Նախորդ մեկուկես տարվա ընթացքում
Push Pop Press ընկերությունում իմ թիմը
ինչպես նաև Չարլի Մելչերը և Մելչեր Մեդիան
աշխատում էին առաջին
ամբողջական ինտերակտիվ գրքի ստեղծման վրա:
Այն կոչվում է «Մեր ընտրությունը»
և հեղինակը Ալ Գորն է:
Դա «Անհարմար ճշմարտություն» գրքի շարունակությունն է
և ուսումնասիրում է բոլոր լուծումները,
որոնք կօգնեն հաղթահարել կլիմայական ճգնաժամը:
Գիրքը սկսում է այսպես: Սա շապիկն է:
Երկրագունդը պտտվում է,
և մենք կարող ենք տեսնել մեր գտնվելու վայրը:
Ապա մենք կարող ենք բացել գիրքը
և թերթել գլուխներով՝
գիրքը դիտելու համար:
Կամ էլ կարող ենք էջերը թերթել ներքևից:
Եթե ցանկանում ենք մոտեցնել որևէ էջ`
ուղղակի կարող ենք բացել այն այսպես:
Գրքի մեջ ամեն ինչ
կարելի է երկու մատով վերցնել,
բարձրացնել էջի վրա
և բացել:
Եթե ցանկանում եք վերադառնալ
և նորից կարդալ գիրքը,
ուղղակի ետ եք ծալում և վերադարձնում այն էջի վրա:
Սա էլ նույն կերպ է աշխատում: Կարող եք վերցնել և բացել:
(Աուդիո) Ալ Գոր. ես ինձ դասում եմ
մարդկանց այն մեծամասնության շարքերում,
ովքեր նայում են հողմաղացներին և զգում,
որ դրանք լանդշաֆտի գեղեցիկ հավելում են:
Մայք Մաթաս. այսպես, ողջ գիրքը թերթելու ընթացքում
Ալ Գորը կուղեկցի ձեզ և կբացատրի լուսանկարները:
Այս լուսանկարը դուք նաև կարող եք տեսնել ինտերակտիվ քարտեզի վրա:
Մոտեցրեք և տեսեք, թե որտեղ է այն արված:
Գրքի ողջ ընթացքում,
մոտ մեկ ժամ տևողությամբ վավերագրական կադրեր կան
և ինտերակտիվ անիմացիաներ:
Այսպես, բացելով այս մեկը
(Աուդիո) ԱԳ. ժամանակակից քամու ծրագրերի մեծամասնությունը բաղկացած է...
ՄՄ. այն անմիջապես միանում է:
Եվ քանի այն միացած է, մենք կարող ենք այն վերադարձնել էջի վրա,
քանի դեռ ֆիլմը գնում է:
Կամ կարող ենք փոքրացնել էջը և վերադառնալ բովանդակությանը,
ֆիլմը շարունակում է գնալ:
Սակայն գրքի ամենազարմանալի բաներից են
ինտերակտիվ ինֆոգրաֆիկաները:
Այս մեկը ցուցադրում է քամու ներուժը
ԱՄՆ-ի ողջ տարածքում:
Սակայն ուղղակի տեղեկատվությունը ցույց տալու փոխարեն
մենք կարող ենք մատով վերցնել և ուսումնասիրել,
տեսնել նահանգ առ նահանգ,
թե կոնկրետ որտեղ քամու ներուժը որքան է:
Մենք կարող ենք նույնը անել գեոջերմային էներգիայի
և արևային հզորության համար:
Սա իմ սիրած բաներից մեկն է:
Այսպես սա ցույց է տալիս...
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)
Երբ քամին փչում է,
հողմաղացից եկող ցանկացած էներգիայի ավելցուկ
կուտակվում է մարտկոցի մեջ:
Եվ երբ քամին սկսում է թուլանալ,
ցանկացած էներգիայի ավելցուկ վերադառնում է տուն,
լույսերը երբեք չեն հանգչում:
Եվ այս ամբողջ գիրքը ոչ միայն iPad-ի վրա է աշխատում,
այն նաև iPhone-ի վրա է աշխատում:
Այսպես, դուք կարող եք սկսել կարդալ այն ձեր iPad-ի վրա հյուրասենյակում,
ապա շարունակել կարդալը iPhone-ի վրա, նույն տեղից:
Այն ճիշտ նույն կերպ է աշխատում:
Կարելի է երկու մատով վերցնել ցանկացած էջ,
և բացել:
Այսպիսով, սա Push Pop Press-ի առաջին վերնագիրն է,
Ալ Գորի «Մեր Ընտրությունը»:
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)
Քրիս Անդերսոն. Դա տպավորիչ էր:
Իսկ դուք ցանկանում եք հրատարակի՞չ դառնալ,
տեխնոլոգիայի արտոնագրո՞ղ:
Ո՞րն է ձեր նպատակը։
Արդյոք սա այնպիսի բան է, որ ուրիշներն էլ կարող են անե՞լ:
ՄՄ. Այո, մենք մի գործիք ենք ստեղծում,
որը հրատարակիչներին հնարավորություն է տալիս պարունակությունը ստեղծել:
Այսպես, Մելչեր Մեդիայի թիմը, որը արևելյան ափում է...
(իսկ մենք արևմտյան ափում ենք), ստեղծում է ծրագիրը,
օգտագործելով մեր գործիքը,
և յուրաքանչյուր օր ավելացնում է նկարները և տեքստը:
ՔԱ. Այսպիսով դուք ցանկանում եք արտոնագիր տալ հրատարակիչներին,
որպեսզի նրա՞նք էլ կարողանան այդպիսի գեղեցիկ գրքեր ստեղծել: (ՄՄ. Այո)
Շատ լավ: Մայք, շատ շնորհակալություն:
ՄՄ. Շնորհակալ եմ: (ՔԱ. Հաջողությո՜ւն:)
(Ծափահարություններ)