< Return to Video

Բեատրիս Քորոն` թղթերից կտրատված պատմություններ

  • 0:03 - 0:09
    (Ծափահարություններ):
  • 0:17 - 0:21
    (Ծափահարություններ):
  • 0:27 - 0:30
    Ես թղթեր եմ կտրտում:
  • 0:30 - 0:32
    (Ծիծաղ):
  • 0:32 - 0:35
    Ես թղթից պատմություններ եմ կերտում:
  • 0:35 - 0:38
    Այս գործընթացը շատ պարզ է:
  • 0:38 - 0:40
    Վերցնում եմ մի կտոր թուղթ,
  • 0:40 - 0:43
    մտովի պատկերացնում եմ պատմությունս,
  • 0:43 - 0:46
    երբեմն նախնական էսքիզ եմ անում, իսկ երբեմն էլ` ոչ:
  • 0:46 - 0:48
    Եվ քանի որ իմ մտածած պատկերը
  • 0:48 - 0:51
    արդեն իսկ թղթի մեջ է,
  • 0:51 - 0:53
    մնում է պարզապես կտրել-հանել այն ամենը,
  • 0:53 - 0:56
    ինչը այս պատմությունից չէ:
  • 0:56 - 0:59
    Ես ի սկզբանե
  • 0:59 - 1:01
    նպատակ չուների թղթեր կտրտելով (քվիլինգով) զբաղվել:
  • 1:01 - 1:03
    Իրականում,
  • 1:03 - 1:05
    իմ գործունեունեության զարգացումը պարույրաձև տեսք ունի:
  • 1:05 - 1:07
    Ես չեն ծնվել
  • 1:07 - 1:10
    թուղթ կտրելու դանակը ձեռքիս:
  • 1:10 - 1:13
    Եվ չեն հիշում, որ մանկության տարիներս թղթեր կտրտելով տարված լինեի:
  • 1:13 - 1:15
    Իսկ պատանեկության տարիներին
  • 1:15 - 1:17
    ես ճեպանկարներ ու էսքիզներ էի անում
  • 1:17 - 1:19
    և ցանկաում էի նկարիչ դառնալ:
  • 1:19 - 1:23
    Սակայն էությամբ ես նաև ապստամբ էի:
  • 1:23 - 1:25
    Ես մի կողմ դրեցի ամեն ինչ,
  • 1:25 - 1:29
    և սկսվեց իմ տարօրինակ աշխատանքների անվերջանալի շարքը:
  • 1:29 - 1:31
    Ուրեմն, աշխատել եմ
  • 1:31 - 1:34
    որպես հովվուհի,
  • 1:34 - 1:36
    բեռնատարի վարորդ,
  • 1:36 - 1:38
    գործարանի բանվոր,
  • 1:38 - 1:40
    հավաքարար:
  • 1:40 - 1:42
    Մեկ տարի աշխատել եմ տուրիզմի ոլորտում
  • 1:42 - 1:44
    սկզբից Մեքսիկայում,
  • 1:44 - 1:47
    հետո ևս մեկ տարի Եգիպտոսում:
  • 1:47 - 1:49
    Այնուհետև երկու տարով տեղափոխվեցի
  • 1:49 - 1:51
    Թայվան:
  • 1:51 - 1:53
    Սրանից հետո բնակություն հաստատեցի Նյու-Յորքում,
  • 1:53 - 1:55
    որտեղ և սկսեցի աշխատել որպես զբոսավար:
  • 1:55 - 1:58
    Եվ ես դեռ աշխատում էի որպես գիդ-զբոսավար`
  • 1:58 - 2:00
    շարունակ ճանապարհորդելով
  • 2:00 - 2:03
    դեպի Չինաստան, Տիբեթ ու Կենտրոնական Ասիա:
  • 2:03 - 2:06
    Այս ամենը, իհարկե, շատ ժամանակ խլեց ինձնից, և ես արդեն 40-ին մոտ էի,
  • 2:06 - 2:08
    երբ որոշեցի, որ
  • 2:08 - 2:11
    կարող եմ սկսել նկարչի իմ գործունեությունը:
  • 2:12 - 2:17
    (Ծափահարություններ)
  • 2:17 - 2:19
    Ես ընտրեցի թղթեր կտրտելու արվեստը`քվիլինգը,
  • 2:19 - 2:21
    քանի որ թուղթը էժան է,
  • 2:21 - 2:23
    թեթև
  • 2:23 - 2:25
    և կարող ես
  • 2:25 - 2:27
    բազմազան ձևերով օգտագործել:
  • 2:27 - 2:31
    Եվ ես ընտրեցի ուրվապատկերների լեզուն,
  • 2:31 - 2:34
    քանի որ վերջինիս գրաֆիկան շատ ճկուն է ու
  • 2:34 - 2:40
    ի զորու է ներթափանցելու իրերի էության խորքերը:
  • 2:40 - 2:42
    Այսպիսով, ուրվանկար բառը
  • 2:42 - 2:45
    ծագել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար
  • 2:45 - 2:48
    էթիեն դը Սիլուետի անունից:
  • 2:48 - 2:52
    Նա այքան էր բյուջեն կրճատել,
  • 2:52 - 2:54
    որ ասում են, թե մարդիկ այլևս ի վիճակի չէին պատվիրել
  • 2:54 - 2:56
    իրենց դիմանկարները
  • 2:56 - 2:58
    ու ստիպված էին դիմել
  • 2:58 - 3:00
    "a-la-silhouette" տարբերակին:
  • 3:00 - 3:02
    (Ծիծաղ):
  • 3:02 - 3:08
    Ուրեմն ես մի շարք պատկերներ կտրտեցի
  • 3:08 - 3:13
    և դրանք հավաքեցի մի թղթապանակի մեջ:
  • 3:13 - 3:15
    Մարդիկ ասում էին,
  • 3:15 - 3:18
    որ իմ աշխատանքները կարծես "նկարչի ձեռնարկներ" լինեին,
  • 3:18 - 3:22
    ինչպես, օրինակ, Էմփայր-Սթեյթ-Բիլդինգի սյուռեալիստական 36 գծանկարներն են:
  • 3:22 - 3:25
    Նկարչի ձեռնարկ ասվածը շատ սահմանումներ ունի:
  • 3:25 - 3:28
    Վերջիններս կարող են տարբերվել նաև իրենց պարունակությամբ:
  • 3:28 - 3:30
    Սակայն ինձ համար
  • 3:30 - 3:32
    դրանք հիանալի միջոց են,
  • 3:32 - 3:35
    որպեսզի պատկերավոր ներկայացնեմ իմ պատմությունները:
  • 3:35 - 3:37
    Դրանք կարող են լինել կամ բառերով
  • 3:37 - 3:40
    կամ առանց բառերի:
  • 3:40 - 3:42
    Ես պատկերների ու
  • 3:42 - 3:45
    բառերի սիրահար եմ:
  • 3:45 - 3:47
    Ինձ շատ է դուր գալիս պատկերների խաղը
  • 3:47 - 3:50
    և թե ինչքանով են վերջիններիս մեջ արտացոլվում մեր անգիտակցականը:
  • 3:50 - 3:53
    Ինձ չափազանց դուր է գալիս լեզուների տարօրինակությունները:
  • 3:53 - 3:55
    Այսպես, ես միշտ սովորել եմ այն երկրի լեզուն, որտեղ ապրել եմ,
  • 3:55 - 3:57
    սակայն երբեք լիովին չեմ տիրապետել դրանց:
  • 3:57 - 3:59
    Սա է պատճառը, որ ես անդադար փնտրում եմ
  • 3:59 - 4:01
    կեղծ համանման բառեր
  • 4:01 - 4:04
    կամ տարբեր լեզուներում հանդիպվող նույնական բառեր:
  • 4:04 - 4:07
    Կարծում եմ գուշակեցիք, որ իմ մայրենի լեզուն ֆրանսերենն է:
  • 4:07 - 4:11
    Իսկ ամենօրյա հաղորդակցման լեզուս անգլերենն է:
  • 4:11 - 4:13
    Ուրեմն ես մի շարք գործեր ստեղծեցի,
  • 4:13 - 4:16
    որոնց հիմքում ընկած էին նույնական բառեր`
  • 4:16 - 4:19
    վերցրված ֆրանսերենից ու անգլերենից:
  • 4:19 - 4:21
    Վերոհիշյալ աշխատանքներից մեկը
  • 4:21 - 4:23
    Spelling Spider-ն է `բառերը հեգելու ֆրանսիական մրցույթը:
  • 4:23 - 4:25
    Վերջինս
  • 4:25 - 4:28
    Spelling Bee-ի ` բառերը հեգելու անգլիական մրցույթ զարմիկն է:
  • 4:28 - 4:30
    Ծիծաղ
  • 4:30 - 4:33
    Սակայն նախորդը ավելի շատ առնչություն ունի ցանցի հետ:
  • 4:33 - 4:35
    (Ծիծաղ)
  • 4:35 - 4:37
    Ահա այս <<սարդի>> մեջ
  • 4:37 - 4:40
    երկու այբբուններ են <<հյուսվում>>:
  • 4:40 - 4:44
    Ուրեմն կարող եք կարդալ architecture active-ը և անգլերենով,
  • 4:44 - 4:47
    և ֆրանսերենով:
  • 4:47 - 4:50
    Այսպես, այս "սարդը" ընդգրկում է 2 լեզուների այբուբեններն ամբողջությամբ`
  • 4:50 - 4:54
    փորձելով գտնել նույնական ածականներ ու գոյականներ:
  • 4:54 - 4:57
    Ուստի, եթե այս երկու լեզուներից որևէ մեկին չեք տիրապետում,
  • 4:57 - 5:00
    կարող եք այն սովորել ակնթարթային արագությամբ:
  • 5:01 - 5:04
    Գրքի հնագույն տարատեսակներից են
  • 5:04 - 5:06
    մագաղաթներն ու պապիրուսի փաթեթները:
  • 5:06 - 5:09
    Պապիրուսի փաթեթները շատ հարմար են,
  • 5:09 - 5:12
    քանի որ շատ փոքր սեղանի վրա
  • 5:12 - 5:15
    կարող ես մեծ պատկեր ստեղծել:
  • 5:16 - 5:20
    Որպես վերջինինս անսպասելի հետևանք նշենք,
  • 5:20 - 5:25
    որ տեսանելի է պատկերի մի մասը միայն,
  • 5:25 - 5:29
    ինչն էլ ազատ ստեղծագործելու հնարավորություն է տալիս:
  • 5:29 - 5:33
    Այսպես ես կերտում եմ տարատեսակ պատուհաններ:
  • 5:33 - 5:36
    Սա նման է մակերեսային պատկերացումներից դուրս գալուն,
  • 5:36 - 5:38
    որը հնարավորություն է տալիս
  • 5:38 - 5:40
    տեսնել տարբեր աշխարհներ:
  • 5:40 - 5:42
    Շատ հաճախ ես նույնիսկ դիտորդի դերում էի միայն:
  • 5:42 - 5:45
    Հենց սա է պատճառը, որ ցանկանում եմ
  • 5:45 - 5:47
    հասկանալ, թե ինչ է կատարվում:
  • 5:47 - 5:49
    Ուրեմն, յուրաքանչյուր պատուհան
  • 5:49 - 5:51
    միաժամանակ և պատկեր է,
  • 5:51 - 5:53
    և մի առանձին աշխարհ,
  • 5:53 - 5:55
    որտեղ ես հաճախ եմ վերադառնում:
  • 5:55 - 5:57
    Ես նորից եմ այցելում այս աշխարհները`
  • 5:57 - 5:59
    մտորելով այն պատկերի կամ
  • 5:59 - 6:02
    կլիշեի շուրջ, որը մենք ցանկանում ենք ստեղծել:
  • 6:02 - 6:04
    Այնուհետև ընտրում եմ տվյալ պատկերին հարմար
  • 6:04 - 6:07
    բառեր ու խոսակցական արտահայտություններ:
  • 6:07 - 6:10
    Ամեն ինչի հիմքում ընկած է եթե-ի գաղափարը:
  • 6:10 - 6:15
    Իսկ ի՞նչ կլիների, եթե փուչիկե տնակներում ապրեինք:
  • 6:15 - 6:19
    Աշխարհն ավելի ուրախ ու խնդուն կլիներ,
  • 6:19 - 6:24
    իսկ երկիր մոլորակի վրա թողած մեր հետքերը անհամեմատ կնվազեին:
  • 6:24 - 6:27
    Ամեն ինչ այնքան թեթև կլիներ:
  • 6:27 - 6:32
    Երբեմն ես նայում եմ պատկերի ներսից`
  • 6:32 - 6:34
    եսակենտրոնության ու ներքին
  • 6:34 - 6:37
    շրջանների տեսանկյունից:
  • 6:37 - 6:40
    Երբեմն պատկերը համամարդկային է,
  • 6:40 - 6:43
    որտեղ տեսանելի են մարդկային ընդհանուր արմատները և
  • 6:43 - 6:47
    թե ինչպես կարող են վերջիններիս օգնությամբ հասնել մեր երազանքի հետևից:
  • 6:47 - 6:49
    Մենք այն նաև կարող ենք օգտագործել որպես
  • 6:49 - 6:51
    անվտանգության ցանց:
  • 6:51 - 6:54
    Ինձ ոգեշնչում է էկլետիկ
  • 6:54 - 6:57
    ոճի ցանկացած իր:
  • 6:58 - 7:01
    Ինչ որ ես կարդում ու տեսնում եմ,
  • 7:01 - 7:04
    նույնպես մեծ ազդեցություն է ունենում ինձ վրա:
  • 7:04 - 7:07
    Իմ պատմությունից որոշները հումորային են,
  • 7:07 - 7:10
    ինչպես, օրինակ, <<Մեռած ռիթմեր>>-ը:
  • 7:10 - 7:12
    (Ծիծաղ):
  • 7:13 - 7:15
    Իսկ որոշներն էլ պատմական են:
  • 7:15 - 7:17
    Ահա այս պատկերում <<Կոնքետային քաղաքն>> է:
  • 7:17 - 7:19
    Վերջինս շաքարավազի միանգամայն
  • 7:19 - 7:21
    անշաքար պատմության մասին է:
  • 7:21 - 7:24
    Այն սկսվում է ստրկավաճառությամբ
  • 7:24 - 7:27
    և վերջանում շաքարավազի չարաշահումով,
  • 7:27 - 7:31
    որն էլ ընդմիջվում է հազվադեպ քաղցր պահերով:
  • 7:31 - 7:34
    Իսկ երբեմն էլ պատկերներս ծնվում են որպես զգացմունքային
  • 7:34 - 7:38
    պատասխան Հաիթիի երկրաշարժի նման գույժերին:
  • 7:40 - 7:43
    Պատահում է անգամ, որ պատկերի պատմությունը իմը չէ:
  • 7:43 - 7:45
    Մարդիկ ինձ հաղորդակից են դարձնում իրենց պատմություններին,
  • 7:45 - 7:48
    հիշողություններին ու ձգտումներին,
  • 7:48 - 7:51
    իսկ ես դրանցից մտացածին պատկերներ եմ կերտում:
  • 7:51 - 7:54
    Ես պատկերում եմ նրանց կյանքի պատմությունը,
  • 7:54 - 7:57
    որպեսզի նրանք կարողանան հետադարձ
  • 7:57 - 8:01
    հայացք գցել իրենց կյանքին ու վերջինիս ընձեռնած հնարավորություններին:
  • 8:01 - 8:05
    Ես դրանց անվանում եմ ֆրեյդյան քաղաքներ:
  • 8:05 - 8:07
    Չեմ հասցնի խոսել իմ բոլոր պատկերներից:
  • 8:07 - 8:11
    Ընդամենը, թվարկելով աշխատանքներիցս մի քանիսի անունները,
  • 8:11 - 8:13
    կանցնենք իմ ստեղծած մի քանի աշխարհներով`
  • 8:13 - 8:16
    <<Մոդիսիթի>>` չափավորություն,
  • 8:17 - 8:20
    <<Էլեկտրականություն>>,
  • 8:22 - 8:26
    <<Խելահեղ աճ Կոլումբոսի անվան հրապարակու>>,
  • 8:30 - 8:33
    <<Ստորջրյա խութերի քաղաքը>>,
  • 8:34 - 8:38
    <<Ժամանակի սարդոստայնը>>,
  • 8:40 - 8:43
    <<Քաոսային քաղաք>>,
  • 8:45 - 8:48
    <<Առօրյա վեճեր>>,
  • 8:50 - 8:52
    <<Երջանկություն>>,
  • 8:54 - 8:57
    <<Լողացող կղզիներ>>:
  • 8:58 - 9:00
    Իսկ մի անգամ էլ ստիպված էի
  • 9:00 - 9:03
    պատկերել <<Ամբողջ 9 յարդ>>-ը:
  • 9:03 - 9:06
    Թղթե այս քվիլինգի երկարությունը իրականում 8 մետր է:
  • 9:06 - 9:08
    (Ծիծաղ):
  • 9:08 - 9:10
    Ե՛վ կյանքում և՛ քվիլինգում
  • 9:10 - 9:12
    ամեն ինչ փոխկապակցված է:
  • 9:12 - 9:15
    Իսկ պատմությունը պատմություն է ծնում:
  • 9:15 - 9:17
    Ինձ նաև հետաքրքրում էր
  • 9:17 - 9:19
    թղթարվեստի այս ոճի ֆիզիկական էությունը,
  • 9:19 - 9:22
    քանի որ նրբությունները նկատելու համար ստպված ես քայլել:
  • 9:22 - 9:24
    Ուստի քվիլինգին զուգահեռ
  • 9:24 - 9:26
    ես սկեսեցի նաև վազքով զբաղվել:
  • 9:26 - 9:28
    Սկզբում փոքր պատկերներ էի անում
  • 9:28 - 9:30
    և քիչ էի վազում:
  • 9:30 - 9:33
    Հետո պատկերները ավելի մեծացան, և ես սկսեցի մասնակցել մարաթոնյան վազքերի:
  • 9:33 - 9:36
    Այնուհետև ես սկսեցի վազել 50կմ, հետո 60կմ:
  • 9:36 - 9:41
    Դրանից հետո սկսեցի մասնակցել 50 մղոնանոց ուլտրամարաթոնների:
  • 9:41 - 9:44
    Ինձ նույնիսկ հիմա էլ թվում է, թե վազում եմ:
  • 9:44 - 9:46
    Սա կարծես թե երկար քվիլինգներ անելու
  • 9:46 - 9:49
    վարժանք լինի:
  • 9:49 - 9:51
    (Ծիծաղ):
  • 9:51 - 9:55
    Վազքը ինձ անսպառ էներգիա է հաղորդում:
  • 9:55 - 9:58
    Ահա քվիլինգի երեքշաբաթյա մարաթոնը
  • 9:58 - 10:01
    Նյու-Յորք Սիթիի Արվեստի և դիզայնի թարնգարանի
  • 10:01 - 10:03
    համար աշխատելիս,
  • 10:03 - 10:07
    որի արդյունքում ծնվեց <<Դժոխքներն ու դրախտները>>:
  • 10:07 - 10:10
    Պատկերը բաղկացած է 2 մասից` յուրաքանչյուրը 13 ոտնաչափ բարձրությամբ:
  • 10:10 - 10:13
    Դրանք զբաղեցնում են թանգարանի 2 հարկերը,
  • 10:13 - 10:15
    սակայն, իրականում, պատկերը կարելի է անվերջ շարունակել:
  • 10:15 - 10:18
    Իսկ այն անվանել եմ <<Դժոխքներ ու դրախտներ>>,
  • 10:18 - 10:22
    քանի որ ամեն օր մենք առնչվում ենք թե մեկի, թե մյուսի հետ:
  • 10:22 - 10:24
    Սրանց միջև սահմաններ գոյություն չունեն:
  • 10:24 - 10:26
    Որոշ մարդիկ ծնվում են դժոխային պայմաններում,
  • 10:26 - 10:29
    սակայն ինչ էլ լինի ընկնում են դրախտ:
  • 10:29 - 10:31
    Ուրիշները ընտրում են ճիշտ հակառակ ուղին:
  • 10:31 - 10:33
    Սահմանագիծը հենց սա է, որ կա:
  • 10:33 - 10:35
    Դժոխքում նույնսիկ դեռևս ստրկատիրական ժամանակներին հատուկ գործարաններ կան:
  • 10:35 - 10:38
    Իսկ դրախտում մարդիկ ընդամենը վարձով են վերցնում հրեշտակի թևերը:
  • 10:38 - 10:41
    Գոյություն ունեն նաև առանձին պատմություններ,
  • 10:41 - 10:45
    երբ միևնույն արարքի դեպքում կարող ես
  • 10:45 - 10:50
    ընկնել կամ դրախտ կամ դժոխք:
  • 10:50 - 10:52
    Ուստի «Դժոխքներ և դրախտներ» աշխատանքը
  • 10:52 - 10:55
    ազատ կամքի ու
  • 10:55 - 10:57
    վճռականության ծնունդ է:
  • 10:57 - 10:59
    Իսկ քվիլինգի արվեստում
  • 10:59 - 11:03
    գծագիրն արդեն իսկ որոշակի կառուցվածք ունի:
  • 11:03 - 11:06
    Այդ իսկ պատճառով այն կարելի է պարզապես պոկել-հանել պատից:
  • 11:07 - 11:10
    Ահա և նկարչի մեկ այլ ձեռնարկ` ինստալիացիայի տեսքով,
  • 11:10 - 11:13
    որը կոչել եմ «Անհատականության արտահայտման նախագիծ»:
  • 11:13 - 11:17
    Սա ոչ թե անձի ինքնության հաստատման,
  • 11:17 - 11:21
    այլ ավելի շատ սոցիալական արտահայտման նախագիծ է:
  • 11:21 - 11:23
    Կարող ես պարզապես նկարի հետևի կողմն անցել
  • 11:23 - 11:25
    ու քեզ վրա փորձել պատկերները:
  • 11:25 - 11:27
    Սրանք ուղղակի մեր ինքնության
  • 11:27 - 11:29
    տարբեր շերտերն են, որոնցով և մենք
  • 11:29 - 11:31
    ներկայանում են աշխարհին`
  • 11:31 - 11:33
    որակելով այն որպես անհատականության դրսևորում:
  • 11:33 - 11:36
    Իսկ այժմ մեկ այլ նախագիծ հատուկ <<նկարիչների ձեռնարկի>> համար:
  • 11:36 - 11:40
    Նկարում, իրականում, երևում են երկու աշխատանք:
  • 11:40 - 11:42
    Մեկը այսօր ես եմ հագել,
  • 11:42 - 11:44
    մյուսը ցուցադրվում է
  • 11:44 - 11:46
    Նյու-Յորքում գտնվող Գրքերի արվեստի կենտրոնում:
  • 11:46 - 11:48
    Իսկ ինչու՞ եմ ես այն գիրք անվանում:
  • 11:48 - 11:50
    Այն կոչվում է «Հաշվետվություն նորաձևության վերաբերյալ»,
  • 11:50 - 11:52
    որի վրա կարելի է տեսնել
  • 11:52 - 11:54
    ընթերնելի մեջբերումներ նորաձևության մասին:
  • 11:54 - 11:56
    Պատճառներից մեկն էլ
  • 11:56 - 11:59
    նկարչի ձեռնարկի սահմանման
  • 11:59 - 12:02
    բազմազանությունն է:
  • 12:02 - 12:04
    «Նկարչի այս ձեռնակից» հնարավոր է նաև օգտվել առանց այն պատից կախելու:
  • 12:04 - 12:06
    Կարող եք զբոսանքի գնալիս այն ձեզ հետ վերցնել:
  • 12:06 - 12:09
    Հնարավոր է այն նաև տեղադրել որպես հանրային ³րվեստ:
  • 12:09 - 12:12
    Այս մեկը գտնվում Արիզոնա նահանգի Սքոթթսդեյլ քաղաքում
  • 12:12 - 12:15
    կոչվում է «Լողացող հիշողություններ»:
  • 12:15 - 12:18
    Սրանք հիշողություններ են այդ նահանգից,
  • 12:18 - 12:21
    որոնք պարում են տարածքին հատուկ քամու տակ:
  • 12:23 - 12:25
    Ես նաև հանրային արվեստի սիրահար եմ:
  • 12:25 - 12:28
    Եվ ես երկար ժամանակ փորձում էի
  • 12:28 - 12:30
    մասնակցել արվեստի մրցույթների:
  • 12:30 - 12:33
    8 տարվա անընդմեջ մերժումերից հետո
  • 12:33 - 12:36
    ես վերջապես պատվեր ստացա
  • 12:36 - 12:39
    Նյու-Յորքի «Աջակցե՛նք արվեստին» հիմնադրամից:
  • 12:39 - 12:42
    Այն ԱԱԾ աշխատակիցների և հրշեջների
  • 12:42 - 12:45
    կայանների համատեղման նախագիծ էր:
  • 12:45 - 12:48
    Եվ ես «նկարչի ձեռնարկ» ստեղծեցի
  • 12:48 - 12:50
    ոչ թե թղթից,
  • 12:50 - 12:52
    այլ չժանգոտվող պողպատից:
  • 12:52 - 12:56
    Ու ես այն անվանեցի «Աշխատելով միևնույն ուղղությամբ»:
  • 12:56 - 12:58
    Սակայն կառույցի երկու կողմից ես տեղադրեցի հողմացույցներ,
  • 12:58 - 13:02
    որպեսզի ցույց տամ, որ վերջինս իր մեջ ներառում է բոլոր ուղղությունները:
  • 13:02 - 13:04
    Հանրային արվեստի շրջանակներում
  • 13:04 - 13:07
    ես կարող եմ նաև ապակիների քվիլինգով զբաղվել:
  • 13:07 - 13:10
    Այս մեկը հղկված ապակիներով քվլինգ է Նյու-Յորքի Բրոնքս շրջանում:
  • 13:10 - 13:12
    Եվ ամեն անգամ հանրային արվեստ ստեղծելիս,
  • 13:12 - 13:14
    ես փորձում եմ քվիլինգի տեղադրման վայրի հետ կապված
  • 13:14 - 13:16
    որևէ տիպիկ բան անել:
  • 13:16 - 13:18
    Նյու-յորքյան մետրոյի դեպքում ես նկատեցի, որ կարելի է
  • 13:18 - 13:21
    ես նկատեցի, որ կարելի է համատեղել
  • 13:21 - 13:24
    մետրոյով երթևեկելն
  • 13:24 - 13:26
    ու գիրք կարդալը:
  • 13:26 - 13:29
    Սա ճանապարհորդություն է ժամանակի միջով ու ժամանակի վրայով:
  • 13:29 - 13:31
    Իսկ բրոնքսյան գրականությունը ամբողջությամբ համալրված է
  • 13:31 - 13:33
    Բրոնքսի գրողներով ու
  • 13:33 - 13:35
    նրանց պատմություններով:
  • 13:37 - 13:39
    Հղկված ապակիների մեկ այլ քվիլինգ գտնվում է
  • 13:39 - 13:41
    Կալիֆորնիա նահանգի Սան-Խոսե
  • 13:41 - 13:44
    քաղաքի հանրային գրադարանում:
  • 13:44 - 13:47
    Բանջարեղենների օգնությամբ ես
  • 13:47 - 13:49
    պատկերեցի Սան-Խոսեի վերելքը էվոլյուցիան:
  • 13:49 - 13:51
    Այսպես ուրեմն քվիլինգի կենտրոնում
  • 13:51 - 13:53
    տեղադրված կաղինը
  • 13:53 - 13:57
    խորհրդանշում է բնիկ հնդկացիների քաղաքակրթությունը:
  • 13:57 - 13:59
    Այնուհետև պատկերում Եվրապայից ներմուծված մրգերը, որ
  • 13:59 - 14:01
    խորհրդանշում են տեղի ֆերմերներին:
  • 14:01 - 14:04
    Սրանց հաջորդում են Սիլիկոնային հովտի ժամանակակից աշխարհասփյուռ պտուղները:
  • 14:04 - 14:06
    Պեսնում եք` ծառը շարունակում է աճել:
  • 14:06 - 14:09
    Տվյալ ցուցադրության համար օգտագործված հնարքներն են`
  • 14:09 - 14:11
    ապակու կտրում և մշակում, ավազով հղկում,
  • 14:11 - 14:15
    ապակու փորագրում և զարդանախշում:
  • 14:15 - 14:17
    Գրադարանի դրսի կողմից
  • 14:17 - 14:21
    ես ցանկանում էի մի վայր ստեղծել, որտեղ հնարավոր կլիներ զարգացնել մարդկային միտքը:
  • 14:21 - 14:24
    Գրադարանից ես ընտրեցի այնպիսի գրքեր,
  • 14:24 - 14:27
    որոնց վերնագրերում կար որևէ մրգի անուն
  • 14:27 - 14:30
    և դրանցից ստեղծեցի մի մրգատու այգի`
  • 14:30 - 14:32
    լի գիտելիքի պտուղներով:
  • 14:32 - 14:35
    Ես տնկեցի նաև մի <<գրքե>> ծառ:
  • 14:35 - 14:37
    Ուրեմն սա մի ծառ է,
  • 14:37 - 14:40
    որի բնից սկիզբ են առնում տարբեր լեզուների արմատները:
  • 14:40 - 14:44
    Այս ամենը գրավոր խոսքի միջազգային համակարգերի մասին է:
  • 14:44 - 14:46
    Իսկ ահա ծառի ճյուղերին
  • 14:46 - 14:49
    <<աճում>> է գրադարանից քաղված նյութերը:
  • 14:50 - 14:53
    Ի դեպ հանրային արվեստն ունի իր ուրույն գործառույթներն
  • 14:53 - 14:55
    ու արտահայտման ձևերը:
  • 14:55 - 14:57
    Կոլորադո քաղաքի Ավրորա քաղաքում այն ներկայացված է նստարանի տեսքով:
  • 14:57 - 15:00
    Սակայն այս նստարանը նաև բոնուսներ ունի:
  • 15:00 - 15:03
    Եթե ամռան տապին շորտով նստեք այս նստարանին,
  • 15:03 - 15:05
    ապա հեռանալիս ձեզ հետ կտանեք
  • 15:05 - 15:08
    այդ պատմության որևէ հատված`
  • 15:08 - 15:10
    ժամանակավոր դաջվածքներով:
  • 15:10 - 15:13
    (Ծիծաղ)
  • 15:15 - 15:17
    Հանրային արվեստի մեկ այլ ֆուկցիոնալ աշխատանք գտնվում է
  • 15:17 - 15:19
    Չիկագոյի հարավում`
  • 15:19 - 15:21
    մետրոյի կայարաններից մեկում:
  • 15:21 - 15:25
    Այն կոչվում է <<Այսօր ենք ցանում ապագայի սերմերը>>:
  • 15:25 - 15:28
    Սա մի պատմություն է կերպարանափոխությունների
  • 15:28 - 15:30
    ու փոխհարաբերությունների մասին:
  • 15:30 - 15:32
    Այն միջնորմի դեր է կատարում`
  • 15:32 - 15:35
    պաշտպանելով և՛ ուղևորներին և՛ ռելսերը,
  • 15:35 - 15:38
    որպեսզի ռելսների վրա ոչինչ չընկնի:
  • 15:38 - 15:41
    Հիանալի է, երբ կարող ես հասարակ
  • 15:41 - 15:44
    պատուհաններն ու պատուհանագոգերը
  • 15:44 - 15:46
    ծաղիկների վերածել:
  • 15:46 - 15:49
    Վերջին երեք տարիներին ես աշխատում էի
  • 15:49 - 15:51
    Հարավայի Բրոնքսի զարգացման ծրագրեր մշակողների հետ`
  • 15:51 - 15:53
    արվեստի շունչը հաղորդելու
  • 15:53 - 15:55
    աղքատ թաղամասերին ու
  • 15:55 - 15:58
    համեստ/ոչ թանկ բնակարաններին:
  • 15:58 - 16:01
    Այստեղ յուրաքանչյուր բնակարան յուրովի է ներկայանում:
  • 16:01 - 16:05
    Երբեմն ես ընտրում եմ դրվագներ տվյալ վայրի պատմական ժառանգությունից,
  • 16:05 - 16:09
    ինչպես Մորրիսանիայում (պատմական Բրոնքս) օրինակ` վերցրել եմ ջազի պատմությունը:
  • 16:09 - 16:12
    Իսկ նմանատիպ այլ նախագծեր` օրինակ Փարիզինը,
  • 16:12 - 16:14
    ծնվում են տվյալ փողոցի անունից:
  • 16:14 - 16:17
    Այս մեկը կոչվում է <<Ղու դե Փղեըղի>>-Պրերիայի (տափաստան) փողոց:
  • 16:17 - 16:19
    Այս է պատճառը, որ ես ստիպված էի վերցնել
  • 16:19 - 16:21
    խորհրդանշական ճագարին ու ճպուռին և
  • 16:21 - 16:23
    թողնել այդ փողոցում:
  • 16:23 - 16:25
    Իսկ 2009-ին ինձ խնդրեցին,
  • 16:25 - 16:28
    որպեսզի պոստերներ սարքեմ
  • 16:28 - 16:31
    Նյու-Յորքի մետրոպոլիտենի համար,
  • 16:31 - 16:33
    որոնք պետք է կախված մնային ուղիղ մեկ տարի:
  • 16:33 - 16:37
    Խոսքն, իհարկե, գերության մեջ տառապող մի ամբոխի մասին էր:
  • 16:37 - 16:41
    Իսկ ես ցանկանում էի նրանց փրկվելու հնարավորություն տալ:
  • 16:41 - 16:44
    Ուստի ես ստեղծեցի <<Ողջ քաղաքի շուրջ>> գործը:
  • 16:44 - 16:46
    Ես թղթից կտրտեցի պատկերները,
  • 16:46 - 16:49
    իսկ հետո համակարգչի օգնությամբ դրանց գույներ տվեցի:
  • 16:49 - 16:52
    Կարծում եմ, կարող եմ այն անվանել քվիլինգ տեխնիկայի միջամտությամբ:
  • 16:52 - 16:54
    Ես միշտ փորձում եմ
  • 16:54 - 16:57
    քվլինգի կերտման մեջ օգտագործել
  • 16:57 - 16:59
    նաև տեխնիկական այլ հնարներ:
  • 16:59 - 17:02
    Սակայն արդյունքում պատկերը պետք է անպայման պատմության վերածվի:
  • 17:02 - 17:05
    Իսկ պատմությունները բազմաթիվ հնարավորություններ են ընձեռնում:
  • 17:05 - 17:07
    Նրանց մեջ գոյություն ունեն անթիվ սցենարներ:
  • 17:07 - 17:09
    Ինձ ծանոթ չեն այդ պատմությունների սյուժեները:
  • 17:09 - 17:13
    Ես պատկերներ եմ կերտում մեր համամարդկային երևակայությունից,
  • 17:13 - 17:15
    կլիշեներից, պատմությունից, այն ամենից,
  • 17:15 - 17:17
    ինչի մասին մտածում ենք մենք:
  • 17:17 - 17:19
    Եվ գիտե՞ք, յուրաքանչյուր ամեն մեկն էլ
  • 17:19 - 17:22
    կարող է պատմություններ պատմել:
  • 17:22 - 17:24
    Բայց ավելի հատկանշականն այն է,
  • 17:24 - 17:26
    որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ստեղծել իր իսկ պատմությունը,
  • 17:26 - 17:28
    որպեսզի հասկանա աշխարհի իմաստը:
  • 17:28 - 17:30
    Եվ բոլոր այս տիեզերքների կերտման գործում
  • 17:30 - 17:33
    տանող միջոցը մեր երևակայությունն է,
  • 17:33 - 17:35
    իսկ վերջնակետը`
  • 17:35 - 17:38
    մեր գիտակցությունը
  • 17:38 - 17:40
    և թե ինչպես ենք մենք դրանք կապում
  • 17:40 - 17:42
    իրերի էության ու կախարդականի հետ:
  • 17:42 - 17:45
    Ահա թե ինչի մասին է պատմում քվիլինգը:
  • 17:46 - 17:54
    (Ծափահարություններ):
Title:
Բեատրիս Քորոն` թղթերից կտրատված պատմություններ
Speaker:
Béatrice Coron
Description:

Ընդամենը հասարակ թղթի ու մկրատի օգնությամբ Բեատրիս Քորոնը ստեղծում է բարդ աշխարհներ, քաղաքներ և երկրներ, դրախտներ ու դժոխքներ: Բեմում ճեմելով իր իսկ ձեռքով պատրաստված (Tyvek-ից` պոլիէթիլենային նյութ) շքեղ թիկնոցով` նա բացատրում ու նկարագրում է իր ստեղծագործական գործունեությունը և թե ինչպես է նա պատմություններ կերտում տարբեր մասերից ու հատվածներից:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
17:55
Meri Dallakyan added a translation

Armenian subtitles

Revisions