0:00:13.379,0:00:15.290 «Հակադրությունների խաղը» 0:00:15.290,0:00:17.251 Նվիրվում է Պատրիսիա Մեյշին 0:00:19.051,0:00:22.801 Այսօր ես և իմ աշակերտները խաղում էինք [br]հակադրությունների խաղը: 0:00:22.801,0:00:26.261 Գրատախտակին գրեցի[br]Էմիլի Դիքինսոնի հետևյալ ցիտատը. 0:00:26.261,0:00:30.181 «Իմ կյանքն ասես[br]մի լիցքավորված ատրճանակ լիներ»: 0:00:30.181,0:00:35.041 Հետո մի պահ դադար տվեցի, որ նրանք[br]կարողանան ասել բառերի հականիշները: 0:00:35.041,0:00:37.525 Իմ - քո, 0:00:37.525,0:00:40.045 կյանք - մահ, 0:00:40.045,0:00:43.945 լինել - չլինել, 0:00:43.945,0:00:45.945 մի - բազմաթիվ, 0:00:45.945,0:00:48.155 լիցքավորված - դատարկ, 0:00:48.155,0:00:50.615 ատրճանակ… 0:00:50.615,0:00:52.535 Ատրճանակ: 0:00:52.535,0:00:56.549 Մի ակնթարթ, [br]կայծակի լույսի ու ձայնի միջև դադարի նման, 0:00:56.549,0:00:59.399 աշակերտները սևեռուն ինձ նայեցին, 0:00:59.399,0:01:03.879 որին հաջորդեց պատասխանների տարափը. 0:01:03.879,0:01:05.923 - Ծաղիկ, - ասաց մեկը: 0:01:05.923,0:01:08.326 -Չէ, գիրք, - ասաց մյուսը: 0:01:08.326,0:01:13.086 - Հիմարություն, - բացականչեց երրորդը, – [br]ատրճանակի հակառակը բարձն է, 0:01:13.086,0:01:14.901 կամ, ասենք գրկախառնությունը: 0:01:14.901,0:01:18.851 Բայց ոչ գիրքը, հնարավոր չէ՝ գիրքը լինի: 0:01:18.851,0:01:21.131 Այդ պահին բոլորը հավաքեցին իրենց մտքերն 0:01:21.131,0:01:23.788 ու հանկարծ սկսեցին բղավել՝ [br]մեկը մյուսին հերթ չտալով: 0:01:23.788,0:01:25.623 Հնարավոր չէր ընդհանուր հայտարարի գալ. 0:01:25.623,0:01:28.763 ամեն աշակերտի համար [br]իր պատասխանը վերջնական էր. 0:01:28.763,0:01:36.623 -Երգ է, աղոթք, ավելի ճիշտ՝ խոստում, [br]ամուսնական մատանու պես, և հետո՝ երեխա: 0:01:36.623,0:01:40.053 Կամ ո՞վ է ծնունդ ընդունողը,[br]ինչպե՞ս են անվանում նրան: 0:01:40.053,0:01:42.644 - Մանկաբարձուհի՞:[br]- Հա՛, հա՛, մանկաբարձուհի: 0:01:42.644,0:01:44.143 - Չէ՛, սխալ է: 0:01:44.143,0:01:46.878 Դու այնքան սխալ ես,[br]որ էլ երբեք ճիշտ չես լինի: 0:01:46.878,0:01:49.163 Շշուկ է, աստղ է։ 0:01:49.163,0:01:55.103 Ասես մեկի ձեռքին սիրո խոսքերն ասես, հետո [br]ականջին դիպչես հակառակն անելու փոխարեն: 0:01:56.263,0:01:57.744 - Գժվե՞լ ես: 0:01:57.744,0:02:00.274 Ոնց որ Հիմարաստանի նախագահը լինես: 0:02:00.274,0:02:03.094 Իսկը քեզ համար է, ե՞րբ են ընտրություններդ: 0:02:03.094,0:02:07.682 - Փափուկ արջուկ է, [br]թուր և ընտիր, կատարյալ դեղձ: 0:02:07.682,0:02:09.309 - Վերադառնանք առաջինին: 0:02:09.309,0:02:11.979 Ծաղիկ է, մի սպիտակ վարդ: 0:02:12.839,0:02:15.869 Երբ զանգը հնչեց, վերցրի ջնջոցը, [br]որ գրատախտակը մաքրեմ, 0:02:15.869,0:02:18.419 բայց մի աղջիկ խլեց այն ձեռքիցս: 0:02:18.419,0:02:22.729 - Ոչինչ դեռ որոշված չէ, - ասաց, - [br]մենք դեռ չենք ավարտել: 0:02:22.729,0:02:25.709 Ես բոլոր պատասխանները թողեցի գրատախտակին: 0:02:25.709,0:02:32.189 Հաջորդ օրը նրանցից ոմանք [br]իրար հետ չէին խոսում. խմբերի էին բաժանվել՝ 0:02:32.189,0:02:36.656 ծաղկի խումբ, փիսիկի խումբ: 0:02:36.656,0:02:41.136 Երկու տղաներ էլ [br]իրենց կոչում էին «Ձնագնդեր»: 0:02:41.136,0:02:44.846 Մյուսները հավատարիմ էին մնացել[br]խաղի նախնական գաղափարին, 0:02:44.846,0:02:47.896 այն է՝ բանաստեղծության պես մի բան գրել: 0:02:47.896,0:02:51.268 - Ադամանդ է: Պար է: 0:02:51.268,0:02:55.438 Ատրճանակի հակառակը [br]ֆրանսիական մի թանգարան է: 0:02:55.438,0:02:58.478 Լուսինն է, հայելի է, 0:02:58.478,0:03:02.098 զանգի ձայնն է ու այն լսողը: 0:03:02.958,0:03:08.890 Վեճը նոր թափ առավ, [br]նորից աղմուկ, և ահա՝ ևս մեկ խումբ: 0:03:08.890,0:03:12.050 Առաջին անգամ ես համարձակվեցի[br]ուղղորդել նրանց: 0:03:12.050,0:03:16.500 - Միգուցե բոլորդ ճիշտ եք,- ասացի: 0:03:16.500,0:03:18.988 Դե, միգուցե: 0:03:18.988,0:03:24.418 - Միգուցե այն ամենն է՝ ինչ ասացինք,[br]և մնացածը, որ դեռ չենք ասել: 0:03:24.418,0:03:28.528 Բառերն են, ու բառերի համար [br]թողնված դատարկ տեղերը: 0:03:28.528,0:03:30.703 Սկսեցին իրար նայել: 0:03:30.703,0:03:32.858 Ամեն ինչն է այս սենյակի մեջ 0:03:32.858,0:03:37.598 ու սենյակից դուրս, [br]փողոցով մեկ ու երկնքում: 0:03:37.598,0:03:41.258 Ամենքն են՝ դպրոցում ու առևտրի կենտրոնում, 0:03:41.258,0:03:45.989 և հիվանդանոցում ու փոստային գրասենյակում[br]իրենց հերթին սպասող բոլոր մարդիկ։ 0:03:45.989,0:03:51.028 Ու, դե հա, ծաղիկ էլ է, բոլոր ծաղիկները,[br]մի ամբողջ ծաղկանոց: 0:03:51.028,0:03:57.108 Ատրճանակի հակառակն այն է, [br]ինչին այն ուղղում ես: 0:03:57.108,0:04:00.278 - Մի՛ գրեք դա գրատախտակին, - [br]ասացին նրանք: 0:04:00.278,0:04:03.438 - Պարզապես ասեք՝ «բանաստեղծություն»: 0:04:03.438,0:04:08.741 Քո մահը կարտացոլվի բազմաթիվ [br]«պարպված» բանաստեղծություններում: