WEBVTT 00:00:06.730 --> 00:00:09.950 Բոլոր հյուրերը համամիտ էին, որ դա իդեալական հարսանիք էր: 00:00:10.000 --> 00:00:11.510 Փեսացուն Օրֆեուսն էր՝ 00:00:11.550 --> 00:00:14.061 պոետներից և երգիչներից ամենահռչակավորը: 00:00:14.421 --> 00:00:17.170 Հարսնացուն Էվրիդիկն էր՝ անտառի հավերժահարսը: NOTE Paragraph 00:00:17.410 --> 00:00:19.200 Ցանկացածը կարող էր փաստել, 00:00:19.220 --> 00:00:21.422 որ երկուսն էլ իսկապես սիրում էին իրար: 00:00:22.462 --> 00:00:26.901 Հանկարծ Էվրիդիկը սայթաքեց և ընկավ գետնին: NOTE Paragraph 00:00:26.901 --> 00:00:28.801 Երբ Օրֆեուսը վազեց նրա մոտ, 00:00:28.801 --> 00:00:30.611 հավերժահարսն արդեն մահացել էր, 00:00:30.611 --> 00:00:34.711 իսկ օձը, որը կծել էր նրան, խոտերի միջով սողալով հեռացավ: 00:00:35.481 --> 00:00:39.152 Էվրիդիկի թաղումից հետո Օրֆեուսի վիշտն այնքան մեծ էր, NOTE Paragraph 00:00:39.152 --> 00:00:42.474 որ որոշեց հեռանալ կենդանի մարդկանց աշխարհից: 00:00:42.474 --> 00:00:46.797 Նա որոշեց սիրելիին փրկելու համար գնալ մահացածների երկիր՝ 00:00:46.797 --> 00:00:52.123 մի վայր, որտեղից ոչ մի կենդանի էակ դեռ չի վերադարձել: 00:00:53.983 --> 00:00:56.658 Երբ Օրֆեուսը հասավ անդրաշխարհի դարպասներին, 00:00:56.658 --> 00:00:58.698 սկսեց նվագել քնարի վրա: NOTE Paragraph 00:00:58.698 --> 00:01:00.509 Մեղեդին այնքան գեղեցիկ էր, որ 00:01:00.509 --> 00:01:03.996 Կերբերոսը՝ երեքգլխանի կատաղած շունը, որ հսկում էր մեռյալներին, 00:01:04.006 --> 00:01:06.868 հանգիստ պառկեց՝ թողնելով, որ Օրֆեուսն անցնի: 00:01:06.868 --> 00:01:11.607 Քարոնին՝ մահացածների հոգիները Ստիքս գետով Հադեսի թագավորություն տեղափոխողին, 00:01:11.607 --> 00:01:17.088 այնքան էր դուր եկել մեղեդին, որ նա Օրֆեուսին անվճար տեղափոխեց մյուս ափ: 00:01:17.698 --> 00:01:23.309 Երբ Օրֆեուսը մտավ Հադեսի և Պերսեփոնեի՝ մահացածների թագավորի և թագուհու ամրոց, 00:01:23.309 --> 00:01:25.049 սկսեց երգել: NOTE Paragraph 00:01:25.049 --> 00:01:27.301 Նա երգում էր Էվրիդիկի հանդեպ իր սիրո մասին 00:01:27.301 --> 00:01:30.107 և ասում, որ իր սիրելիին շատ վաղ տարան իրենից հեռու: 00:01:30.397 --> 00:01:32.907 Կգա այն օրը, երբ Էվրիդիկը, բոլորի պես, 00:01:32.907 --> 00:01:36.821 հավերժ կմնա մահացածների թագավորությունում: NOTE Paragraph 00:01:36.821 --> 00:01:41.271 Մի՞թե Հադեսը չէր կարող նրան ևս մի քանի տարի շնորհել Երկրի վրա: 00:01:41.271 --> 00:01:43.688 Երբ Օրֆեուսն ավարտեց իր երգը, 00:01:43.688 --> 00:01:46.079 դժոխքում ամեն բան կանգ առավ: 00:01:46.079 --> 00:01:48.950 Սիզիֆն այլևս չէր գլորոմ իր քարը դեպի բլրի գագաթը։ NOTE Paragraph 00:01:48.950 --> 00:01:50.891 Տանտալոսը գլուխը չձգեց դեպի այն ջուրը, 00:01:50.921 --> 00:01:52.660 որից նա իրավունք չուներ խմել: 00:01:53.230 --> 00:01:58.006 Անգամ Ֆուրիաները՝ վրեժխնդրության դիվային աստվածուհիներն էին լալիս։ 00:01:58.006 --> 00:02:03.269 Հադեսն ու Պերսեփոնեն խոստացան կատարել Օրֆեուսի խնդրանքը մի պայմանով. 00:02:03.269 --> 00:02:07.175 նա մահացածների թագավորությունից պետք է դուրս գա առանց հետ նայելու՝ 00:02:07.175 --> 00:02:10.030 և ստուգելու՝ արդյոք Էվրիդիկը նույնպես գալիս է, թե ոչ: NOTE Paragraph 00:02:10.410 --> 00:02:14.432 Եթե հետ նայի, Էվրիդիկը հավերժ կմնա մահացածների թագավորությունում: NOTE Paragraph 00:02:15.322 --> 00:02:17.451 Օրֆեուսը սկսեց քայլել դեպի դուրս: 00:02:17.491 --> 00:02:20.580 Ամեն քայլի հետ նա ավելի ու ավելի էր ցանկանում իմանալ՝ 00:02:20.580 --> 00:02:22.793 արդյոք Էվրիդիկը գալիս է իր հետևից: NOTE Paragraph 00:02:23.293 --> 00:02:24.812 Նա ոչինչ չէր լսում, NOTE Paragraph 00:02:24.812 --> 00:02:26.573 բայց չէ՞ որ ոտնաձայներ պետք է լինեին: 00:02:26.573 --> 00:02:31.941 Երբ նա գրեթե դուրս էր եկել անդրաշխարհից ու անցել դեպի շողացող լույսը 00:02:31.941 --> 00:02:33.922 չդիմացավ: NOTE Paragraph 00:02:34.292 --> 00:02:36.362 Օրֆեուսը փորձեց հետ վերադառնալ անդրաշխարհ, 00:02:36.362 --> 00:02:38.633 բայց նրա համար դռները փակ էին: NOTE Paragraph 00:02:39.213 --> 00:02:40.693 Էվրիդիկային կորցնելու պատճառով 00:02:40.693 --> 00:02:44.382 Օրֆեուսը երդվեց այլևս չսիրել ոչ մի կնոջ: NOTE Paragraph 00:02:44.382 --> 00:02:46.833 Փոխարենը նա նստում էր ծառերի պուրակի մոտ 00:02:46.833 --> 00:02:48.704 և երգում երգեր սիրահարների մասին: 00:02:48.994 --> 00:02:51.252 Հանիմեդ անունով գեղեցիկ մի տղա կար, 00:02:51.252 --> 00:02:54.424 ում Զևսը դարձրել էր Աստվածներին գինի մատակարարող: 00:02:54.424 --> 00:02:55.664 Կար նաև Միրան, NOTE Paragraph 00:02:55.684 --> 00:02:58.043 ով սիրում էր հորը և դրա համար պատժված էր, 00:02:58.623 --> 00:03:00.022 և կար Պիգմալիոնը, 00:03:00.022 --> 00:03:02.574 ով փղոսկրից քանդակել էր կնոջ իր իդեալը, 00:03:02.574 --> 00:03:05.835 իսկ հետո աղոթել Վեներային այնքան, մինչև նա քանդակը կենդանացնի: 00:03:06.866 --> 00:03:08.306 Եվ հենց ինքը՝ Վեներան, 00:03:08.336 --> 00:03:12.165 ում գեղեցիկ սիրեցյալին՝ Ադոնիսին սպանել էր վայրի վարազը: 00:03:12.855 --> 00:03:16.035 Ասես Օրֆեուսի սերն ու կորուստը տվել էին նրան կարողություն՝ 00:03:16.045 --> 00:03:19.934 տեսնելու Աստվածների և մարդկանց սրտերը: 00:03:21.354 --> 00:03:24.584 Բայց որոշների համար պոեզիան բավարար չէր: 00:03:24.584 --> 00:03:29.645 Մենադաներ կոչվող վայրի կանանց մի խմբի դուր չէր գալիս այն փաստը, որ բանաստեղծը, 00:03:29.645 --> 00:03:31.785 ով այդքան գեղեցիկ էր երգում սիրո մասին, 00:03:31.785 --> 00:03:33.975 երբեք չի սիրի նրանց: 00:03:33.975 --> 00:03:36.185 Այդ խանդը հասցրեց նրանց կատաղության 00:03:36.185 --> 00:03:38.185 և նրանք կտոր-կտոր արեցին խեղճ Օրֆեուսին: 00:03:38.795 --> 00:03:40.805 Թռչունները՝ բնության երգիչները, 00:03:40.805 --> 00:03:42.195 սգում էին Օրֆեուսի մահը, 00:03:42.218 --> 00:03:45.238 ինչպես և գետերը, որոնց ձայները մեղեդի էին դառնում: 00:03:45.848 --> 00:03:48.358 Աշխարհը կորցրեց երկու գեղեցիկ հոգիների: 00:03:49.068 --> 00:03:53.868 Օրֆեուսն ու Էվրիդիկն այնքան ուժգին էին սիրում իրար, որ երբ իրարից հեռու էին, 00:03:53.868 --> 00:03:58.251 Օրֆեուսը հասկացավ, որ սիրահարների ցավն ու երջանկությունն ամենուր է: 00:03:58.251 --> 00:04:02.641 Եվ այդպես ստեղծվեց արվեստի նոր ձև՝ սիրային պոեզիա: 00:04:02.641 --> 00:04:04.001 Չնայած ողջ աշխարհը սգում էր, 00:04:04.029 --> 00:04:08.129 Օրֆեուսը գտավ իր խաղաղությունն ու երկրորդ կեսին մահացածների թագավորությունում: 00:04:08.904 --> 00:04:14.298 Մինչ այսօր էլ նա այնտեղ քայլում է Էվրիդիկի հետ Ստիքս գետի ափով: 00:04:14.298 --> 00:04:16.751 Երբեմն նրանք քայլում են կողք կողքի, 00:04:16.751 --> 00:04:18.737 երբեմն Էվրիդիկը քայլում է նրանից առաջ, 00:04:18.737 --> 00:04:21.323 իսկ երբեմն էլ Օրֆեուսն է գնում նրանից առաջ 00:04:21.323 --> 00:04:24.593 և շրջվում՝ նայելու նրան այնքան, որքան ցանկանա: