Բեատրիս Քորոն` թղթերից կտրատված պատմություններ
-
0:03 - 0:09(Ծափահարություններ):
-
0:17 - 0:21(Ծափահարություններ):
-
0:27 - 0:30Ես թղթեր եմ կտրտում:
-
0:30 - 0:32(Ծիծաղ):
-
0:32 - 0:35Ես թղթից պատմություններ եմ կերտում:
-
0:35 - 0:38Այս գործընթացը շատ պարզ է:
-
0:38 - 0:40Վերցնում եմ մի կտոր թուղթ,
-
0:40 - 0:43մտովի պատկերացնում եմ պատմությունս,
-
0:43 - 0:46երբեմն նախնական էսքիզ եմ անում, իսկ երբեմն էլ` ոչ:
-
0:46 - 0:48Եվ քանի որ իմ մտածած պատկերը
-
0:48 - 0:51արդեն իսկ թղթի մեջ է,
-
0:51 - 0:53մնում է պարզապես կտրել-հանել այն ամենը,
-
0:53 - 0:56ինչը այս պատմությունից չէ:
-
0:56 - 0:59Ես ի սկզբանե
-
0:59 - 1:01նպատակ չուների թղթեր կտրտելով (քվիլինգով) զբաղվել:
-
1:01 - 1:03Իրականում,
-
1:03 - 1:05իմ գործունեունեության զարգացումը պարույրաձև տեսք ունի:
-
1:05 - 1:07Ես չեն ծնվել
-
1:07 - 1:10թուղթ կտրելու դանակը ձեռքիս:
-
1:10 - 1:13Եվ չեն հիշում, որ մանկության տարիներս թղթեր կտրտելով տարված լինեի:
-
1:13 - 1:15Իսկ պատանեկության տարիներին
-
1:15 - 1:17ես ճեպանկարներ ու էսքիզներ էի անում
-
1:17 - 1:19և ցանկաում էի նկարիչ դառնալ:
-
1:19 - 1:23Սակայն էությամբ ես նաև ապստամբ էի:
-
1:23 - 1:25Ես մի կողմ դրեցի ամեն ինչ,
-
1:25 - 1:29և սկսվեց իմ տարօրինակ աշխատանքների անվերջանալի շարքը:
-
1:29 - 1:31Ուրեմն, աշխատել եմ
-
1:31 - 1:34որպես հովվուհի,
-
1:34 - 1:36բեռնատարի վարորդ,
-
1:36 - 1:38գործարանի բանվոր,
-
1:38 - 1:40հավաքարար:
-
1:40 - 1:42Մեկ տարի աշխատել եմ տուրիզմի ոլորտում
-
1:42 - 1:44սկզբից Մեքսիկայում,
-
1:44 - 1:47հետո ևս մեկ տարի Եգիպտոսում:
-
1:47 - 1:49Այնուհետև երկու տարով տեղափոխվեցի
-
1:49 - 1:51Թայվան:
-
1:51 - 1:53Սրանից հետո բնակություն հաստատեցի Նյու-Յորքում,
-
1:53 - 1:55որտեղ և սկսեցի աշխատել որպես զբոսավար:
-
1:55 - 1:58Եվ ես դեռ աշխատում էի որպես գիդ-զբոսավար`
-
1:58 - 2:00շարունակ ճանապարհորդելով
-
2:00 - 2:03դեպի Չինաստան, Տիբեթ ու Կենտրոնական Ասիա:
-
2:03 - 2:06Այս ամենը, իհարկե, շատ ժամանակ խլեց ինձնից, և ես արդեն 40-ին մոտ էի,
-
2:06 - 2:08երբ որոշեցի, որ
-
2:08 - 2:11կարող եմ սկսել նկարչի իմ գործունեությունը:
-
2:12 - 2:17(Ծափահարություններ)
-
2:17 - 2:19Ես ընտրեցի թղթեր կտրտելու արվեստը`քվիլինգը,
-
2:19 - 2:21քանի որ թուղթը էժան է,
-
2:21 - 2:23թեթև
-
2:23 - 2:25և կարող ես
-
2:25 - 2:27բազմազան ձևերով օգտագործել:
-
2:27 - 2:31Եվ ես ընտրեցի ուրվապատկերների լեզուն,
-
2:31 - 2:34քանի որ վերջինիս գրաֆիկան շատ ճկուն է ու
-
2:34 - 2:40ի զորու է ներթափանցելու իրերի էության խորքերը:
-
2:40 - 2:42Այսպիսով, ուրվանկար բառը
-
2:42 - 2:45ծագել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար
-
2:45 - 2:48էթիեն դը Սիլուետի անունից:
-
2:48 - 2:52Նա այքան էր բյուջեն կրճատել,
-
2:52 - 2:54որ ասում են, թե մարդիկ այլևս ի վիճակի չէին պատվիրել
-
2:54 - 2:56իրենց դիմանկարները
-
2:56 - 2:58ու ստիպված էին դիմել
-
2:58 - 3:00"a-la-silhouette" տարբերակին:
-
3:00 - 3:02(Ծիծաղ):
-
3:02 - 3:08Ուրեմն ես մի շարք պատկերներ կտրտեցի
-
3:08 - 3:13և դրանք հավաքեցի մի թղթապանակի մեջ:
-
3:13 - 3:15Մարդիկ ասում էին,
-
3:15 - 3:18որ իմ աշխատանքները կարծես "նկարչի ձեռնարկներ" լինեին,
-
3:18 - 3:22ինչպես, օրինակ, Էմփայր-Սթեյթ-Բիլդինգի սյուռեալիստական 36 գծանկարներն են:
-
3:22 - 3:25Նկարչի ձեռնարկ ասվածը շատ սահմանումներ ունի:
-
3:25 - 3:28Վերջիններս կարող են տարբերվել նաև իրենց պարունակությամբ:
-
3:28 - 3:30Սակայն ինձ համար
-
3:30 - 3:32դրանք հիանալի միջոց են,
-
3:32 - 3:35որպեսզի պատկերավոր ներկայացնեմ իմ պատմությունները:
-
3:35 - 3:37Դրանք կարող են լինել կամ բառերով
-
3:37 - 3:40կամ առանց բառերի:
-
3:40 - 3:42Ես պատկերների ու
-
3:42 - 3:45բառերի սիրահար եմ:
-
3:45 - 3:47Ինձ շատ է դուր գալիս պատկերների խաղը
-
3:47 - 3:50և թե ինչքանով են վերջիններիս մեջ արտացոլվում մեր անգիտակցականը:
-
3:50 - 3:53Ինձ չափազանց դուր է գալիս լեզուների տարօրինակությունները:
-
3:53 - 3:55Այսպես, ես միշտ սովորել եմ այն երկրի լեզուն, որտեղ ապրել եմ,
-
3:55 - 3:57սակայն երբեք լիովին չեմ տիրապետել դրանց:
-
3:57 - 3:59Սա է պատճառը, որ ես անդադար փնտրում եմ
-
3:59 - 4:01կեղծ համանման բառեր
-
4:01 - 4:04կամ տարբեր լեզուներում հանդիպվող նույնական բառեր:
-
4:04 - 4:07Կարծում եմ գուշակեցիք, որ իմ մայրենի լեզուն ֆրանսերենն է:
-
4:07 - 4:11Իսկ ամենօրյա հաղորդակցման լեզուս անգլերենն է:
-
4:11 - 4:13Ուրեմն ես մի շարք գործեր ստեղծեցի,
-
4:13 - 4:16որոնց հիմքում ընկած էին նույնական բառեր`
-
4:16 - 4:19վերցրված ֆրանսերենից ու անգլերենից:
-
4:19 - 4:21Վերոհիշյալ աշխատանքներից մեկը
-
4:21 - 4:23Spelling Spider-ն է `բառերը հեգելու ֆրանսիական մրցույթը:
-
4:23 - 4:25Վերջինս
-
4:25 - 4:28Spelling Bee-ի ` բառերը հեգելու անգլիական մրցույթ զարմիկն է:
-
4:28 - 4:30Ծիծաղ
-
4:30 - 4:33Սակայն նախորդը ավելի շատ առնչություն ունի ցանցի հետ:
-
4:33 - 4:35(Ծիծաղ)
-
4:35 - 4:37Ահա այս <<սարդի>> մեջ
-
4:37 - 4:40երկու այբբուններ են <<հյուսվում>>:
-
4:40 - 4:44Ուրեմն կարող եք կարդալ architecture active-ը և անգլերենով,
-
4:44 - 4:47և ֆրանսերենով:
-
4:47 - 4:50Այսպես, այս "սարդը" ընդգրկում է 2 լեզուների այբուբեններն ամբողջությամբ`
-
4:50 - 4:54փորձելով գտնել նույնական ածականներ ու գոյականներ:
-
4:54 - 4:57Ուստի, եթե այս երկու լեզուներից որևէ մեկին չեք տիրապետում,
-
4:57 - 5:00կարող եք այն սովորել ակնթարթային արագությամբ:
-
5:01 - 5:04Գրքի հնագույն տարատեսակներից են
-
5:04 - 5:06մագաղաթներն ու պապիրուսի փաթեթները:
-
5:06 - 5:09Պապիրուսի փաթեթները շատ հարմար են,
-
5:09 - 5:12քանի որ շատ փոքր սեղանի վրա
-
5:12 - 5:15կարող ես մեծ պատկեր ստեղծել:
-
5:16 - 5:20Որպես վերջինինս անսպասելի հետևանք նշենք,
-
5:20 - 5:25որ տեսանելի է պատկերի մի մասը միայն,
-
5:25 - 5:29ինչն էլ ազատ ստեղծագործելու հնարավորություն է տալիս:
-
5:29 - 5:33Այսպես ես կերտում եմ տարատեսակ պատուհաններ:
-
5:33 - 5:36Սա նման է մակերեսային պատկերացումներից դուրս գալուն,
-
5:36 - 5:38որը հնարավորություն է տալիս
-
5:38 - 5:40տեսնել տարբեր աշխարհներ:
-
5:40 - 5:42Շատ հաճախ ես նույնիսկ դիտորդի դերում էի միայն:
-
5:42 - 5:45Հենց սա է պատճառը, որ ցանկանում եմ
-
5:45 - 5:47հասկանալ, թե ինչ է կատարվում:
-
5:47 - 5:49Ուրեմն, յուրաքանչյուր պատուհան
-
5:49 - 5:51միաժամանակ և պատկեր է,
-
5:51 - 5:53և մի առանձին աշխարհ,
-
5:53 - 5:55որտեղ ես հաճախ եմ վերադառնում:
-
5:55 - 5:57Ես նորից եմ այցելում այս աշխարհները`
-
5:57 - 5:59մտորելով այն պատկերի կամ
-
5:59 - 6:02կլիշեի շուրջ, որը մենք ցանկանում ենք ստեղծել:
-
6:02 - 6:04Այնուհետև ընտրում եմ տվյալ պատկերին հարմար
-
6:04 - 6:07բառեր ու խոսակցական արտահայտություններ:
-
6:07 - 6:10Ամեն ինչի հիմքում ընկած է եթե-ի գաղափարը:
-
6:10 - 6:15Իսկ ի՞նչ կլիների, եթե փուչիկե տնակներում ապրեինք:
-
6:15 - 6:19Աշխարհն ավելի ուրախ ու խնդուն կլիներ,
-
6:19 - 6:24իսկ երկիր մոլորակի վրա թողած մեր հետքերը անհամեմատ կնվազեին:
-
6:24 - 6:27Ամեն ինչ այնքան թեթև կլիներ:
-
6:27 - 6:32Երբեմն ես նայում եմ պատկերի ներսից`
-
6:32 - 6:34եսակենտրոնության ու ներքին
-
6:34 - 6:37շրջանների տեսանկյունից:
-
6:37 - 6:40Երբեմն պատկերը համամարդկային է,
-
6:40 - 6:43որտեղ տեսանելի են մարդկային ընդհանուր արմատները և
-
6:43 - 6:47թե ինչպես կարող են վերջիններիս օգնությամբ հասնել մեր երազանքի հետևից:
-
6:47 - 6:49Մենք այն նաև կարող ենք օգտագործել որպես
-
6:49 - 6:51անվտանգության ցանց:
-
6:51 - 6:54Ինձ ոգեշնչում է էկլետիկ
-
6:54 - 6:57ոճի ցանկացած իր:
-
6:58 - 7:01Ինչ որ ես կարդում ու տեսնում եմ,
-
7:01 - 7:04նույնպես մեծ ազդեցություն է ունենում ինձ վրա:
-
7:04 - 7:07Իմ պատմությունից որոշները հումորային են,
-
7:07 - 7:10ինչպես, օրինակ, <<Մեռած ռիթմեր>>-ը:
-
7:10 - 7:12(Ծիծաղ):
-
7:13 - 7:15Իսկ որոշներն էլ պատմական են:
-
7:15 - 7:17Ահա այս պատկերում <<Կոնքետային քաղաքն>> է:
-
7:17 - 7:19Վերջինս շաքարավազի միանգամայն
-
7:19 - 7:21անշաքար պատմության մասին է:
-
7:21 - 7:24Այն սկսվում է ստրկավաճառությամբ
-
7:24 - 7:27և վերջանում շաքարավազի չարաշահումով,
-
7:27 - 7:31որն էլ ընդմիջվում է հազվադեպ քաղցր պահերով:
-
7:31 - 7:34Իսկ երբեմն էլ պատկերներս ծնվում են որպես զգացմունքային
-
7:34 - 7:38պատասխան Հաիթիի երկրաշարժի նման գույժերին:
-
7:40 - 7:43Պատահում է անգամ, որ պատկերի պատմությունը իմը չէ:
-
7:43 - 7:45Մարդիկ ինձ հաղորդակից են դարձնում իրենց պատմություններին,
-
7:45 - 7:48հիշողություններին ու ձգտումներին,
-
7:48 - 7:51իսկ ես դրանցից մտացածին պատկերներ եմ կերտում:
-
7:51 - 7:54Ես պատկերում եմ նրանց կյանքի պատմությունը,
-
7:54 - 7:57որպեսզի նրանք կարողանան հետադարձ
-
7:57 - 8:01հայացք գցել իրենց կյանքին ու վերջինիս ընձեռնած հնարավորություններին:
-
8:01 - 8:05Ես դրանց անվանում եմ ֆրեյդյան քաղաքներ:
-
8:05 - 8:07Չեմ հասցնի խոսել իմ բոլոր պատկերներից:
-
8:07 - 8:11Ընդամենը, թվարկելով աշխատանքներիցս մի քանիսի անունները,
-
8:11 - 8:13կանցնենք իմ ստեղծած մի քանի աշխարհներով`
-
8:13 - 8:16<<Մոդիսիթի>>` չափավորություն,
-
8:17 - 8:20<<Էլեկտրականություն>>,
-
8:22 - 8:26<<Խելահեղ աճ Կոլումբոսի անվան հրապարակու>>,
-
8:30 - 8:33<<Ստորջրյա խութերի քաղաքը>>,
-
8:34 - 8:38<<Ժամանակի սարդոստայնը>>,
-
8:40 - 8:43<<Քաոսային քաղաք>>,
-
8:45 - 8:48<<Առօրյա վեճեր>>,
-
8:50 - 8:52<<Երջանկություն>>,
-
8:54 - 8:57<<Լողացող կղզիներ>>:
-
8:58 - 9:00Իսկ մի անգամ էլ ստիպված էի
-
9:00 - 9:03պատկերել <<Ամբողջ 9 յարդ>>-ը:
-
9:03 - 9:06Թղթե այս քվիլինգի երկարությունը իրականում 8 մետր է:
-
9:06 - 9:08(Ծիծաղ):
-
9:08 - 9:10Ե՛վ կյանքում և՛ քվիլինգում
-
9:10 - 9:12ամեն ինչ փոխկապակցված է:
-
9:12 - 9:15Իսկ պատմությունը պատմություն է ծնում:
-
9:15 - 9:17Ինձ նաև հետաքրքրում էր
-
9:17 - 9:19թղթարվեստի այս ոճի ֆիզիկական էությունը,
-
9:19 - 9:22քանի որ նրբությունները նկատելու համար ստպված ես քայլել:
-
9:22 - 9:24Ուստի քվիլինգին զուգահեռ
-
9:24 - 9:26ես սկեսեցի նաև վազքով զբաղվել:
-
9:26 - 9:28Սկզբում փոքր պատկերներ էի անում
-
9:28 - 9:30և քիչ էի վազում:
-
9:30 - 9:33Հետո պատկերները ավելի մեծացան, և ես սկսեցի մասնակցել մարաթոնյան վազքերի:
-
9:33 - 9:36Այնուհետև ես սկսեցի վազել 50կմ, հետո 60կմ:
-
9:36 - 9:41Դրանից հետո սկսեցի մասնակցել 50 մղոնանոց ուլտրամարաթոնների:
-
9:41 - 9:44Ինձ նույնիսկ հիմա էլ թվում է, թե վազում եմ:
-
9:44 - 9:46Սա կարծես թե երկար քվիլինգներ անելու
-
9:46 - 9:49վարժանք լինի:
-
9:49 - 9:51(Ծիծաղ):
-
9:51 - 9:55Վազքը ինձ անսպառ էներգիա է հաղորդում:
-
9:55 - 9:58Ահա քվիլինգի երեքշաբաթյա մարաթոնը
-
9:58 - 10:01Նյու-Յորք Սիթիի Արվեստի և դիզայնի թարնգարանի
-
10:01 - 10:03համար աշխատելիս,
-
10:03 - 10:07որի արդյունքում ծնվեց <<Դժոխքներն ու դրախտները>>:
-
10:07 - 10:10Պատկերը բաղկացած է 2 մասից` յուրաքանչյուրը 13 ոտնաչափ բարձրությամբ:
-
10:10 - 10:13Դրանք զբաղեցնում են թանգարանի 2 հարկերը,
-
10:13 - 10:15սակայն, իրականում, պատկերը կարելի է անվերջ շարունակել:
-
10:15 - 10:18Իսկ այն անվանել եմ <<Դժոխքներ ու դրախտներ>>,
-
10:18 - 10:22քանի որ ամեն օր մենք առնչվում ենք թե մեկի, թե մյուսի հետ:
-
10:22 - 10:24Սրանց միջև սահմաններ գոյություն չունեն:
-
10:24 - 10:26Որոշ մարդիկ ծնվում են դժոխային պայմաններում,
-
10:26 - 10:29սակայն ինչ էլ լինի ընկնում են դրախտ:
-
10:29 - 10:31Ուրիշները ընտրում են ճիշտ հակառակ ուղին:
-
10:31 - 10:33Սահմանագիծը հենց սա է, որ կա:
-
10:33 - 10:35Դժոխքում նույնսիկ դեռևս ստրկատիրական ժամանակներին հատուկ գործարաններ կան:
-
10:35 - 10:38Իսկ դրախտում մարդիկ ընդամենը վարձով են վերցնում հրեշտակի թևերը:
-
10:38 - 10:41Գոյություն ունեն նաև առանձին պատմություններ,
-
10:41 - 10:45երբ միևնույն արարքի դեպքում կարող ես
-
10:45 - 10:50ընկնել կամ դրախտ կամ դժոխք:
-
10:50 - 10:52Ուստի «Դժոխքներ և դրախտներ» աշխատանքը
-
10:52 - 10:55ազատ կամքի ու
-
10:55 - 10:57վճռականության ծնունդ է:
-
10:57 - 10:59Իսկ քվիլինգի արվեստում
-
10:59 - 11:03գծագիրն արդեն իսկ որոշակի կառուցվածք ունի:
-
11:03 - 11:06Այդ իսկ պատճառով այն կարելի է պարզապես պոկել-հանել պատից:
-
11:07 - 11:10Ահա և նկարչի մեկ այլ ձեռնարկ` ինստալիացիայի տեսքով,
-
11:10 - 11:13որը կոչել եմ «Անհատականության արտահայտման նախագիծ»:
-
11:13 - 11:17Սա ոչ թե անձի ինքնության հաստատման,
-
11:17 - 11:21այլ ավելի շատ սոցիալական արտահայտման նախագիծ է:
-
11:21 - 11:23Կարող ես պարզապես նկարի հետևի կողմն անցել
-
11:23 - 11:25ու քեզ վրա փորձել պատկերները:
-
11:25 - 11:27Սրանք ուղղակի մեր ինքնության
-
11:27 - 11:29տարբեր շերտերն են, որոնցով և մենք
-
11:29 - 11:31ներկայանում են աշխարհին`
-
11:31 - 11:33որակելով այն որպես անհատականության դրսևորում:
-
11:33 - 11:36Իսկ այժմ մեկ այլ նախագիծ հատուկ <<նկարիչների ձեռնարկի>> համար:
-
11:36 - 11:40Նկարում, իրականում, երևում են երկու աշխատանք:
-
11:40 - 11:42Մեկը այսօր ես եմ հագել,
-
11:42 - 11:44մյուսը ցուցադրվում է
-
11:44 - 11:46Նյու-Յորքում գտնվող Գրքերի արվեստի կենտրոնում:
-
11:46 - 11:48Իսկ ինչու՞ եմ ես այն գիրք անվանում:
-
11:48 - 11:50Այն կոչվում է «Հաշվետվություն նորաձևության վերաբերյալ»,
-
11:50 - 11:52որի վրա կարելի է տեսնել
-
11:52 - 11:54ընթերնելի մեջբերումներ նորաձևության մասին:
-
11:54 - 11:56Պատճառներից մեկն էլ
-
11:56 - 11:59նկարչի ձեռնարկի սահմանման
-
11:59 - 12:02բազմազանությունն է:
-
12:02 - 12:04«Նկարչի այս ձեռնակից» հնարավոր է նաև օգտվել առանց այն պատից կախելու:
-
12:04 - 12:06Կարող եք զբոսանքի գնալիս այն ձեզ հետ վերցնել:
-
12:06 - 12:09Հնարավոր է այն նաև տեղադրել որպես հանրային ³րվեստ:
-
12:09 - 12:12Այս մեկը գտնվում Արիզոնա նահանգի Սքոթթսդեյլ քաղաքում
-
12:12 - 12:15կոչվում է «Լողացող հիշողություններ»:
-
12:15 - 12:18Սրանք հիշողություններ են այդ նահանգից,
-
12:18 - 12:21որոնք պարում են տարածքին հատուկ քամու տակ:
-
12:23 - 12:25Ես նաև հանրային արվեստի սիրահար եմ:
-
12:25 - 12:28Եվ ես երկար ժամանակ փորձում էի
-
12:28 - 12:30մասնակցել արվեստի մրցույթների:
-
12:30 - 12:338 տարվա անընդմեջ մերժումերից հետո
-
12:33 - 12:36ես վերջապես պատվեր ստացա
-
12:36 - 12:39Նյու-Յորքի «Աջակցե՛նք արվեստին» հիմնադրամից:
-
12:39 - 12:42Այն ԱԱԾ աշխատակիցների և հրշեջների
-
12:42 - 12:45կայանների համատեղման նախագիծ էր:
-
12:45 - 12:48Եվ ես «նկարչի ձեռնարկ» ստեղծեցի
-
12:48 - 12:50ոչ թե թղթից,
-
12:50 - 12:52այլ չժանգոտվող պողպատից:
-
12:52 - 12:56Ու ես այն անվանեցի «Աշխատելով միևնույն ուղղությամբ»:
-
12:56 - 12:58Սակայն կառույցի երկու կողմից ես տեղադրեցի հողմացույցներ,
-
12:58 - 13:02որպեսզի ցույց տամ, որ վերջինս իր մեջ ներառում է բոլոր ուղղությունները:
-
13:02 - 13:04Հանրային արվեստի շրջանակներում
-
13:04 - 13:07ես կարող եմ նաև ապակիների քվիլինգով զբաղվել:
-
13:07 - 13:10Այս մեկը հղկված ապակիներով քվլինգ է Նյու-Յորքի Բրոնքս շրջանում:
-
13:10 - 13:12Եվ ամեն անգամ հանրային արվեստ ստեղծելիս,
-
13:12 - 13:14ես փորձում եմ քվիլինգի տեղադրման վայրի հետ կապված
-
13:14 - 13:16որևէ տիպիկ բան անել:
-
13:16 - 13:18Նյու-յորքյան մետրոյի դեպքում ես նկատեցի, որ կարելի է
-
13:18 - 13:21ես նկատեցի, որ կարելի է համատեղել
-
13:21 - 13:24մետրոյով երթևեկելն
-
13:24 - 13:26ու գիրք կարդալը:
-
13:26 - 13:29Սա ճանապարհորդություն է ժամանակի միջով ու ժամանակի վրայով:
-
13:29 - 13:31Իսկ բրոնքսյան գրականությունը ամբողջությամբ համալրված է
-
13:31 - 13:33Բրոնքսի գրողներով ու
-
13:33 - 13:35նրանց պատմություններով:
-
13:37 - 13:39Հղկված ապակիների մեկ այլ քվիլինգ գտնվում է
-
13:39 - 13:41Կալիֆորնիա նահանգի Սան-Խոսե
-
13:41 - 13:44քաղաքի հանրային գրադարանում:
-
13:44 - 13:47Բանջարեղենների օգնությամբ ես
-
13:47 - 13:49պատկերեցի Սան-Խոսեի վերելքը էվոլյուցիան:
-
13:49 - 13:51Այսպես ուրեմն քվիլինգի կենտրոնում
-
13:51 - 13:53տեղադրված կաղինը
-
13:53 - 13:57խորհրդանշում է բնիկ հնդկացիների քաղաքակրթությունը:
-
13:57 - 13:59Այնուհետև պատկերում Եվրապայից ներմուծված մրգերը, որ
-
13:59 - 14:01խորհրդանշում են տեղի ֆերմերներին:
-
14:01 - 14:04Սրանց հաջորդում են Սիլիկոնային հովտի ժամանակակից աշխարհասփյուռ պտուղները:
-
14:04 - 14:06Պեսնում եք` ծառը շարունակում է աճել:
-
14:06 - 14:09Տվյալ ցուցադրության համար օգտագործված հնարքներն են`
-
14:09 - 14:11ապակու կտրում և մշակում, ավազով հղկում,
-
14:11 - 14:15ապակու փորագրում և զարդանախշում:
-
14:15 - 14:17Գրադարանի դրսի կողմից
-
14:17 - 14:21ես ցանկանում էի մի վայր ստեղծել, որտեղ հնարավոր կլիներ զարգացնել մարդկային միտքը:
-
14:21 - 14:24Գրադարանից ես ընտրեցի այնպիսի գրքեր,
-
14:24 - 14:27որոնց վերնագրերում կար որևէ մրգի անուն
-
14:27 - 14:30և դրանցից ստեղծեցի մի մրգատու այգի`
-
14:30 - 14:32լի գիտելիքի պտուղներով:
-
14:32 - 14:35Ես տնկեցի նաև մի <<գրքե>> ծառ:
-
14:35 - 14:37Ուրեմն սա մի ծառ է,
-
14:37 - 14:40որի բնից սկիզբ են առնում տարբեր լեզուների արմատները:
-
14:40 - 14:44Այս ամենը գրավոր խոսքի միջազգային համակարգերի մասին է:
-
14:44 - 14:46Իսկ ահա ծառի ճյուղերին
-
14:46 - 14:49<<աճում>> է գրադարանից քաղված նյութերը:
-
14:50 - 14:53Ի դեպ հանրային արվեստն ունի իր ուրույն գործառույթներն
-
14:53 - 14:55ու արտահայտման ձևերը:
-
14:55 - 14:57Կոլորադո քաղաքի Ավրորա քաղաքում այն ներկայացված է նստարանի տեսքով:
-
14:57 - 15:00Սակայն այս նստարանը նաև բոնուսներ ունի:
-
15:00 - 15:03Եթե ամռան տապին շորտով նստեք այս նստարանին,
-
15:03 - 15:05ապա հեռանալիս ձեզ հետ կտանեք
-
15:05 - 15:08այդ պատմության որևէ հատված`
-
15:08 - 15:10ժամանակավոր դաջվածքներով:
-
15:10 - 15:13(Ծիծաղ)
-
15:15 - 15:17Հանրային արվեստի մեկ այլ ֆուկցիոնալ աշխատանք գտնվում է
-
15:17 - 15:19Չիկագոյի հարավում`
-
15:19 - 15:21մետրոյի կայարաններից մեկում:
-
15:21 - 15:25Այն կոչվում է <<Այսօր ենք ցանում ապագայի սերմերը>>:
-
15:25 - 15:28Սա մի պատմություն է կերպարանափոխությունների
-
15:28 - 15:30ու փոխհարաբերությունների մասին:
-
15:30 - 15:32Այն միջնորմի դեր է կատարում`
-
15:32 - 15:35պաշտպանելով և՛ ուղևորներին և՛ ռելսերը,
-
15:35 - 15:38որպեսզի ռելսների վրա ոչինչ չընկնի:
-
15:38 - 15:41Հիանալի է, երբ կարող ես հասարակ
-
15:41 - 15:44պատուհաններն ու պատուհանագոգերը
-
15:44 - 15:46ծաղիկների վերածել:
-
15:46 - 15:49Վերջին երեք տարիներին ես աշխատում էի
-
15:49 - 15:51Հարավայի Բրոնքսի զարգացման ծրագրեր մշակողների հետ`
-
15:51 - 15:53արվեստի շունչը հաղորդելու
-
15:53 - 15:55աղքատ թաղամասերին ու
-
15:55 - 15:58համեստ/ոչ թանկ բնակարաններին:
-
15:58 - 16:01Այստեղ յուրաքանչյուր բնակարան յուրովի է ներկայանում:
-
16:01 - 16:05Երբեմն ես ընտրում եմ դրվագներ տվյալ վայրի պատմական ժառանգությունից,
-
16:05 - 16:09ինչպես Մորրիսանիայում (պատմական Բրոնքս) օրինակ` վերցրել եմ ջազի պատմությունը:
-
16:09 - 16:12Իսկ նմանատիպ այլ նախագծեր` օրինակ Փարիզինը,
-
16:12 - 16:14ծնվում են տվյալ փողոցի անունից:
-
16:14 - 16:17Այս մեկը կոչվում է <<Ղու դե Փղեըղի>>-Պրերիայի (տափաստան) փողոց:
-
16:17 - 16:19Այս է պատճառը, որ ես ստիպված էի վերցնել
-
16:19 - 16:21խորհրդանշական ճագարին ու ճպուռին և
-
16:21 - 16:23թողնել այդ փողոցում:
-
16:23 - 16:25Իսկ 2009-ին ինձ խնդրեցին,
-
16:25 - 16:28որպեսզի պոստերներ սարքեմ
-
16:28 - 16:31Նյու-Յորքի մետրոպոլիտենի համար,
-
16:31 - 16:33որոնք պետք է կախված մնային ուղիղ մեկ տարի:
-
16:33 - 16:37Խոսքն, իհարկե, գերության մեջ տառապող մի ամբոխի մասին էր:
-
16:37 - 16:41Իսկ ես ցանկանում էի նրանց փրկվելու հնարավորություն տալ:
-
16:41 - 16:44Ուստի ես ստեղծեցի <<Ողջ քաղաքի շուրջ>> գործը:
-
16:44 - 16:46Ես թղթից կտրտեցի պատկերները,
-
16:46 - 16:49իսկ հետո համակարգչի օգնությամբ դրանց գույներ տվեցի:
-
16:49 - 16:52Կարծում եմ, կարող եմ այն անվանել քվիլինգ տեխնիկայի միջամտությամբ:
-
16:52 - 16:54Ես միշտ փորձում եմ
-
16:54 - 16:57քվլինգի կերտման մեջ օգտագործել
-
16:57 - 16:59նաև տեխնիկական այլ հնարներ:
-
16:59 - 17:02Սակայն արդյունքում պատկերը պետք է անպայման պատմության վերածվի:
-
17:02 - 17:05Իսկ պատմությունները բազմաթիվ հնարավորություններ են ընձեռնում:
-
17:05 - 17:07Նրանց մեջ գոյություն ունեն անթիվ սցենարներ:
-
17:07 - 17:09Ինձ ծանոթ չեն այդ պատմությունների սյուժեները:
-
17:09 - 17:13Ես պատկերներ եմ կերտում մեր համամարդկային երևակայությունից,
-
17:13 - 17:15կլիշեներից, պատմությունից, այն ամենից,
-
17:15 - 17:17ինչի մասին մտածում ենք մենք:
-
17:17 - 17:19Եվ գիտե՞ք, յուրաքանչյուր ամեն մեկն էլ
-
17:19 - 17:22կարող է պատմություններ պատմել:
-
17:22 - 17:24Բայց ավելի հատկանշականն այն է,
-
17:24 - 17:26որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ստեղծել իր իսկ պատմությունը,
-
17:26 - 17:28որպեսզի հասկանա աշխարհի իմաստը:
-
17:28 - 17:30Եվ բոլոր այս տիեզերքների կերտման գործում
-
17:30 - 17:33տանող միջոցը մեր երևակայությունն է,
-
17:33 - 17:35իսկ վերջնակետը`
-
17:35 - 17:38մեր գիտակցությունը
-
17:38 - 17:40և թե ինչպես ենք մենք դրանք կապում
-
17:40 - 17:42իրերի էության ու կախարդականի հետ:
-
17:42 - 17:45Ահա թե ինչի մասին է պատմում քվիլինգը:
-
17:46 - 17:54(Ծափահարություններ):
- Title:
- Բեատրիս Քորոն` թղթերից կտրատված պատմություններ
- Speaker:
- Béatrice Coron
- Description:
-
Ընդամենը հասարակ թղթի ու մկրատի օգնությամբ Բեատրիս Քորոնը ստեղծում է բարդ աշխարհներ, քաղաքներ և երկրներ, դրախտներ ու դժոխքներ: Բեմում ճեմելով իր իսկ ձեռքով պատրաստված (Tyvek-ից` պոլիէթիլենային նյութ) շքեղ թիկնոցով` նա բացատրում ու նկարագրում է իր ստեղծագործական գործունեությունը և թե ինչպես է նա պատմություններ կերտում տարբեր մասերից ու հատվածներից:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 17:55