1 00:00:06,730 --> 00:00:09,950 Բոլոր հյուրերը համամիտ էին, որ դա իդեալական հարսանիք էր: 2 00:00:10,000 --> 00:00:11,510 Փեսացուն Օրֆեուսն էր՝ 3 00:00:11,550 --> 00:00:14,061 պոետներից և երգիչներից ամենահռչակավորը: 4 00:00:14,421 --> 00:00:17,170 Հարսնացուն Էվրիդիկն էր՝ անտառի հավերժահարսը: 5 00:00:17,410 --> 00:00:19,200 Ցանկացածը կարող էր փաստել, 6 00:00:19,220 --> 00:00:21,422 որ երկուսն էլ իսկապես սիրում էին իրար: 7 00:00:22,462 --> 00:00:26,901 Հանկարծ Էվրիդիկը սայթաքեց և ընկավ գետնին: 8 00:00:26,901 --> 00:00:28,801 Երբ Օրֆեուսը վազեց նրա մոտ, 9 00:00:28,801 --> 00:00:30,611 հավերժահարսն արդեն մահացել էր, 10 00:00:30,611 --> 00:00:34,711 իսկ օձը, որը կծել էր նրան, խոտերի միջով սողալով հեռացավ: 11 00:00:35,481 --> 00:00:39,152 Էվրիդիկի թաղումից հետո Օրֆեուսի վիշտն այնքան մեծ էր, 12 00:00:39,152 --> 00:00:42,474 որ որոշեց հեռանալ կենդանի մարդկանց աշխարհից: 13 00:00:42,474 --> 00:00:46,797 Նա որոշեց սիրելիին փրկելու համար գնալ մահացածների երկիր՝ 14 00:00:46,797 --> 00:00:52,123 մի վայր, որտեղից ոչ մի կենդանի էակ դեռ չի վերադարձել: 15 00:00:53,983 --> 00:00:56,658 Երբ Օրֆեուսը հասավ անդրաշխարհի դարպասներին, 16 00:00:56,658 --> 00:00:58,698 սկսեց նվագել քնարի վրա: 17 00:00:58,698 --> 00:01:00,509 Մեղեդին այնքան գեղեցիկ էր, որ 18 00:01:00,509 --> 00:01:03,996 Կերբերոսը՝ երեքգլխանի կատաղած շունը, որ հսկում էր մեռյալներին, 19 00:01:04,006 --> 00:01:06,868 հանգիստ պառկեց՝ թողնելով, որ Օրֆեուսն անցնի: 20 00:01:06,868 --> 00:01:11,607 Քարոնին՝ մահացածների հոգիները Ստիքս գետով Հադեսի թագավորություն տեղափոխողին, 21 00:01:11,607 --> 00:01:17,088 այնքան էր դուր եկել մեղեդին, որ նա Օրֆեուսին անվճար տեղափոխեց մյուս ափ: 22 00:01:17,698 --> 00:01:23,309 Երբ Օրֆեուսը մտավ Հադեսի և Պերսեփոնեի՝ մահացածների թագավորի և թագուհու ամրոց, 23 00:01:23,309 --> 00:01:25,049 սկսեց երգել: 24 00:01:25,049 --> 00:01:27,301 Նա երգում էր Էվրիդիկի հանդեպ իր սիրո մասին 25 00:01:27,301 --> 00:01:30,107 և ասում, որ իր սիրելիին շատ վաղ տարան իրենից հեռու: 26 00:01:30,397 --> 00:01:32,907 Կգա այն օրը, երբ Էվրիդիկը, բոլորի պես, 27 00:01:32,907 --> 00:01:36,821 հավերժ կմնա մահացածների թագավորությունում: 28 00:01:36,821 --> 00:01:41,271 Մի՞թե Հադեսը չէր կարող նրան ևս մի քանի տարի շնորհել Երկրի վրա: 29 00:01:41,271 --> 00:01:43,688 Երբ Օրֆեուսն ավարտեց իր երգը, 30 00:01:43,688 --> 00:01:46,079 դժոխքում ամեն բան կանգ առավ: 31 00:01:46,079 --> 00:01:48,950 Սիզիֆն այլևս չէր գլորոմ իր քարը դեպի բլրի գագաթը։ 32 00:01:48,950 --> 00:01:50,891 Տանտալոսը գլուխը չձգեց դեպի այն ջուրը, 33 00:01:50,921 --> 00:01:52,660 որից նա իրավունք չուներ խմել: 34 00:01:53,230 --> 00:01:58,006 Անգամ Ֆուրիաները՝ վրեժխնդրության դիվային աստվածուհիներն էին լալիս։ 35 00:01:58,006 --> 00:02:03,269 Հադեսն ու Պերսեփոնեն խոստացան կատարել Օրֆեուսի խնդրանքը մի պայմանով. 36 00:02:03,269 --> 00:02:07,175 նա մահացածների թագավորությունից պետք է դուրս գա առանց հետ նայելու՝ 37 00:02:07,175 --> 00:02:10,030 և ստուգելու՝ արդյոք Էվրիդիկը նույնպես գալիս է, թե ոչ: 38 00:02:10,410 --> 00:02:14,432 Եթե հետ նայի, Էվրիդիկը հավերժ կմնա մահացածների թագավորությունում: 39 00:02:15,322 --> 00:02:17,451 Օրֆեուսը սկսեց քայլել դեպի դուրս: 40 00:02:17,491 --> 00:02:20,580 Ամեն քայլի հետ նա ավելի ու ավելի էր ցանկանում իմանալ՝ 41 00:02:20,580 --> 00:02:22,793 արդյոք Էվրիդիկը գալիս է իր հետևից: 42 00:02:23,293 --> 00:02:24,812 Նա ոչինչ չէր լսում, 43 00:02:24,812 --> 00:02:26,573 բայց չէ՞ որ ոտնաձայներ պետք է լինեին: 44 00:02:26,573 --> 00:02:31,941 Երբ նա գրեթե դուրս էր եկել անդրաշխարհից ու անցել դեպի շողացող լույսը 45 00:02:31,941 --> 00:02:33,922 չդիմացավ: 46 00:02:34,292 --> 00:02:36,362 Օրֆեուսը փորձեց հետ վերադառնալ անդրաշխարհ, 47 00:02:36,362 --> 00:02:38,633 բայց նրա համար դռները փակ էին: 48 00:02:39,213 --> 00:02:40,693 Էվրիդիկային կորցնելու պատճառով 49 00:02:40,693 --> 00:02:44,382 Օրֆեուսը երդվեց այլևս չսիրել ոչ մի կնոջ: 50 00:02:44,382 --> 00:02:46,833 Փոխարենը նա նստում էր ծառերի պուրակի մոտ 51 00:02:46,833 --> 00:02:48,704 և երգում երգեր սիրահարների մասին: 52 00:02:48,994 --> 00:02:51,252 Հանիմեդ անունով գեղեցիկ մի տղա կար, 53 00:02:51,252 --> 00:02:54,424 ում Զևսը դարձրել էր Աստվածներին գինի մատակարարող: 54 00:02:54,424 --> 00:02:55,664 Կար նաև Միրան, 55 00:02:55,684 --> 00:02:58,043 ով սիրում էր հորը և դրա համար պատժված էր, 56 00:02:58,623 --> 00:03:00,022 և կար Պիգմալիոնը, 57 00:03:00,022 --> 00:03:02,574 ով փղոսկրից քանդակել էր կնոջ իր իդեալը, 58 00:03:02,574 --> 00:03:05,835 իսկ հետո աղոթել Վեներային այնքան, մինչև նա քանդակը կենդանացնի: 59 00:03:06,866 --> 00:03:08,306 Եվ հենց ինքը՝ Վեներան, 60 00:03:08,336 --> 00:03:12,165 ում գեղեցիկ սիրեցյալին՝ Ադոնիսին սպանել էր վայրի վարազը: 61 00:03:12,855 --> 00:03:16,035 Ասես Օրֆեուսի սերն ու կորուստը տվել էին նրան կարողություն՝ 62 00:03:16,045 --> 00:03:19,934 տեսնելու Աստվածների և մարդկանց սրտերը: 63 00:03:21,354 --> 00:03:24,584 Բայց որոշների համար պոեզիան բավարար չէր: 64 00:03:24,584 --> 00:03:29,645 Մենադաներ կոչվող վայրի կանանց մի խմբի դուր չէր գալիս այն փաստը, որ բանաստեղծը, 65 00:03:29,645 --> 00:03:31,785 ով այդքան գեղեցիկ էր երգում սիրո մասին, 66 00:03:31,785 --> 00:03:33,975 երբեք չի սիրի նրանց: 67 00:03:33,975 --> 00:03:36,185 Այդ խանդը հասցրեց նրանց կատաղության 68 00:03:36,185 --> 00:03:38,185 և նրանք կտոր-կտոր արեցին խեղճ Օրֆեուսին: 69 00:03:38,795 --> 00:03:40,805 Թռչունները՝ բնության երգիչները, 70 00:03:40,805 --> 00:03:42,195 սգում էին Օրֆեուսի մահը, 71 00:03:42,218 --> 00:03:45,238 ինչպես և գետերը, որոնց ձայները մեղեդի էին դառնում: 72 00:03:45,848 --> 00:03:48,358 Աշխարհը կորցրեց երկու գեղեցիկ հոգիների: 73 00:03:49,068 --> 00:03:53,868 Օրֆեուսն ու Էվրիդիկն այնքան ուժգին էին սիրում իրար, որ երբ իրարից հեռու էին, 74 00:03:53,868 --> 00:03:58,251 Օրֆեուսը հասկացավ, որ սիրահարների ցավն ու երջանկությունն ամենուր է: 75 00:03:58,251 --> 00:04:02,641 Եվ այդպես ստեղծվեց արվեստի նոր ձև՝ սիրային պոեզիա: 76 00:04:02,641 --> 00:04:04,001 Չնայած ողջ աշխարհը սգում էր, 77 00:04:04,029 --> 00:04:08,129 Օրֆեուսը գտավ իր խաղաղությունն ու երկրորդ կեսին մահացածների թագավորությունում: 78 00:04:08,904 --> 00:04:14,298 Մինչ այսօր էլ նա այնտեղ քայլում է Էվրիդիկի հետ Ստիքս գետի ափով: 79 00:04:14,298 --> 00:04:16,751 Երբեմն նրանք քայլում են կողք կողքի, 80 00:04:16,751 --> 00:04:18,737 երբեմն Էվրիդիկը քայլում է նրանից առաջ, 81 00:04:18,737 --> 00:04:21,323 իսկ երբեմն էլ Օրֆեուսն է գնում նրանից առաջ 82 00:04:21,323 --> 00:04:24,593 և շրջվում՝ նայելու նրան այնքան, որքան ցանկանա: