< Return to Video

Ինչպես մոտիվացնել մարդկանց անելու լավը

  • 0:01 - 0:04
    Ինչպես անել, որ մարդիկ ավելի շատ
    բարություն անեն
  • 0:05 - 0:09
    մասնակցեն սոցհարցումներին, բարեգործություն
    անեն, պահպանեն ռեսուրսները,
  • 0:09 - 0:13
    կամ անեն այնպիսի պարզ բան ինչպես օրինակ
    աշխատավայրում իրենց բաժակը լվանալն է,
  • 0:13 - 0:15
    որ լվացարանը կեղտոտ ամաններով լիքը չլինի:
  • 0:15 - 0:17
    (Ծիծաղ)
  • 0:17 - 0:21
    (Ծափահարություններ)
  • 0:21 - 0:23
    Երբ առաջին անգամ սկսեցի աշխատել
    այս խնդրի վրա
  • 0:23 - 0:25
    համագործակցում էի էներգիա արտադրող
    ընկերության հետ,
  • 0:25 - 0:29
    որ հավաքագրեյի հաճախորդներ մի ծրագրի
    համար, որը կկանխեր հովհարային անջատումները
  • 0:29 - 0:32
    կրճատելով էներգիայի պահանջը պիկի ժամանակ:
  • 0:32 - 0:34
    Ծրագիրը հիմնված էր փորձված տեխնոլոգիայի
    վրա:
  • 0:34 - 0:37
    Օբամայի ադմինիստրացիան դա կոչում էր
  • 0:37 - 0:40
    Ամերիկայի էլեկտրական ցանցի
    մոդեռնիզացման հիմնաքարը :
  • 0:41 - 0:46
    Բայց, ինչպես բոլոր հրաշալի տեխնոլոգիական
    լուծումները այն ունի էական թուլություն՝
  • 0:48 - 0:49
    մարդիկ:
  • 0:50 - 0:51
    Մարդիկ պետք է գրանցվեն:
  • 0:52 - 0:56
    Որպեսզի մարդիկ գրանցվեին, ընկերությունը
    նրանց գեղեցիկ նամակներ ուղարկեց,
  • 0:56 - 0:58
    որտեղ խոսվում էր ծրագրի օգուտների մասին
  • 0:58 - 1:01
    և նրանց խնդրում էին զանգել թեժ գիծ,
    եթե հետաքրքրված են:
  • 1:01 - 1:02
    Նամակներն ուղարկվեցին
  • 1:02 - 1:05
    բայց հեռախոսները լռում էին:
  • 1:06 - 1:09
    Այսպիսով, երբ մեզ ներգրավվեցին,
    փոքրիկ փոփոխություն առաջարկեցինք՝
  • 1:09 - 1:15
    թեժ գծի փոխարեն առաջարկեցինք
    օգտագործել գրանցման թերթիկներ,
  • 1:15 - 1:18
    որ կարող էին դնել փոստարկղերի մոտ:
  • 1:18 - 1:21
    Սա եռապատկեց մասնակցությունը:
  • 1:23 - 1:24
    Ինչու՞:
  • 1:26 - 1:30
    Դե, մարդկանց լրջորեն հետաքրրում է, թե
    ուրիշներն ինչ են մտածում իրենց մասին,
  • 1:30 - 1:33
    մենք փորձում ենք երևալ բարի և առատաձեռն
  • 1:33 - 1:35
    և խուսափում ենք
    եսասեր ու ձրիակեր երևալուց:
  • 1:36 - 1:41
    Արդյոք գիտենք դրա մասին թե ոչ, մեծ մասամբ
    մարդիկ բարություն անում են սրա համար,
  • 1:41 - 1:46
    և փոքրիկ փոփոխությունները, որ մարդկանց
    շատ բարություն անելու «միավորներ» են տալիս
  • 1:46 - 1:48
    այդ փոփոխությունները մեծ
    տարբերություններ են ստեղծում:
  • 1:48 - 1:51
    Փոքր փոփոխությունները,
    ինչպիսին է թեժ գծի փոխարինումը
  • 1:51 - 1:54
    երբ ոչ ոք չէր կարող քո բարի գործի մասին
    իմանալ,
  • 1:54 - 1:56
    գրանցման թերթիկի հետ,
  • 1:56 - 2:00
    երբ բոլորն էլ կարող են տեսնել քո անունը
  • 2:00 - 2:04
    մեր գործակցությունը կառավարությունների,
    շահույթ չհետապնդող ընկերությունների հետ,
  • 2:04 - 2:07
    երբ փորձում ենք էնպես անել, որ մարդիկ
    ավելի շատ բարություն անեն
  • 2:07 - 2:09
    մենք մեծացնում ենք հեղինակության ուժը
  • 2:10 - 2:12
    ու փոքր ստուգման թերթիկ ունենք դրա համար:
  • 2:12 - 2:16
    Իրականում, դուք արդեն գիտեք
    թերթիկի առաջին կետը
  • 2:17 - 2:19
    դա դիտելիության բարձրացումն է,
  • 2:19 - 2:22
    որ վստահ լինենք մարդիկ գիտեն մեր բարի
    գործի մասին:
  • 2:23 - 2:26
    Մի րոպե, գիտեմ հավանաբար ձեզնից
    շատերը հիմա մտածում են,
  • 2:26 - 2:28
    ոչ-ոք չի մատծում
  • 2:28 - 2:31
    «Քանի որ մարդիկ իմանալու են
    իմ բարի գործի մասին
  • 2:31 - 2:32
    հաստատ արժի անել:»
  • 2:32 - 2:34
    Դե հա, ճիշտ եք:
  • 2:34 - 2:35
    Մարդիկ չեն անում:
  • 2:36 - 2:39
    Ավելին, երբ նրանք միայնակ
    որոշումներ են կայացնում
  • 2:39 - 2:41
    անհանգստանում են իրենց խնդիրների մասին՝
  • 2:41 - 2:45
    ինչ դնել սեղանի վրա ընթրիքին, կամ ինչպես
    ճիշտ ժամանակին վճարել հաշիվները:
  • 2:45 - 2:48
    Բայց, երբ կայացնում են որոշումներ,
    որոնք ավելի հանրային են
  • 2:48 - 2:51
    ավելի շատ են ձգտում լավն անելու
    հնարավորություններին:
  • 2:52 - 2:55
    Այլ կերպ ասած,
    մեր մոտեցման հզորությունն այն է, որ
  • 2:55 - 2:59
    այն կարող է մարդկանց իղձերը թեքել
    դեպի լավն անելը
  • 2:59 - 3:02
    այս դեպքում, օգնել կանխելու
    հովհարային անջատումները:
  • 3:03 - 3:05
    Վերադառնանք դիտողականությանը:
  • 3:05 - 3:06
    Կուզեի մեկ այլ օրինակ բերել:
  • 3:06 - 3:10
    Սա մի համագործակցությունից է
    շահույթ չհետանդող կազմակերպության հետ
  • 3:10 - 3:11
    որը զբաղվում է ձայներ հավաքելով։
  • 3:11 - 3:15
    Եվ դա անում է ամեն ընտրությունների ժամանակ
    հազարավոր այսպիսի նամակներ ուղարկելով
  • 3:15 - 3:18
    մարդկանց հիշեցնելու և մոտիվացնելու
    որ գնան ընտրություններին:
  • 3:18 - 3:21
    Մենք առաջարկեցինք ավելացնել հետևյալ
    նախադասությունը.
  • 3:22 - 3:26
    «Հնարավոր է Ձեզ զանգահարեն և հացրեր տան
    ընտրությունների մասին։»
  • 3:27 - 3:30
    Այս նախադասությունը ամեն բան դարձնում է
    ավելի դիտողական,
  • 3:31 - 3:34
    և նամակների արդյունավետությունն էլ
    50 տոկոսով բարձրացավ:
  • 3:37 - 3:40
    Նամակն ավելի էֆֆեկտիվ դարձնելը կրճատեց
    հավելյալ ձայն ստանալու արժեքը
  • 3:40 - 3:42
    70 դոլարից մինչև 40 դոլար:
  • 3:43 - 3:46
    Դիտողականությունն օգտագործվել է այնպիսի
    բաներ անելու համար ինչպիսի եք
  • 3:46 - 3:49
    ավելի հաճախ արյան նվիրատվությունը անելը
  • 3:49 - 3:51
    դոնորների անունները գրելով
    տեղական թերթերում
  • 3:51 - 3:52
    կամ ժամանակին հարկերը վճարելը
  • 3:53 - 3:56
    իրավազանցների անունները հանրային կայքում
    տեղադրելով:
  • 3:56 - 3:58
    (Ծիծաղ)
  • 4:00 - 4:02
    Ի՞նչ կասեք այս օրինակի մասին:
  • 4:03 - 4:07
    Տոյոտան այնպես է անում, որ հազարավոր
    մարդիկ գնեն վառելիք խնայող մեքենաներ
  • 4:07 - 4:10
    և դա անում է իր
    Պրիուս մոդլեը եզակի դարձնելով
  • 4:10 - 4:12
    (Ծիծաղ)
  • 4:13 - 4:15
    Իրենց լավ արարքը մեկ մղոնից էլ նկատելի
    կդառնա:
  • 4:16 - 4:19
    (Ծիծաղ)
  • 4:19 - 4:21
    Լավ, դիտողականությունը հրաշալի է,
  • 4:21 - 4:25
    բայց բոլորս էլ գիտենք, տեսել ենք
  • 4:25 - 4:27
    որ մարդիկ անտարբեր են լավն անելու հանդեպ:
  • 4:28 - 4:31
    Փողոցի անկյունում նրանք կտեսնեն մուրացկանի
  • 4:31 - 4:34
    և կհանեն իրենց հեռախոսները, որ խիստ
    զբաղված երևան,
  • 4:34 - 4:38
    կամ թանգարանում կանցնեն նվիրատվությունների
    արկղի կողքով:
  • 4:38 - 4:40
    Պատկերացրեք տոներ են,
  • 4:40 - 4:44
    գնում եք սուպերմարկետ, այնտեղ
    փրկության բանակի կամավոր կա
  • 4:44 - 4:45
    և իր զանգն է հնչեցնում:
  • 4:45 - 4:47
    Մի քանի տարի առաջ,
  • 4:47 - 4:51
    Սան Դիեգոյից մի հետազոտող աշխատում էր
    փրկության բանակի տեղական մասնաճյուղի հետ
  • 4:51 - 4:54
    գտնելու նվիրատվությունները մեծացնելու
    տարբերակներ:
  • 4:54 - 4:56
    Նրանք մի զվարճալի բան արեցին:
  • 4:57 - 4:59
    Երբ կամավորը կանգնում էր միայն
    մի դռան դիմաց
  • 5:00 - 5:03
    մարդիկ խուսափում էին տալուց՝ մյուս դռնից
    դուրս գալով:
  • 5:05 - 5:06
    Ինչու՞:
  • 5:07 - 5:11
    Քանզի, միշտ էլ կարող էին ասել
    չտեսանք կամավորին
  • 5:11 - 5:13
    կամ «Ես էնտեղից բան պիտի վերցնեի»
  • 5:13 - 5:14
    կամ էլ «Մեքենաս այնտեղ էր»:
  • 5:16 - 5:17
    Այլ կերպ ասած, շատ արդարացումներ կան:
  • 5:19 - 5:22
    Եվ այն մեր ստուգման թղթիկի երկրորդ կետն է.
  • 5:22 - 5:23
    վերացնել արդարացումները:
  • 5:25 - 5:26
    Փրկության Բանակի դեպքում
  • 5:26 - 5:30
    արդարացումներ վերացնելը կնշանակի
    կամավորին կանգնեցնել երկու դռների մոտ
  • 5:30 - 5:32
    և վստահաբար, երբ այսպես արեցին
  • 5:32 - 5:33
    նվիրատվությունները աճեցին:
  • 5:35 - 5:39
    Բայց, ահա թե որտեղ է զվարճալին
  • 5:40 - 5:42
    Հետազատողները ավտոկայանատեղիում էին,
  • 5:43 - 5:46
    նրանք հաշվում էին եկող ու գնացող մարդկանց
  • 5:46 - 5:50
    և նկատեցին որ, երբ կամավորները երկու
    դռների մոտ էին կանգնում
  • 5:50 - 5:52
    մարդիկ դադարեցին խանութից դուրս գալ:
  • 5:52 - 5:55
    (Ծիծաղ)
  • 5:55 - 5:59
    Ակնհայտ է, նրանք զարմացած էին, և որոշեցին
    ավելի խորը ուսումնասիրել
  • 5:59 - 6:04
    գտան երրորդ, փոքր անձնակազմի համար
    նախատեցված դուռը,
  • 6:04 - 6:06
    որը օգտագործում են
    աղբը դուրս տանելու համար:
  • 6:06 - 6:08
    (Ծիծաղ)
  • 6:08 - 6:11
    Մարդիկ, կամավորներից խուսափելու համար,
    դուրս էին գալիս այդ դռնով։
  • 6:11 - 6:14
    (Ծիծաղ)
  • 6:14 - 6:17
    Այնուամենայնիվ, սա, կարևոր դաս է:
  • 6:18 - 6:22
    Երբ փորձում ենք վերացնել արդարացումները,
    պիտի մանրակրկիտ լինենք
  • 6:22 - 6:24
    մարդիկ շատ ստեղծարար են
    արդարացումներ փնտրելիս:
  • 6:24 - 6:27
    (Ծիծաղ)
  • 6:30 - 6:32
    Լավ, կուզեմ անցում կատարել շրջանակին
  • 6:32 - 6:34
    երբ արդարացումները սարսափելի հետևանքներ
    են ունենում:
  • 6:36 - 6:40
    Ինչ, եթե ձեզ ասեմ որ, աշխարհի ամենամահացու
    վարակիչ հիվանդությունը բուժում ունի
  • 6:41 - 6:44
    փաստացի, այն կար գրեթե 70 տարի,
  • 6:44 - 6:46
    լավ բուժում, որ միշտ գործում է:
  • 6:48 - 6:49
    Անհավանական է, բայց ճիշտ է:
  • 6:50 - 6:52
    Հիվանդությունը տուբեռկուլյոզն է:
  • 6:52 - 6:55
    Տարեկան 10 միլիոն մարդ վարակվում է
  • 6:55 - 6:57
    և գրեթե 2 միլիոնը մահանում է։
  • 6:58 - 7:02
    Ինչպես էլեկտրականության ծրագիրը,
    մենք լուծումն ունենք:
  • 7:02 - 7:03
    Խնդիրը մարդիկ են:
  • 7:04 - 7:06
    Մարդիկ պիտի խմեն դեղերը,
  • 7:06 - 7:08
    որ բուժվեն,
  • 7:08 - 7:10
    որ չվարակեն մյուսներին:
  • 7:12 - 7:14
    Արդեն մի քանի տարի է մենք
    համագործակցում ենք
  • 7:14 - 7:16
    առողջապահական "Keheala"
    սթարթափի հետ
  • 7:16 - 7:19
    օգնելու տուբեռկուլյոզով հիվանդներին իրենց
    բուժման ընթացքում:
  • 7:19 - 7:22
    Տուբեռկուլյոզի բուժումը իրոք բարդ է:
  • 7:22 - 7:25
    Խոսքը չափազանց ուժեղ անտիբիոտիկներ
    ընդունելու մասին է
  • 7:25 - 7:27
    վեց ամսից ավելի և ամեն օր:
  • 7:27 - 7:30
    Անտիբիոտիկենրը այնքան ուժեղ են, որ կարող
    են ստիպել վատ զգալ:
  • 7:30 - 7:32
    Այն սրտխառնոց և գլխապտույտ է առաջացնում:
  • 7:32 - 7:34
    Այն մեզը կվերածի ծիծաղելի գույների:
  • 7:35 - 7:38
    Այն նույնպես խնդիր է,
    որովհետև պիտի գնաս կլինիկա
  • 7:38 - 7:40
    ամեն շաբաթ դեղ ստանալու,
  • 7:40 - 7:44
    Մերձավոր Աֆրիկայում կամ այլ վայրերում,
    որտեղ տուբեռկուլյոզը տարածված է
  • 7:44 - 7:46
    պիտի շատ հեռու գնաս,
  • 7:46 - 7:49
    դանդաղ հասարակական տրանսպորտով,
  • 7:49 - 7:51
    այս դեպքում, կլինիկան արդյունավետ չի:
  • 7:51 - 7:54
    Էսպես ամեն շաբաթ կես արձակուրադային օր
    վերցնելու կարիք կլինի
  • 7:54 - 7:57
    այն աշխատանքից, որը չես կարող կորցնել:
  • 7:58 - 8:01
    Ավելի վատ է, երբ հաշվի ես առնում
    այն փաստը, որ սարսափելի կարծրատիպ կա
  • 8:01 - 8:05
    և դու չես ուզում, որ մարդիկ քո
    հիվանդության մասին իմանան:
  • 8:05 - 8:08
    Ամենավատ պատմությունները կանանցից ենք լսել
  • 8:08 - 8:11
    ում համար, այս վայրերում, ընտանեկան
    բռնությունը սովորական է,
  • 8:11 - 8:16
    նրանք պատմում են, որ թաքցրել են
    իրենց ամուսիններից կլինիկա գալը:
  • 8:18 - 8:21
    Զարմանալի չէ,
    ինչու մարդիկ բուժում չեն ստանում:
  • 8:22 - 8:24
    Մեր մոտեցումը կարող է՞ օգնել նրանց:
  • 8:24 - 8:26
    Կարո՞ղ ենք օգնել դուրս գալու այդ վիճակից:
  • 8:28 - 8:29
    Այո:
  • 8:30 - 8:34
    Ամեն օր, մենք հիշեցնում ենք հիվանդներին
    խմել դեղերը՝ հաղորդագրություն ուղարկելով,
  • 8:34 - 8:36
    բայց եթե կանգ առնենք,
  • 8:36 - 8:38
    հազարավոր արդարացումներ կլինեն:
  • 8:38 - 8:39
    Մենք չստացանք հաղարդագրություն
  • 8:39 - 8:42
    կամ «Տեսա այն, բայց հետո մոռացա»,
  • 8:42 - 8:44
    «հեռախոսը դրեցի ներքև ու մոռացա»
  • 8:44 - 8:46
    կամ «հեռախոսս մայրիկին եմ տվել»:
  • 8:48 - 8:50
    Պետք է վերացնենք այս արդարացումները
  • 8:50 - 8:52
    և դա անում ենք հիվանդներին խնդրելով
  • 8:52 - 8:55
    մուտք գործել համակարգ ու հաստատել,
    որ ընդունել են դեղերը:
  • 8:56 - 8:59
    Եթե մուտք չեն գործում,
    նորից ենք հաղորդագրություն ուղարկում,
  • 8:59 - 9:01
    եթե կրկին մուտք չեն գործել,
    նորից կուղարկենք:
  • 9:01 - 9:04
    Եթե, երրորդ անգամ չհաստատեցին
  • 9:04 - 9:06
    մենք տեղյակ ենք պահում աջակիցների թիմին
  • 9:06 - 9:08
    նրանք կզանգեն և կգրեն նրանց
  • 9:08 - 9:10
    նորից հունի վրա դնելու համար:
  • 9:11 - 9:12
    Ոչ մի արդարացում:
  • 9:14 - 9:17
    Մեր մոտեցումը, որը օգտագործում է
    վարքագծի բոլոր տեսակի տեխնիկաները
  • 9:17 - 9:21
    ներառյալ դիտողականությունը,
    որը երևի թե նկատեցիք,
  • 9:21 - 9:22
    շատ արդյունավետ է:
  • 9:23 - 9:25
    Հիվանդները, որ գրանցված չեն
    մեր համակարգում
  • 9:25 - 9:28
    եռակի անգամ ավելի հակված են
    չավարտել բուժումը:
  • 9:32 - 9:33
    Լավ,
  • 9:33 - 9:34
    ավելացրեցիք դիտողականությունը,
  • 9:34 - 9:37
    վերացրեցիք արդարացումները,
  • 9:37 - 9:39
    բյաց կա մի երրորդ գործոնը, որ պիտի իմանաք:
  • 9:41 - 9:44
    Եթե եղել եք Վաշինգտոնում,
    Ճապոնիայում կամ Լոնդոնում
  • 9:44 - 9:46
    գիտեք որ, այդտեղ մետրոյի աշխատողները
  • 9:46 - 9:49
    շատ ուշադիր են, որ միշտ
    էսկալատորի միշտ կողմում կանգնեն,
  • 9:49 - 9:51
    որ մարդիկ կարողանան ձախ կողմով գնալ:
  • 9:52 - 9:55
    Բայց, ցավոք, ամեն տեղ չի, որ սա նորմ է.
  • 9:55 - 9:57
    հազարավոր վայրեր կան,
    որ կարող ես կանգնել երկու կողմերում էլ
  • 9:57 - 9:59
    և խոչընդոտեն էսկալատորը:
  • 9:59 - 10:01
    Ակնհայտ է, մյուսների համար լավ է,
  • 10:01 - 10:03
    երբ կանգնում ենք աջ կողմում,
    որ նրանք անցնեն,
  • 10:03 - 10:06
    բայց սա միայն որոշ վայրերում պիտի անենք:
  • 10:07 - 10:08
    Սա ընդհանուր ֆենոմեն է:
  • 10:08 - 10:10
    Երբեմն պիտի անենք լավը
  • 10:10 - 10:12
    երբեմն ոչ,
  • 10:12 - 10:15
    և սա նշանակում է որ մարդիկ զգայուն են
    ակնարկների նկատմամբ
  • 10:15 - 10:18
    որ պիտի անեն լավը մասնավոր իրավիճակներում,
  • 10:20 - 10:23
    որը հանգեցնում է երրորդ և վերջին կետին՝
  • 10:23 - 10:25
    հաղորդելու ակնկալիքները,
  • 10:25 - 10:27
    մարդկանց ասելու
  • 10:27 - 10:29
    «Լավ բան արա հենց հիմա»:
  • 10:31 - 10:33
    Ահա հեշտ ձև սպասումները փոխանցելու.
  • 10:33 - 10:36
    ուղղակի ասա նրանց.
    «Բոլորն էլ բարի բաներ են անում»:
  • 10:36 - 10:40
    էլեկտրականության ընկերությունը իրենց
    ծախսերի հետ ուղարկում էր
  • 10:40 - 10:43
    իրենց սպառած էներգիայի համեմատությունը
  • 10:43 - 10:46
    այն մարդկանց հետ,
    ովքեր ունեն նույն չափի տուն:
  • 10:47 - 10:50
    Երբ մարդիկ իմանում են, որ իրենց հարևանները
    օգտագործում են ավելի քիչ
  • 10:50 - 10:52
    նրանք էլ են սկսում քիչ սպառել:
  • 10:52 - 10:56
    Նույն մոտեցումը օգտագործվել է մարդկանց
    ընտրության տանելիս, բարեգերծություն անելիս
  • 10:56 - 10:59
    նույնիսկ օգտագործել
    իրենց սրբիչը հյուրանոցում:
  • 11:00 - 11:01
    Ի՞նչ կասեք այս մեկի մասին:
  • 11:02 - 11:05
    Մեկ այլ տարբերակ փոխանցելու ակնկալիքները,
  • 11:05 - 11:09
    պարզապես ասեք «Լավ բան արա, բայց
    ճիշտ ժամանակին արա այն»:
  • 11:12 - 11:13
    Ի՞նչ կասեք սրա մասին:
  • 11:14 - 11:18
    Այս հեռագրական ապարատը
    ձանձրալի աշխատանք է կատարում
  • 11:18 - 11:20
    լույսերն է անջատում
  • 11:20 - 11:23
    և այն վերածում է բնապահպանական ներդրման:
  • 11:24 - 11:27
    Ի վերջո, տարբեր ձևեր կան դա անելու
  • 11:27 - 11:29
    տարբեր ձևեր ակնկալիքները փոխանցելու:
  • 11:29 - 11:31
    Միայն պիտի չմոռանանք անել:
  • 11:31 - 11:33
    Այդքան բան:
  • 11:33 - 11:34
    Սա է մեր գործոնների ցանկն է:
  • 11:36 - 11:41
    Ձեզնից շատերն աշխատում են սոցիալական
    կարևոր հետևանքներ ունեցող խնդիրների վրա,
  • 11:41 - 11:44
    և երբեմն պիտի ուղղակի
    մարդկանց մոտիվացնեք, որ լավ բան անեն:
  • 11:46 - 11:49
    Գործիքները, որ այսօր սովորեցիք կարող են
    օգնել այս հարցում:
  • 11:49 - 11:52
    Եվ այս գործիքները չեն պահանջում
    հավելյալ ֆինասներ
  • 11:52 - 11:55
    կամ նորագույն տեխնոլոգիաներ:
  • 11:55 - 11:57
    Պետք է միայն զինել հեղինակությանը
  • 11:57 - 12:01
    մեծացնելով դիտողականությունը,
    վերացնելով արդարացումները
  • 12:01 - 12:03
    և փոխանցելով սպասելիքները:
  • 12:04 - 12:05
    Շնորհակալություն:
  • 12:05 - 12:10
    (Ծափահարություններ)
Title:
Ինչպես մոտիվացնել մարդկանց անելու լավը
Speaker:
Էրեզ Յոելի
Description:

Ինչ կարելի է անել, որ մարդիկ ավելի շատ բարի գործեր անեն, մասնակցեն սոց․ հարցումներին, բարեգործություն անեն կամ էլ ուղղակի ուրիշների հետ լավ վարվեն․ MIT-ի հետազոտող գիտնական Էրեզ Յոելին կիսում է այս պարզ «ստուգման թերթիկը» կարևորելու հեղինակության ուժը- մեր ընդհանուրի ցանկությունը էգոիստ երևալու փախարենը ավելի բարի և առատաձեռն երևալը, մարդկանց մոտիվացնելը գործելու ուրիշների օգտին։ Իմացիր ավելին, թե ինչպես փոքրիկ փոփոխությունները կապված ձեր մոտեցումների հետ կհանգեցնեն զարմանալի արդյունքների։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:22

Armenian subtitles

Revisions