Նախորդ մեկուկես տարվա ընթացքում Push Pop Press ընկերությունում իմ թիմը ինչպես նաև Չարլի Մելչերը և Մելչեր Մեդիան աշխատում էին առաջին ամբողջական ինտերակտիվ գրքի ստեղծման վրա: Այն կոչվում է «Մեր ընտրությունը» և հեղինակը Ալ Գորն է: Դա «Անհարմար ճշմարտություն» գրքի շարունակությունն է և ուսումնասիրում է բոլոր լուծումները, որոնք կօգնեն հաղթահարել կլիմայական ճգնաժամը: Գիրքը սկսում է այսպես: Սա շապիկն է: Երկրագունդը պտտվում է, և մենք կարող ենք տեսնել մեր գտնվելու վայրը: Ապա մենք կարող ենք բացել գիրքը և թերթել գլուխներով՝ գիրքը դիտելու համար: Կամ էլ կարող ենք էջերը թերթել ներքևից: Եթե ցանկանում ենք մոտեցնել որևէ էջ` ուղղակի կարող ենք բացել այն այսպես: Գրքի մեջ ամեն ինչ կարելի է երկու մատով վերցնել, բարձրացնել էջի վրա և բացել: Եթե ցանկանում եք վերադառնալ և նորից կարդալ գիրքը, ուղղակի ետ եք ծալում և վերադարձնում այն էջի վրա: Սա էլ նույն կերպ է աշխատում: Կարող եք վերցնել և բացել: (Աուդիո) Ալ Գոր. ես ինձ դասում եմ մարդկանց այն մեծամասնության շարքերում, ովքեր նայում են հողմաղացներին և զգում, որ դրանք լանդշաֆտի գեղեցիկ հավելում են: Մայք Մաթաս. այսպես, ողջ գիրքը թերթելու ընթացքում Ալ Գորը կուղեկցի ձեզ և կբացատրի լուսանկարները: Այս լուսանկարը դուք նաև կարող եք տեսնել ինտերակտիվ քարտեզի վրա: Մոտեցրեք և տեսեք, թե որտեղ է այն արված: Գրքի ողջ ընթացքում, մոտ մեկ ժամ տևողությամբ վավերագրական կադրեր կան և ինտերակտիվ անիմացիաներ: Այսպես, բացելով այս մեկը (Աուդիո) ԱԳ. ժամանակակից քամու ծրագրերի մեծամասնությունը բաղկացած է... ՄՄ. այն անմիջապես միանում է: Եվ քանի այն միացած է, մենք կարող ենք այն վերադարձնել էջի վրա, քանի դեռ ֆիլմը գնում է: Կամ կարող ենք փոքրացնել էջը և վերադառնալ բովանդակությանը, ֆիլմը շարունակում է գնալ: Սակայն գրքի ամենազարմանալի բաներից են ինտերակտիվ ինֆոգրաֆիկաները: Այս մեկը ցուցադրում է քամու ներուժը ԱՄՆ-ի ողջ տարածքում: Սակայն ուղղակի տեղեկատվությունը ցույց տալու փոխարեն մենք կարող ենք մատով վերցնել և ուսումնասիրել, տեսնել նահանգ առ նահանգ, թե կոնկրետ որտեղ քամու ներուժը որքան է: Մենք կարող ենք նույնը անել գեոջերմային էներգիայի և արևային հզորության համար: Սա իմ սիրած բաներից մեկն է: Այսպես սա ցույց է տալիս... (Ծիծաղ) (Ծափահարություններ) Երբ քամին փչում է, հողմաղացից եկող ցանկացած էներգիայի ավելցուկ կուտակվում է մարտկոցի մեջ: Եվ երբ քամին սկսում է թուլանալ, ցանկացած էներգիայի ավելցուկ վերադառնում է տուն, լույսերը երբեք չեն հանգչում: Եվ այս ամբողջ գիրքը ոչ միայն iPad-ի վրա է աշխատում, այն նաև iPhone-ի վրա է աշխատում: Այսպես, դուք կարող եք սկսել կարդալ այն ձեր iPad-ի վրա հյուրասենյակում, ապա շարունակել կարդալը iPhone-ի վրա, նույն տեղից: Այն ճիշտ նույն կերպ է աշխատում: Կարելի է երկու մատով վերցնել ցանկացած էջ, և բացել: Այսպիսով, սա Push Pop Press-ի առաջին վերնագիրն է, Ալ Գորի «Մեր Ընտրությունը»: Շնորհակալություն: (Ծափահարություններ) Քրիս Անդերսոն. Դա տպավորիչ էր: Իսկ դուք ցանկանում եք հրատարակի՞չ դառնալ, տեխնոլոգիայի արտոնագրո՞ղ: Ո՞րն է ձեր նպատակը։ Արդյոք սա այնպիսի բան է, որ ուրիշներն էլ կարող են անե՞լ: ՄՄ. Այո, մենք մի գործիք ենք ստեղծում, որը հրատարակիչներին հնարավորություն է տալիս պարունակությունը ստեղծել: Այսպես, Մելչեր Մեդիայի թիմը, որը արևելյան ափում է... (իսկ մենք արևմտյան ափում ենք), ստեղծում է ծրագիրը, օգտագործելով մեր գործիքը, և յուրաքանչյուր օր ավելացնում է նկարները և տեքստը: ՔԱ. Այսպիսով դուք ցանկանում եք արտոնագիր տալ հրատարակիչներին, որպեսզի նրա՞նք էլ կարողանան այդպիսի գեղեցիկ գրքեր ստեղծել: (ՄՄ. Այո) Շատ լավ: Մայք, շատ շնորհակալություն: ՄՄ. Շնորհակալ եմ: (ՔԱ. Հաջողությո՜ւն:) (Ծափահարություններ)