WEBVTT 00:00:13.379 --> 00:00:15.290 «Հակադրությունների խաղը» 00:00:15.290 --> 00:00:17.251 Նվիրվում է Պատրիսիա Մեյշին 00:00:19.051 --> 00:00:22.801 Այսօր ես և իմ աշակերտները խաղում էինք հակադրությունների խաղը: 00:00:22.801 --> 00:00:26.261 Գրատախտակին գրեցի Էմիլի Դիքինսոնի հետևյալ ցիտատը. 00:00:26.261 --> 00:00:30.181 «Իմ կյանքն ասես մի լիցքավորված ատրճանակ լիներ»: 00:00:30.181 --> 00:00:35.041 Հետո մի պահ դադար տվեցի, որ նրանք կարողանան ասել բառերի հականիշները: 00:00:35.041 --> 00:00:37.525 Իմ - քո, 00:00:37.525 --> 00:00:40.045 կյանք - մահ, 00:00:40.045 --> 00:00:43.945 լինել - չլինել, 00:00:43.945 --> 00:00:45.945 մի - բազմաթիվ, 00:00:45.945 --> 00:00:48.155 լիցքավորված - դատարկ, 00:00:48.155 --> 00:00:50.615 ատրճանակ… 00:00:50.615 --> 00:00:52.535 Ատրճանակ: 00:00:52.535 --> 00:00:56.549 Մի ակնթարթ, կայծակի լույսի ու ձայնի միջև դադարի նման, 00:00:56.549 --> 00:00:59.399 աշակերտները սևեռուն ինձ նայեցին, 00:00:59.399 --> 00:01:03.879 որին հաջորդեց պատասխանների տարափը. 00:01:03.879 --> 00:01:05.923 - Ծաղիկ, - ասաց մեկը: 00:01:05.923 --> 00:01:08.326 -Չէ, գիրք, - ասաց մյուսը: 00:01:08.326 --> 00:01:13.086 - Հիմարություն, - բացականչեց երրորդը, – ատրճանակի հակառակը բարձն է, 00:01:13.086 --> 00:01:14.901 կամ, ասենք գրկախառնությունը: 00:01:14.901 --> 00:01:18.851 Բայց ոչ գիրքը, հնարավոր չէ՝ գիրքը լինի: 00:01:18.851 --> 00:01:21.131 Այդ պահին բոլորը հավաքեցին իրենց մտքերն 00:01:21.131 --> 00:01:23.788 ու հանկարծ սկսեցին բղավել՝ մեկը մյուսին հերթ չտալով: 00:01:23.788 --> 00:01:25.623 Հնարավոր չէր ընդհանուր հայտարարի գալ. 00:01:25.623 --> 00:01:28.763 ամեն աշակերտի համար իր պատասխանը վերջնական էր. 00:01:28.763 --> 00:01:36.623 -Երգ է, աղոթք, ավելի ճիշտ՝ խոստում, ամուսնական մատանու պես, և հետո՝ երեխա: 00:01:36.623 --> 00:01:40.053 Կամ ո՞վ է ծնունդ ընդունողը, ինչպե՞ս են անվանում նրան: 00:01:40.053 --> 00:01:42.644 - Մանկաբարձուհի՞: - Հա՛, հա՛, մանկաբարձուհի: 00:01:42.644 --> 00:01:44.143 - Չէ՛, սխալ է: 00:01:44.143 --> 00:01:46.878 Դու այնքան սխալ ես, որ էլ երբեք ճիշտ չես լինի: 00:01:46.878 --> 00:01:49.163 Շշուկ է, աստղ է։ 00:01:49.163 --> 00:01:55.103 Ասես մեկի ձեռքին սիրո խոսքերն ասես, հետո ականջին դիպչես հակառակն անելու փոխարեն: 00:01:56.263 --> 00:01:57.744 - Գժվե՞լ ես: 00:01:57.744 --> 00:02:00.274 Ոնց որ Հիմարաստանի նախագահը լինես: 00:02:00.274 --> 00:02:03.094 Իսկը քեզ համար է, ե՞րբ են ընտրություններդ: 00:02:03.094 --> 00:02:07.682 - Փափուկ արջուկ է, թուր և ընտիր, կատարյալ դեղձ: 00:02:07.682 --> 00:02:09.309 - Վերադառնանք առաջինին: 00:02:09.309 --> 00:02:11.979 Ծաղիկ է, մի սպիտակ վարդ: 00:02:12.839 --> 00:02:15.869 Երբ զանգը հնչեց, վերցրի ջնջոցը, որ գրատախտակը մաքրեմ, 00:02:15.869 --> 00:02:18.419 բայց մի աղջիկ խլեց այն ձեռքիցս: 00:02:18.419 --> 00:02:22.729 - Ոչինչ դեռ որոշված չէ, - ասաց, - մենք դեռ չենք ավարտել: 00:02:22.729 --> 00:02:25.709 Ես բոլոր պատասխանները թողեցի գրատախտակին: 00:02:25.709 --> 00:02:32.189 Հաջորդ օրը նրանցից ոմանք իրար հետ չէին խոսում. խմբերի էին բաժանվել՝ 00:02:32.189 --> 00:02:36.656 ծաղկի խումբ, փիսիկի խումբ: 00:02:36.656 --> 00:02:41.136 Երկու տղաներ էլ իրենց կոչում էին «Ձնագնդեր»: 00:02:41.136 --> 00:02:44.846 Մյուսները հավատարիմ էին մնացել խաղի նախնական գաղափարին, 00:02:44.846 --> 00:02:47.896 այն է՝ բանաստեղծության պես մի բան գրել: 00:02:47.896 --> 00:02:51.268 - Ադամանդ է: Պար է: 00:02:51.268 --> 00:02:55.438 Ատրճանակի հակառակը ֆրանսիական մի թանգարան է: 00:02:55.438 --> 00:02:58.478 Լուսինն է, հայելի է, 00:02:58.478 --> 00:03:02.098 զանգի ձայնն է ու այն լսողը: 00:03:02.958 --> 00:03:08.890 Վեճը նոր թափ առավ, նորից աղմուկ, և ահա՝ ևս մեկ խումբ: 00:03:08.890 --> 00:03:12.050 Առաջին անգամ ես համարձակվեցի ուղղորդել նրանց: 00:03:12.050 --> 00:03:16.500 - Միգուցե բոլորդ ճիշտ եք,- ասացի: 00:03:16.500 --> 00:03:18.988 Դե, միգուցե: 00:03:18.988 --> 00:03:24.418 - Միգուցե այն ամենն է՝ ինչ ասացինք, և մնացածը, որ դեռ չենք ասել: 00:03:24.418 --> 00:03:28.528 Բառերն են, ու բառերի համար թողնված դատարկ տեղերը: 00:03:28.528 --> 00:03:30.703 Սկսեցին իրար նայել: 00:03:30.703 --> 00:03:32.858 Ամեն ինչն է այս սենյակի մեջ 00:03:32.858 --> 00:03:37.598 ու սենյակից դուրս, փողոցով մեկ ու երկնքում: 00:03:37.598 --> 00:03:41.258 Ամենքն են՝ դպրոցում ու առևտրի կենտրոնում, 00:03:41.258 --> 00:03:45.989 և հիվանդանոցում ու փոստային գրասենյակում իրենց հերթին սպասող բոլոր մարդիկ։ 00:03:45.989 --> 00:03:51.028 Ու, դե հա, ծաղիկ էլ է, բոլոր ծաղիկները, մի ամբողջ ծաղկանոց: 00:03:51.028 --> 00:03:57.108 Ատրճանակի հակառակն այն է, ինչին այն ուղղում ես: 00:03:57.108 --> 00:04:00.278 - Մի՛ գրեք դա գրատախտակին, - ասացին նրանք: 00:04:00.278 --> 00:04:03.438 - Պարզապես ասեք՝ «բանաստեղծություն»: 00:04:03.438 --> 00:04:08.741 Քո մահը կարտացոլվի բազմաթիվ «պարպված» բանաստեղծություններում: