0:00:06.730,0:00:09.950 Բոլոր հյուրերը համամիտ էին, [br]որ դա իդեալական հարսանիք էր: 0:00:10.000,0:00:11.510 Փեսացուն Օրֆեուսն էր՝ 0:00:11.550,0:00:14.061 պոետներից և երգիչներից ամենահռչակավորը: 0:00:14.421,0:00:17.170 Հարսնացուն Էվրիդիկն էր՝ [br]անտառի հավերժահարսը: 0:00:17.410,0:00:19.200 Ցանկացածը կարող էր փաստել, 0:00:19.220,0:00:21.422 որ երկուսն էլ իսկապես սիրում էին իրար: 0:00:22.462,0:00:26.901 Հանկարծ Էվրիդիկը սայթաքեց և [br]ընկավ գետնին: 0:00:26.901,0:00:28.801 Երբ Օրֆեուսը վազեց նրա մոտ, 0:00:28.801,0:00:30.611 հավերժահարսն արդեն մահացել էր, 0:00:30.611,0:00:34.711 իսկ օձը, որը կծել էր նրան,[br]խոտերի միջով սողալով հեռացավ: 0:00:35.481,0:00:39.152 Էվրիդիկի թաղումից հետո [br]Օրֆեուսի վիշտն այնքան մեծ էր, 0:00:39.152,0:00:42.474 որ որոշեց հեռանալ [br]կենդանի մարդկանց աշխարհից: 0:00:42.474,0:00:46.797 Նա որոշեց սիրելիին փրկելու համար [br]գնալ մահացածների երկիր՝ 0:00:46.797,0:00:52.123 մի վայր, որտեղից ոչ մի կենդանի էակ[br]դեռ չի վերադարձել: 0:00:53.983,0:00:56.658 Երբ Օրֆեուսը հասավ [br]անդրաշխարհի դարպասներին, 0:00:56.658,0:00:58.698 սկսեց նվագել քնարի վրա: 0:00:58.698,0:01:00.509 Մեղեդին այնքան գեղեցիկ էր, որ 0:01:00.509,0:01:03.996 Կերբերոսը՝ երեքգլխանի կատաղած շունը, [br]որ հսկում էր մեռյալներին, 0:01:04.006,0:01:06.868 հանգիստ պառկեց՝ թողնելով,[br]որ Օրֆեուսն անցնի: 0:01:06.868,0:01:11.607 Քարոնին՝ մահացածների հոգիները Ստիքս գետով[br]Հադեսի թագավորություն տեղափոխողին, 0:01:11.607,0:01:17.088 այնքան էր դուր եկել մեղեդին, որ նա [br]Օրֆեուսին անվճար տեղափոխեց մյուս ափ: 0:01:17.698,0:01:23.309 Երբ Օրֆեուսը մտավ Հադեսի և Պերսեփոնեի՝[br]մահացածների թագավորի և թագուհու ամրոց, 0:01:23.309,0:01:25.049 սկսեց երգել: 0:01:25.049,0:01:27.301 Նա երգում էր Էվրիդիկի հանդեպ[br]իր սիրո մասին 0:01:27.301,0:01:30.107 և ասում, որ իր սիրելիին [br]շատ վաղ տարան իրենից հեռու: 0:01:30.397,0:01:32.907 Կգա այն օրը, երբ Էվրիդիկը, բոլորի պես, 0:01:32.907,0:01:36.821 հավերժ կմնա մահացածների թագավորությունում: 0:01:36.821,0:01:41.271 Մի՞թե Հադեսը չէր կարող նրան [br]ևս մի քանի տարի շնորհել Երկրի վրա: 0:01:41.271,0:01:43.688 Երբ Օրֆեուսն ավարտեց իր երգը, 0:01:43.688,0:01:46.079 դժոխքում ամեն բան կանգ առավ: 0:01:46.079,0:01:48.950 Սիզիֆն այլևս չէր գլորոմ[br]իր քարը դեպի բլրի գագաթը։ 0:01:48.950,0:01:50.891 Տանտալոսը գլուխը չձգեց դեպի այն ջուրը, 0:01:50.921,0:01:52.660 որից նա իրավունք չուներ խմել: 0:01:53.230,0:01:58.006 Անգամ Ֆուրիաները՝ վրեժխնդրության[br]դիվային աստվածուհիներն էին լալիս։ 0:01:58.006,0:02:03.269 Հադեսն ու Պերսեփոնեն խոստացան կատարել[br]Օրֆեուսի խնդրանքը մի պայմանով. 0:02:03.269,0:02:07.175 նա մահացածների թագավորությունից [br]պետք է դուրս գա առանց հետ նայելու՝ 0:02:07.175,0:02:10.030 և ստուգելու՝ [br]արդյոք Էվրիդիկը նույնպես գալիս է, թե ոչ: 0:02:10.410,0:02:14.432 Եթե հետ նայի, Էվրիդիկը հավերժ կմնա [br]մահացածների թագավորությունում: 0:02:15.322,0:02:17.451 Օրֆեուսը սկսեց քայլել դեպի դուրս: 0:02:17.491,0:02:20.580 Ամեն քայլի հետ [br]նա ավելի ու ավելի էր ցանկանում իմանալ՝ 0:02:20.580,0:02:22.793 արդյոք Էվրիդիկը գալիս է իր հետևից: 0:02:23.293,0:02:24.812 Նա ոչինչ չէր լսում, 0:02:24.812,0:02:26.573 բայց չէ՞ որ ոտնաձայներ պետք է լինեին: 0:02:26.573,0:02:31.941 Երբ նա գրեթե դուրս էր եկել անդրաշխարհից[br]ու անցել դեպի շողացող լույսը 0:02:31.941,0:02:33.922 չդիմացավ: 0:02:34.292,0:02:36.362 Օրֆեուսը փորձեց հետ վերադառնալ անդրաշխարհ, 0:02:36.362,0:02:38.633 բայց նրա համար դռները փակ էին: 0:02:39.213,0:02:40.693 Էվրիդիկային կորցնելու պատճառով 0:02:40.693,0:02:44.382 Օրֆեուսը երդվեց այլևս չսիրել ոչ մի կնոջ: 0:02:44.382,0:02:46.833 Փոխարենը նա նստում էր[br]ծառերի պուրակի մոտ 0:02:46.833,0:02:48.704 և երգում երգեր սիրահարների մասին: 0:02:48.994,0:02:51.252 Հանիմեդ անունով գեղեցիկ մի տղա կար, 0:02:51.252,0:02:54.424 ում Զևսը դարձրել էր Աստվածներին[br]գինի մատակարարող: 0:02:54.424,0:02:55.664 Կար նաև Միրան, 0:02:55.684,0:02:58.043 ով սիրում էր հորը և դրա համար պատժված էր, 0:02:58.623,0:03:00.022 և կար Պիգմալիոնը, 0:03:00.022,0:03:02.574 ով փղոսկրից քանդակել էր կնոջ իր իդեալը, 0:03:02.574,0:03:05.835 իսկ հետո աղոթել Վեներային այնքան, [br]մինչև նա քանդակը կենդանացնի: 0:03:06.866,0:03:08.306 Եվ հենց ինքը՝ Վեներան, 0:03:08.336,0:03:12.165 ում գեղեցիկ սիրեցյալին՝ Ադոնիսին[br]սպանել էր վայրի վարազը: 0:03:12.855,0:03:16.035 Ասես Օրֆեուսի սերն ու կորուստը[br]տվել էին նրան կարողություն՝ 0:03:16.045,0:03:19.934 տեսնելու Աստվածների և մարդկանց սրտերը: 0:03:21.354,0:03:24.584 Բայց որոշների համար [br]պոեզիան բավարար չէր: 0:03:24.584,0:03:29.645 Մենադաներ կոչվող վայրի կանանց մի խմբի [br]դուր չէր գալիս այն փաստը, որ բանաստեղծը, 0:03:29.645,0:03:31.785 ով այդքան գեղեցիկ էր երգում սիրո մասին, 0:03:31.785,0:03:33.975 երբեք չի սիրի նրանց: 0:03:33.975,0:03:36.185 Այդ խանդը հասցրեց նրանց կատաղության 0:03:36.185,0:03:38.185 և նրանք կտոր-կտոր արեցին[br]խեղճ Օրֆեուսին: 0:03:38.795,0:03:40.805 Թռչունները՝ բնության երգիչները, 0:03:40.805,0:03:42.195 սգում էին Օրֆեուսի մահը, 0:03:42.218,0:03:45.238 ինչպես և գետերը, որոնց ձայները [br]մեղեդի էին դառնում: 0:03:45.848,0:03:48.358 Աշխարհը կորցրեց երկու գեղեցիկ հոգիների: 0:03:49.068,0:03:53.868 Օրֆեուսն ու Էվրիդիկն այնքան ուժգին էին [br]սիրում իրար, որ երբ իրարից հեռու էին, 0:03:53.868,0:03:58.251 Օրֆեուսը հասկացավ, որ սիրահարների ցավն [br]ու երջանկությունն ամենուր է: 0:03:58.251,0:04:02.641 Եվ այդպես ստեղծվեց արվեստի նոր ձև՝ [br]սիրային պոեզիա: 0:04:02.641,0:04:04.001 Չնայած ողջ աշխարհը սգում էր, 0:04:04.029,0:04:08.129 Օրֆեուսը գտավ իր խաղաղությունն ու երկրորդ[br]կեսին մահացածների թագավորությունում: 0:04:08.904,0:04:14.298 Մինչ այսօր էլ նա այնտեղ քայլում է [br]Էվրիդիկի հետ Ստիքս գետի ափով: 0:04:14.298,0:04:16.751 Երբեմն նրանք քայլում են կողք կողքի, 0:04:16.751,0:04:18.737 երբեմն Էվրիդիկը քայլում է նրանից առաջ, 0:04:18.737,0:04:21.323 իսկ երբեմն էլ Օրֆեուսն է գնում նրանից առաջ 0:04:21.323,0:04:24.593 և շրջվում՝ նայելու նրան [br]այնքան, որքան ցանկանա: