1 00:00:13,379 --> 00:00:15,290 «Հակադրությունների խաղը» 2 00:00:15,290 --> 00:00:17,251 Նվիրվում է Պատրիսիա Մեյշին 3 00:00:19,051 --> 00:00:22,801 Այսօր ես և իմ աշակերտները խաղում էինք հակադրությունների խաղը: 4 00:00:22,801 --> 00:00:26,261 Գրատախտակին գրեցի Էմիլի Դիքինսոնի հետևյալ ցիտատը. 5 00:00:26,261 --> 00:00:30,181 «Իմ կյանքն ասես մի լիցքավորված ատրճանակ լիներ»: 6 00:00:30,181 --> 00:00:35,041 Հետո մի պահ դադար տվեցի, որ նրանք կարողանան ասել բառերի հականիշները: 7 00:00:35,041 --> 00:00:37,525 Իմ - քո, 8 00:00:37,525 --> 00:00:40,045 կյանք - մահ, 9 00:00:40,045 --> 00:00:43,945 լինել - չլինել, 10 00:00:43,945 --> 00:00:45,945 մի - բազմաթիվ, 11 00:00:45,945 --> 00:00:48,155 լիցքավորված - դատարկ, 12 00:00:48,155 --> 00:00:50,615 ատրճանակ… 13 00:00:50,615 --> 00:00:52,535 Ատրճանակ: 14 00:00:52,535 --> 00:00:56,549 Մի ակնթարթ, կայծակի լույսի ու ձայնի միջև դադարի նման, 15 00:00:56,549 --> 00:00:59,399 աշակերտները սևեռուն ինձ նայեցին, 16 00:00:59,399 --> 00:01:03,879 որին հաջորդեց պատասխանների տարափը. 17 00:01:03,879 --> 00:01:05,923 - Ծաղիկ, - ասաց մեկը: 18 00:01:05,923 --> 00:01:08,326 -Չէ, գիրք, - ասաց մյուսը: 19 00:01:08,326 --> 00:01:13,086 - Հիմարություն, - բացականչեց երրորդը, – ատրճանակի հակառակը բարձն է, 20 00:01:13,086 --> 00:01:14,901 կամ, ասենք գրկախառնությունը: 21 00:01:14,901 --> 00:01:18,851 Բայց ոչ գիրքը, հնարավոր չէ՝ գիրքը լինի: 22 00:01:18,851 --> 00:01:21,131 Այդ պահին բոլորը հավաքեցին իրենց մտքերն 23 00:01:21,131 --> 00:01:23,788 ու հանկարծ սկսեցին բղավել՝ մեկը մյուսին հերթ չտալով: 24 00:01:23,788 --> 00:01:25,623 Հնարավոր չէր ընդհանուր հայտարարի գալ. 25 00:01:25,623 --> 00:01:28,763 ամեն աշակերտի համար իր պատասխանը վերջնական էր. 26 00:01:28,763 --> 00:01:36,623 -Երգ է, աղոթք, ավելի ճիշտ՝ խոստում, ամուսնական մատանու պես, և հետո՝ երեխա: 27 00:01:36,623 --> 00:01:40,053 Կամ ո՞վ է ծնունդ ընդունողը, ինչպե՞ս են անվանում նրան: 28 00:01:40,053 --> 00:01:42,644 - Մանկաբարձուհի՞: - Հա՛, հա՛, մանկաբարձուհի: 29 00:01:42,644 --> 00:01:44,143 - Չէ՛, սխալ է: 30 00:01:44,143 --> 00:01:46,878 Դու այնքան սխալ ես, որ էլ երբեք ճիշտ չես լինի: 31 00:01:46,878 --> 00:01:49,163 Շշուկ է, աստղ է։ 32 00:01:49,163 --> 00:01:55,103 Ասես մեկի ձեռքին սիրո խոսքերն ասես, հետո ականջին դիպչես հակառակն անելու փոխարեն: 33 00:01:56,263 --> 00:01:57,744 - Գժվե՞լ ես: 34 00:01:57,744 --> 00:02:00,274 Ոնց որ Հիմարաստանի նախագահը լինես: 35 00:02:00,274 --> 00:02:03,094 Իսկը քեզ համար է, ե՞րբ են ընտրություններդ: 36 00:02:03,094 --> 00:02:07,682 - Փափուկ արջուկ է, թուր և ընտիր, կատարյալ դեղձ: 37 00:02:07,682 --> 00:02:09,309 - Վերադառնանք առաջինին: 38 00:02:09,309 --> 00:02:11,979 Ծաղիկ է, մի սպիտակ վարդ: 39 00:02:12,839 --> 00:02:15,869 Երբ զանգը հնչեց, վերցրի ջնջոցը, որ գրատախտակը մաքրեմ, 40 00:02:15,869 --> 00:02:18,419 բայց մի աղջիկ խլեց այն ձեռքիցս: 41 00:02:18,419 --> 00:02:22,729 - Ոչինչ դեռ որոշված չէ, - ասաց, - մենք դեռ չենք ավարտել: 42 00:02:22,729 --> 00:02:25,709 Ես բոլոր պատասխանները թողեցի գրատախտակին: 43 00:02:25,709 --> 00:02:32,189 Հաջորդ օրը նրանցից ոմանք իրար հետ չէին խոսում. խմբերի էին բաժանվել՝ 44 00:02:32,189 --> 00:02:36,656 ծաղկի խումբ, փիսիկի խումբ: 45 00:02:36,656 --> 00:02:41,136 Երկու տղաներ էլ իրենց կոչում էին «Ձնագնդեր»: 46 00:02:41,136 --> 00:02:44,846 Մյուսները հավատարիմ էին մնացել խաղի նախնական գաղափարին, 47 00:02:44,846 --> 00:02:47,896 այն է՝ բանաստեղծության պես մի բան գրել: 48 00:02:47,896 --> 00:02:51,268 - Ադամանդ է: Պար է: 49 00:02:51,268 --> 00:02:55,438 Ատրճանակի հակառակը ֆրանսիական մի թանգարան է: 50 00:02:55,438 --> 00:02:58,478 Լուսինն է, հայելի է, 51 00:02:58,478 --> 00:03:02,098 զանգի ձայնն է ու այն լսողը: 52 00:03:02,958 --> 00:03:08,890 Վեճը նոր թափ առավ, նորից աղմուկ, և ահա՝ ևս մեկ խումբ: 53 00:03:08,890 --> 00:03:12,050 Առաջին անգամ ես համարձակվեցի ուղղորդել նրանց: 54 00:03:12,050 --> 00:03:16,500 - Միգուցե բոլորդ ճիշտ եք,- ասացի: 55 00:03:16,500 --> 00:03:18,988 Դե, միգուցե: 56 00:03:18,988 --> 00:03:24,418 - Միգուցե այն ամենն է՝ ինչ ասացինք, և մնացածը, որ դեռ չենք ասել: 57 00:03:24,418 --> 00:03:28,528 Բառերն են, ու բառերի համար թողնված դատարկ տեղերը: 58 00:03:28,528 --> 00:03:30,703 Սկսեցին իրար նայել: 59 00:03:30,703 --> 00:03:32,858 Ամեն ինչն է այս սենյակի մեջ 60 00:03:32,858 --> 00:03:37,598 ու սենյակից դուրս, փողոցով մեկ ու երկնքում: 61 00:03:37,598 --> 00:03:41,258 Ամենքն են՝ դպրոցում ու առևտրի կենտրոնում, 62 00:03:41,258 --> 00:03:45,989 և հիվանդանոցում ու փոստային գրասենյակում իրենց հերթին սպասող բոլոր մարդիկ։ 63 00:03:45,989 --> 00:03:51,028 Ու, դե հա, ծաղիկ էլ է, բոլոր ծաղիկները, մի ամբողջ ծաղկանոց: 64 00:03:51,028 --> 00:03:57,108 Ատրճանակի հակառակն այն է, ինչին այն ուղղում ես: 65 00:03:57,108 --> 00:04:00,278 - Մի՛ գրեք դա գրատախտակին, - ասացին նրանք: 66 00:04:00,278 --> 00:04:03,438 - Պարզապես ասեք՝ «բանաստեղծություն»: 67 00:04:03,438 --> 00:04:08,741 Քո մահը կարտացոլվի բազմաթիվ «պարպված» բանաստեղծություններում: