս բանավեճը, բայց վերջում, միևնույն է` 00:08:34.249 --> 00:08:38.825 ասում եք. «Ուխ, ինչ լավ բանավեճ էր»: 00:08:38.825 --> 00:08:41.935 Կարծում եմ` կարող եք: 00:08:41.935 --> 00:08:43.933 Եթե կարող եք պատկերացնել բանավեճ, որում 00:08:43.933 --> 00:08:45.576 պարտվողը հաղթողին ասում է` 00:08:45.576 --> 00:08:47.497 «Լավ բանավեճ էր», 00:08:47.497 --> 00:08:49.480 և նույնն ասում են լսարանն ու «դատավորները», 00:08:49.480 --> 00:08:51.283 ապա Դուք պատկերացրել եք լավ բանավեճ: 00:08:51.283 --> 00:08:53.102 Ավելին, Դուք պատկերացրել եք լավ բանավիճող, 00:08:53.102 --> 00:08:56.472 ինչպիսին արժե, 00:08:56.472 --> 00:08:59.561 որ լինեք ինքներդ: NOTE Paragraph 00:08:59.561 --> 00:09:02.243 Ես շատ բանավեճեր եմ տանուլ տալիս: 00:09:02.243 --> 00:09:04.818 Լավ բանավիճելը` բանավեճում պարտվելուց օգուտ քաղելը, 00:09:04.818 --> 00:09:06.755 փորձառություն է պահանջում: 00:09:06.755 --> 00:09:09.431 Բայց բարեբախտաբար ես շատ, շատ գործընկերներ եմ ունեցել, 00:09:09.431 --> 00:09:12.650 ովքեր պատրաստակամ են եղել օգնել ինձ այդ փորձառությունը ձեռք բերել: NOTE Paragraph 00:09:12.650 --> 00:09:13.843 Շնորհակալություն: NOTE Paragraph 00:09:13.843 --> 00:09:17.952 (Ծափահարություններ)