1 00:00:00,000 --> 00:00:02,000 Նախորդ մեկուկես տարվա ընթացքում 2 00:00:02,000 --> 00:00:04,000 Push Pop Press ընկերությունում իմ թիմը 3 00:00:04,000 --> 00:00:06,000 ինչպես նաև Չարլի Մելչերը և Մելչեր Մեդիան 4 00:00:06,000 --> 00:00:08,000 աշխատում էին առաջին 5 00:00:08,000 --> 00:00:10,000 ամբողջական ինտերակտիվ գրքի ստեղծման վրա: 6 00:00:10,000 --> 00:00:12,000 Այն կոչվում է «Մեր ընտրությունը» 7 00:00:12,000 --> 00:00:14,000 և հեղինակը Ալ Գորն է: 8 00:00:14,000 --> 00:00:16,000 Դա «Անհարմար ճշմարտություն» գրքի շարունակությունն է 9 00:00:16,000 --> 00:00:18,000 և ուսումնասիրում է բոլոր լուծումները, 10 00:00:18,000 --> 00:00:20,000 որոնք կօգնեն հաղթահարել կլիմայական ճգնաժամը: 11 00:00:20,000 --> 00:00:23,000 Գիրքը սկսում է այսպես: Սա շապիկն է: 12 00:00:24,000 --> 00:00:26,000 Երկրագունդը պտտվում է, 13 00:00:26,000 --> 00:00:28,000 և մենք կարող ենք տեսնել մեր գտնվելու վայրը: 14 00:00:28,000 --> 00:00:31,000 Ապա մենք կարող ենք բացել գիրքը 15 00:00:31,000 --> 00:00:33,000 և թերթել գլուխներով՝ 16 00:00:33,000 --> 00:00:35,000 գիրքը դիտելու համար: 17 00:00:36,000 --> 00:00:39,000 Կամ էլ կարող ենք էջերը թերթել ներքևից: 18 00:00:40,000 --> 00:00:42,000 Եթե ցանկանում ենք մոտեցնել որևէ էջ` 19 00:00:42,000 --> 00:00:44,000 ուղղակի կարող ենք բացել այն այսպես: 20 00:00:44,000 --> 00:00:46,000 Գրքի մեջ ամեն ինչ 21 00:00:46,000 --> 00:00:48,000 կարելի է երկու մատով վերցնել, 22 00:00:48,000 --> 00:00:50,000 բարձրացնել էջի վրա 23 00:00:50,000 --> 00:00:52,000 և բացել: 24 00:00:52,000 --> 00:00:54,000 Եթե ցանկանում եք վերադառնալ 25 00:00:54,000 --> 00:00:56,000 և նորից կարդալ գիրքը, 26 00:00:56,000 --> 00:00:59,000 ուղղակի ետ եք ծալում և վերադարձնում այն էջի վրա: 27 00:01:00,000 --> 00:01:03,000 Սա էլ նույն կերպ է աշխատում: Կարող եք վերցնել և բացել: 28 00:01:03,000 --> 00:01:05,000 (Աուդիո) Ալ Գոր. ես ինձ դասում եմ 29 00:01:05,000 --> 00:01:07,000 մարդկանց այն մեծամասնության շարքերում, 30 00:01:07,000 --> 00:01:09,000 ովքեր նայում են հողմաղացներին և զգում, 31 00:01:09,000 --> 00:01:11,000 որ դրանք լանդշաֆտի գեղեցիկ հավելում են: 32 00:01:11,000 --> 00:01:13,000 Մայք Մաթաս. այսպես, ողջ գիրքը թերթելու ընթացքում 33 00:01:13,000 --> 00:01:16,000 Ալ Գորը կուղեկցի ձեզ և կբացատրի լուսանկարները: 34 00:01:16,000 --> 00:01:19,000 Այս լուսանկարը դուք նաև կարող եք տեսնել ինտերակտիվ քարտեզի վրա: 35 00:01:20,000 --> 00:01:23,000 Մոտեցրեք և տեսեք, թե որտեղ է այն արված: 36 00:01:25,000 --> 00:01:27,000 Գրքի ողջ ընթացքում, 37 00:01:27,000 --> 00:01:29,000 մոտ մեկ ժամ տևողությամբ վավերագրական կադրեր կան 38 00:01:29,000 --> 00:01:31,000 և ինտերակտիվ անիմացիաներ: 39 00:01:31,000 --> 00:01:34,000 Այսպես, բացելով այս մեկը 40 00:01:34,000 --> 00:01:37,000 (Աուդիո) ԱԳ. ժամանակակից քամու ծրագրերի մեծամասնությունը բաղկացած է... 41 00:01:37,000 --> 00:01:39,000 ՄՄ. այն անմիջապես միանում է: 42 00:01:39,000 --> 00:01:42,000 Եվ քանի այն միացած է, մենք կարող ենք այն վերադարձնել էջի վրա, 43 00:01:42,000 --> 00:01:44,000 քանի դեռ ֆիլմը գնում է: 44 00:01:44,000 --> 00:01:47,000 Կամ կարող ենք փոքրացնել էջը և վերադառնալ բովանդակությանը, 45 00:01:47,000 --> 00:01:50,000 ֆիլմը շարունակում է գնալ: 46 00:01:52,000 --> 00:01:54,000 Սակայն գրքի ամենազարմանալի բաներից են 47 00:01:54,000 --> 00:01:56,000 ինտերակտիվ ինֆոգրաֆիկաները: 48 00:01:56,000 --> 00:01:58,000 Այս մեկը ցուցադրում է քամու ներուժը 49 00:01:58,000 --> 00:02:00,000 ԱՄՆ-ի ողջ տարածքում: 50 00:02:00,000 --> 00:02:03,000 Սակայն ուղղակի տեղեկատվությունը ցույց տալու փոխարեն 51 00:02:03,000 --> 00:02:06,000 մենք կարող ենք մատով վերցնել և ուսումնասիրել, 52 00:02:06,000 --> 00:02:08,000 տեսնել նահանգ առ նահանգ, 53 00:02:08,000 --> 00:02:10,000 թե կոնկրետ որտեղ քամու ներուժը որքան է: 54 00:02:10,000 --> 00:02:13,000 Մենք կարող ենք նույնը անել գեոջերմային էներգիայի 55 00:02:15,000 --> 00:02:17,000 և արևային հզորության համար: 56 00:02:23,000 --> 00:02:25,000 Սա իմ սիրած բաներից մեկն է: 57 00:02:25,000 --> 00:02:28,000 Այսպես սա ցույց է տալիս... 58 00:02:30,000 --> 00:02:34,000 (Ծիծաղ) 59 00:02:34,000 --> 00:02:36,000 (Ծափահարություններ) 60 00:02:36,000 --> 00:02:38,000 Երբ քամին փչում է, 61 00:02:38,000 --> 00:02:41,000 հողմաղացից եկող ցանկացած էներգիայի ավելցուկ 62 00:02:41,000 --> 00:02:43,000 կուտակվում է մարտկոցի մեջ: 63 00:02:43,000 --> 00:02:45,000 Եվ երբ քամին սկսում է թուլանալ, 64 00:02:45,000 --> 00:02:47,000 ցանկացած էներգիայի ավելցուկ վերադառնում է տուն, 65 00:02:47,000 --> 00:02:50,000 լույսերը երբեք չեն հանգչում: 66 00:02:53,000 --> 00:02:56,000 Եվ այս ամբողջ գիրքը ոչ միայն iPad-ի վրա է աշխատում, 67 00:02:56,000 --> 00:02:59,000 այն նաև iPhone-ի վրա է աշխատում: 68 00:02:59,000 --> 00:03:01,000 Այսպես, դուք կարող եք սկսել կարդալ այն ձեր iPad-ի վրա հյուրասենյակում, 69 00:03:01,000 --> 00:03:03,000 ապա շարունակել կարդալը iPhone-ի վրա, նույն տեղից: 70 00:03:03,000 --> 00:03:05,000 Այն ճիշտ նույն կերպ է աշխատում: 71 00:03:05,000 --> 00:03:07,000 Կարելի է երկու մատով վերցնել ցանկացած էջ, 72 00:03:07,000 --> 00:03:09,000 և բացել: 73 00:03:23,000 --> 00:03:25,000 Այսպիսով, սա Push Pop Press-ի առաջին վերնագիրն է, 74 00:03:25,000 --> 00:03:27,000 Ալ Գորի «Մեր Ընտրությունը»: 75 00:03:27,000 --> 00:03:29,000 Շնորհակալություն: 76 00:03:29,000 --> 00:03:37,000 (Ծափահարություններ) 77 00:03:37,000 --> 00:03:40,000 Քրիս Անդերսոն. Դա տպավորիչ էր: 78 00:03:40,000 --> 00:03:42,000 Իսկ դուք ցանկանում եք հրատարակի՞չ դառնալ, 79 00:03:42,000 --> 00:03:44,000 տեխնոլոգիայի արտոնագրո՞ղ: 80 00:03:44,000 --> 00:03:46,000 Ո՞րն է ձեր նպատակը։ 81 00:03:46,000 --> 00:03:48,000 Արդյոք սա այնպիսի բան է, որ ուրիշներն էլ կարող են անե՞լ: 82 00:03:48,000 --> 00:03:50,000 ՄՄ. Այո, մենք մի գործիք ենք ստեղծում, 83 00:03:50,000 --> 00:03:53,000 որը հրատարակիչներին հնարավորություն է տալիս պարունակությունը ստեղծել: 84 00:03:53,000 --> 00:03:55,000 Այսպես, Մելչեր Մեդիայի թիմը, որը արևելյան ափում է... 85 00:03:55,000 --> 00:03:58,000 (իսկ մենք արևմտյան ափում ենք), ստեղծում է ծրագիրը, 86 00:03:58,000 --> 00:04:00,000 օգտագործելով մեր գործիքը, 87 00:04:00,000 --> 00:04:03,000 և յուրաքանչյուր օր ավելացնում է նկարները և տեքստը: 88 00:04:03,000 --> 00:04:06,000 ՔԱ. Այսպիսով դուք ցանկանում եք արտոնագիր տալ հրատարակիչներին, 89 00:04:06,000 --> 00:04:08,000 որպեսզի նրա՞նք էլ կարողանան այդպիսի գեղեցիկ գրքեր ստեղծել: (ՄՄ. Այո) 90 00:04:08,000 --> 00:04:10,000 Շատ լավ: Մայք, շատ շնորհակալություն: 91 00:04:10,000 --> 00:04:12,000 ՄՄ. Շնորհակալ եմ: (ՔԱ. Հաջողությո՜ւն:) 92 00:04:12,000 --> 00:04:14,000 (Ծափահարություններ)