< Return to Video

Ջիլ Բոլթի Թեյլորի պայծառության հասցրած կաթվածը

  • 0:00 - 0:03
    Մեծանալով ես որոշել էի ուղեղը ուսումնասիրել,
  • 0:03 - 0:07
    քանի որ ունեմ եղբայր, ում մոտ ուղեղի խանգարում են ախտորոշել:
  • 0:07 - 0:09
    Շիզոֆրենիա: Եվ որպես քույր,
  • 0:09 - 0:13
    և հետագայում, որպես գիտնական, ես ցանկանում էի հասկանալ, թե ինչու
  • 0:13 - 0:16
    ես կարող եմ վերցնել ին երազները, ես կարող եմ կապել
  • 0:16 - 0:19
    դրանք իմ իրականությանը, և ես կարող եմ իրականացնել իմ երազանքները:
  • 0:19 - 0:23
    Ինչու՞մն է պատճառը, որ իմ եղբոր ուղեղը
  • 0:23 - 0:26
    չի կարող կապել իր երազանքները
  • 0:26 - 0:30
    ընդհանուր իրականության հետ,
  • 0:30 - 0:32
    և դրանք փոխարենը մոլորություն են դառնում:
  • 0:33 - 0:35
    Այսպես, ես նվիրեցի իմ կարիերան ծանր
  • 0:35 - 0:38
    հոգեկան հիվանությունների ուսումնասիրմանը: Եվ իմ նահանգից` Ինդիանայից
  • 0:38 - 0:41
    տեղափոխվեցի Բոստոն, որտեղ ես աշխատում էի
  • 0:41 - 0:44
    Դոկտոր Ֆրանսին Բենեսի լաբորատորիայում, Հարվարդի Հոգեբուժության ֆակուլտետում:
  • 0:44 - 0:50
    Եվ լաբորատորիայում մենք հարցնում էինք.
  • 0:50 - 0:55
    «Որո՞նք են նորմալ ղեկավարում ունեցող մարդկանց ուղեղների
  • 0:55 - 0:57
    և շիզոֆրենիայով, շիզոաֆետիվ կամ երկբևեռ խանգարումով ախտորոշված
  • 0:57 - 1:00
    մարդկանց ուղեղների
  • 1:00 - 1:05
    կենսաբանական տարբերությունները»:
  • 1:05 - 1:08
    Այսպես, մենք սկզբում քարտեզագրում էինք ուղեղի միկրոսխեմաները.
  • 1:08 - 1:11
    թե որ բջիջներն են հաղորդակցվում
  • 1:11 - 1:14
    որոնց հետ, որ քիմիական նյութերի հետ
  • 1:14 - 1:17
    և ինչ քանակներով:
  • 1:17 - 1:21
    Այսպես, իմ կյանքը շատ իմաստավորված էր, քանի որ օրվա ընթացքում
  • 1:21 - 1:24
    ես այսպիսի հետազոտություններ էի անում:
  • 1:24 - 1:27
    Սակայն երեկոյան և հանգստյան օրերին,
  • 1:27 - 1:32
    ես ճանապարհորդում էի NAMI-ի` հոգեկան հիվանդների ազգային դաշինքի համար որպես պաշտպան:
  • 1:32 - 1:35
    1996 թվականի դեկտեմբերի 10-ին ես արթնացա
  • 1:35 - 1:39
    և հայտնաբերեցի, որ ինքս ուղեղի խանգարում ունեմ:
  • 1:39 - 1:43
    Ուղեղիս ձախ կիսագնդում մի արյան անոթ էր պայթել:
  • 1:43 - 1:45
    Եվ չորս ժամվա ընթացքում
  • 1:45 - 1:50
    ես հետևում էի, թե ինչպես է իմ ուղեղի տեղեկատվությունը մշակելու ունակությունը
  • 1:50 - 1:54
    ամբողջովին վատթարանում: Արունահոսության առավոտյան
  • 1:54 - 2:00
    ես չէի կարող քայլել, խոսել, կարդալ, գրել կամ հիշել կյանքիս դրվագները:
  • 2:00 - 2:04
    Ես կարծես մի մանուկ դարձած լինեի` կնոջ մարմնում:
  • 2:05 - 2:08
    Եթե երբևէ մարդու ուղեղ տեսել եք,
  • 2:08 - 2:11
    գիտեք, որ դրա երկու կիսագնդերը միմյանցից ամբողջովին առանձնացած են:
  • 2:11 - 2:17
    Ես ձեզ համար մարդու իրական ուղեղ եմ բերել:
  • 2:20 - 2:27
    Այսպես, սա իրական մարդկային ուղեղ է:
  • 2:28 - 2:30
    Սա ուղեղի առաջնային մասն է,
  • 2:30 - 2:34
    սա էլ ետին մասն է կախված ողնուղեղով,
  • 2:34 - 2:38
    ահա թե ինչպես է այն տեղադրված իմ գլխում:
  • 2:38 - 2:40
    Երբ նայում եք ուղեղին, պարզ է,
  • 2:40 - 2:45
    որ գլխուղեղի կեղևները միմյանցից ամբողջովին առանձնացված են:
  • 2:46 - 2:48
    Նրանց համար, ովքեր հասկանում են համակարգիչներից,
  • 2:48 - 2:51
    մեր աջ կիսագունդը գործում է որպես զուգահեռ պրոցեսոր,
  • 2:51 - 2:55
    մինչդեռ մեր ձախ կիսագունդը գործում է որպես հաջորդական պրոցեսոր:
  • 2:55 - 2:58
    Երկու կիսագնդերն էլ հաղորդակցվում են միմյանց հետ,
  • 2:58 - 3:00
    կոշտուկավոր մարմնի միջոցով,
  • 3:00 - 3:04
    որը բաղկացած է 300 միլիոն ակսոնալ մանրաթելերից:
  • 3:04 - 3:06
    Սակայն, դա չհաշված
  • 3:06 - 3:10
    երկու կիսագնդերն ամբողջովին առանձին են:
  • 3:10 - 3:13
    Քանի որ նրանք տեղեկատվությունը տարբեր կերպ են մշակում,
  • 3:13 - 3:16
    մեր կիսագնդերից յուրաքանչյուրը մտածում է տարբեր բաներ,
  • 3:16 - 3:20
    դրանք տարբեր բաների մասին են հոգ տանում և կհամարձակվեմ ասել,
  • 3:20 - 3:24
    դրանք շատ տարբեր անհատականություն ունեն:
  • 3:25 - 3:32
    Ներեցեք: Շնորհակալություն: Սա մի ուրախություն էր: (Օգնական` իսկապես)
  • 3:33 - 3:37
    Մեր աջ կիսագունդը ներկա պահի վերաբերյալ է:
  • 3:37 - 3:42
    Դա ամբողջովին «հենց այստեղ, այս պահին» է:
  • 3:42 - 3:45
    Մեր աջ կիսագունդը մտածում է պատկերներով
  • 3:45 - 3:49
    այն կինեստատիկ կերպով է սովորում, մեր մարմնի շարժումների միջոցով:
  • 3:49 - 3:54
    Տեղեկատվությունը, էներգիայի տեսքով հոսում է միաժամանակ
  • 3:54 - 3:56
    մեր բոլոր զգայական համակարգերով,
  • 3:56 - 3:59
    ապա այն բռնկվում է այս հսկայական կոլաժի մեջ,
  • 3:59 - 4:03
    որն ունենում է ներկա պահի տեսքը,
  • 4:03 - 4:06
    և ներկա պահի հոտը և համը,
  • 4:06 - 4:10
    և թե ինչպես կարելի է այն զգալ և լսել:
  • 4:11 - 4:16
    Ես մի էներգիա եմ, կապված իմ շուրջը գտնվող ողջ էներգիայի հետ,
  • 4:16 - 4:19
    իմ աջ կիսագնդի գիտակցության միջոցով:
  • 4:19 - 4:23
    Մենք էներգիայի էակներ ենք կապված միմյանց հետ
  • 4:23 - 4:29
    մեր աջ կիսագնդերի գիտակցության միջոցով որպես միասնական մարդկային ընտանիք:
  • 4:29 - 4:31
    Եվ հենց այստեղ,
  • 4:31 - 4:33
    այս պահին մենք մոլորակի վրա քույր ու եղբայրներ ենք,
  • 4:33 - 4:37
    այստեղ ենք երկիրն ավելի լավը դարձնելու համար:
  • 4:37 - 4:43
    Եվ այս պահին մենք կատարյալ ենք, մենք ամբողջական ենք և գեղեցիկ:
  • 4:44 - 4:49
    Իմ ձախ կիսագունդը, մեր ձախ կիսագունդը մի այլ բան է։
  • 4:49 - 4:53
    Մեր ձախ կիսագունդը մտածում է գծային և մեթոդաբար։
  • 4:53 - 4:55
    Մեր ձախ կիսագունդը վերաբերում է
  • 4:55 - 4:59
    մեր անցյալին և ապագային:
  • 4:59 - 5:02
    Մեր ձախ կիսագունդը ստեղծված է, որպեսզի
  • 5:02 - 5:05
    վերցնի ներկա պահի այդ հսկայական կոլաժը
  • 5:05 - 5:09
    և մանրուքներ, մանրամասներ և նորանոր մանրուքներ նկատել:
  • 5:09 - 5:11
    Ապա այն դրանք դասակարգում է
  • 5:11 - 5:15
    և կազմակերպում ողջ տեղեկատվությունը, կապակցում դրանք
  • 5:15 - 5:18
    մեր անցյալում սովորած ամեն ինչի հետ
  • 5:18 - 5:21
    և պրոյեկտում մեր ապագայի բոլոր հնարավորությունները:
  • 5:22 - 5:26
    Եվ մեր ձախ կիսագունդը մտածում է լեզվով:
  • 5:26 - 5:29
    Դա մի շարունակական ուղեղային շաղակրատում է, որ կապում է ինձ
  • 5:29 - 5:33
    և իմ ներքին աշխարհը իմ արտաքին աշխարհի հետ:
  • 5:33 - 5:37
    Դա այն կամաց ձայնն է, որ ասում է ինձ, «Հեյ, դու պետք է հիշես
  • 5:37 - 5:40
    բանան գնել տան ճանապարհին:
  • 5:40 - 5:41
    Այն ինձ պետք է լինելու առավոտյան»:
  • 5:41 - 5:44
    Դա այն հաշվարկող մասն է, որ ինձ հիշեցնում է
  • 5:44 - 5:47
    երբ ես պետք է լվացք անեմ: Սակայն, ամենակարևորը,
  • 5:47 - 5:51
    դա այն կամաց ձայնն է, որ ասում է ինձ.
  • 5:51 - 5:57
    «Ես եմ: Ես եմ»: Եվ հենց իմ ձախ կիսագունդն ասում է ինձ «Ես եմ»:
  • 5:57 - 6:00
    Ես դառնում եմ առանձնացված:
  • 6:00 - 6:04
    Ես դառնում եմ մի եզակի անհատ, որն առանձին է իր շուրջը գտնվող
  • 6:04 - 6:07
    էներգիայի հոսքից և ձեզանից:
  • 6:07 - 6:10
    Եվ սա է իմ ուղեղի այն հատվածը, որ ես կորցրեցի
  • 6:10 - 6:12
    իմ կաթվածի առավոտը:
  • 6:12 - 6:16
    Կաթվածի առավոտը ես արթնացա
  • 6:16 - 6:21
    իմ ձախ աչքի մեջ մի սուր ցավով: Դա այնպիսի ցավ էր,
  • 6:21 - 6:23
    կիզիչ ցավ, որը լինում է,
  • 6:23 - 6:27
    երբ պաղպաղակ ես կծում: Այդպես այն բռնեց ինձ,
  • 6:27 - 6:30
    ապա թողեց: Ապա նորից բռնեց,
  • 6:31 - 6:34
    և բաց թողեց: Դա շատ անսովոր էր, ես երբեք
  • 6:34 - 6:37
    այդպիսի ցավ չէի զգացել,
  • 6:37 - 6:39
    և մտածեցի, լավ, սկսեմ իմ նորմալ առօրյան:
  • 6:39 - 6:42
    Ես վեր կացա և բարձրացա իմ կարդիո սավառնակի վրա,
  • 6:42 - 6:45
    որն ամբողջ մարմնի, ամբողջական վարժությունների սարք է:
  • 6:45 - 6:49
    Ես մարզվում եմ այս սարքի վրա, և գիտակցում,
  • 6:50 - 6:54
    որ իմ ձեռքերը կարծես մի պարզունակ ճանկեր լինեն,
  • 6:54 - 6:57
    որ ձգտում են ձողին: Եվ ես մտածեցի. «շատ յուրօրինակ է»:
  • 6:57 - 7:00
    Եվ նայեցի մարմնիս և մտածեցի, «Յա,
  • 7:00 - 7:03
    ես ինչ-որ տարօրինակ տեսք ունեմ»: Եվ կարծես
  • 7:03 - 7:06
    իմ գիտակցությունն առանձնացել էր իրականության
  • 7:06 - 7:09
    իմ նորմալ ընկալումից, և ես ոչ թե մեկն եմ,
  • 7:09 - 7:12
    ով սարքի վրա վարժություն է անում, այլ մի մարդ մի խորհրդավոր տարածության մեջ,
  • 7:12 - 7:16
    որտեղից նա հետևում է ինքն իրեն վարժություն անելիս։
  • 7:17 - 7:19
    Եվ դա շատ յուրօրինակ էր, և իմ գլխացավը
  • 7:19 - 7:21
    միայն վատթարանում էր: Այսպես ես վեր կացա սարքի վրայից
  • 7:21 - 7:24
    և սկսեցի քայլել դեպի հյուրասենյակ
  • 7:24 - 7:26
    և գիտակցել, որ իմ մարմնի ներսում ամեն ինչ
  • 7:26 - 7:31
    դանդաղել է: Եվ յուրաքանչյուր քայլ շատ կտրուկ
  • 7:31 - 7:34
    և շատ միտումնավոր է: Իմ տեմպի մեջ հոսունություն չկա,
  • 7:34 - 7:37
    և ընկալումը շատ ջանք է պահանջում,
  • 7:37 - 7:41
    և ես պարզապես կենտրոնանում եմ ներքին համակարգերի վրա:
  • 7:41 - 7:43
    Ես կանգնած եմ լոգարանում և պատրաստվում եմ
  • 7:43 - 7:45
    մտնել ցնցուղի տակ և այդ պահին սկսում եմ լսել
  • 7:45 - 7:48
    իմ մարմնի մեջ տեղի ունեցող մի երկխոսություն: Ես լսում եմ մի կամաց ձայն,
  • 7:48 - 7:51
    որն ասում է. «Լավ: Դուք, մկաններ, պետք է կծկվեք:
  • 7:51 - 7:52
    Հիմա, մկաններ, հանգստացեք»:
  • 7:52 - 7:55
    Այնուհետև ես կորցնում եմ հավասարակշռությունս ու պատին հենվում:
  • 7:55 - 7:59
    Ես նայում եմ թևիս ու հասկանում,
  • 7:59 - 8:03
    որ այլևս չեմ կարող տարբերել իմ մարմնի սահմանները:
  • 8:03 - 8:07
    Ես չեմ կարող սահմանել, թե որտեղ եմ սկսում և որտեղ ավարտվում,
  • 8:07 - 8:10
    որովհետև թևիս ատոմներն ու մոլեկուլները
  • 8:10 - 8:14
    խառնվել են պատի ատոմների և մոլեկուլների հետ:
  • 8:14 - 8:18
    Եվ միակ բանը որ ես կարող եմ տարբերակել` այս էներգիան է:
  • 8:18 - 8:20
    Եվ ես հարցնում եմ ինքս ինձ` «Ի՞նչ է հետս պատահել:
  • 8:20 - 8:23
    Ի՞նչ է կատարվում»։ Եվ այդ պահին իմ ուղեղի խոսակցությունը,
  • 8:24 - 8:27
    իմ ուղեղի ձախ կիսագնդի խոսակցությունն ամբողջովին դադարում է:
  • 8:27 - 8:30
    Կարծես ինչ-որ մեկը վերցրեց հեռակառավարման վահանակը
  • 8:30 - 8:33
    և միացրեց «լուռ» ռեժիմը: Կատարյալ լռություն:
  • 8:33 - 8:36
    Սկզբում ես զարմացել էի, գտնելով ինձ
  • 8:36 - 8:40
    լուռ մտքի մեջ: Սակայն հետո ես միանգամից
  • 8:40 - 8:44
    գերվեցի իմ շուրջը եղած էներգիայի շքեղությամբ:
  • 8:44 - 8:48
    Եվ քանի որ ես չէի կարող այլևս տարբերակել
  • 8:48 - 8:51
    իմ մարմնի սահմանները, ես հսկա և տարածական էի զգում ինձ:
  • 8:51 - 8:55
    Ես զգացի ամբողջ էներգիան
  • 8:55 - 8:58
    և ամեն ինչ գեղեցիկ էր:
  • 8:58 - 9:00
    Ապա հանկարծակիորեն իմ ձախ կիսագունդը վերադառնում է
  • 9:00 - 9:03
    և ասում է. «Հեյ, մենք խնդիր ունենք:
  • 9:03 - 9:05
    Մենք խնդիր ունենք, պետք է օգնություն խնդրել»։
  • 9:05 - 9:07
    Ես էլ սկսում եմ «Ահ, ես խնդիր ունեմ:
  • 9:07 - 9:10
    Ես խնդիր ունեմ»: «Լավ, լավ, խնդիր կա»:
  • 9:10 - 9:13
    Ապա ես անմիջապես հետ եմ վերադառնում
  • 9:13 - 9:16
    դեպի գիտակցություն, և ես քնքշորեն անվանում եմ
  • 9:16 - 9:19
    այդ վայրը Լա Լա Աշխարհ:
  • 9:20 - 9:22
    Այնտեղ գեղեցիկ էր: Պատկերացրեք, թե ինչ կլիներ,
  • 9:22 - 9:25
    եթե ամբողջովին անջատվեք ձեր ուղեղի խոսակցությունից,
  • 9:25 - 9:28
    որը կապում է ձեզ արտաքին աշխարհի հետ:
  • 9:28 - 9:31
    Եվ ահա ես այս տարածության մեջ եմ և իմ գործի հետ կապված
  • 9:31 - 9:34
    ցանկացած սթրես անցել է:
  • 9:34 - 9:37
    Եվ ես ինձ ավելի թեթև զգացի իմ մարմնում: Պատկերացրեք
  • 9:37 - 9:41
    արտաքին աշխարհի բոլոր հարաբերությունները և ցանկացած
  • 9:41 - 9:44
    սթրես հարուցող բան, դրանք բոլորն անցել են:
  • 9:44 - 9:49
    Եվ ես ունեցա այս հանդարտության զգացմունքը:
  • 9:49 - 9:54
    Եվ պատկերացրեք, ի՞նչ կզգայիք կորցնելով 37 տարվա էմոցիոնալ ծանրությունը։
  • 9:54 - 9:59
    (Ծիծաղ) Օհ, ես էյֆորիայի մեջ էի:
  • 10:00 - 10:03
    Էյֆորիա: Դա գեղեցիկ էր:
  • 10:03 - 10:05
    Եվ ապա, նորից, իմ ձախ կիսագունդը միանում է և ասում.
  • 10:05 - 10:07
    «Հեյ, դու պետք է ուշադրություն դարձնես:
  • 10:07 - 10:09
    Մենք օգնության կարիք ունենք»: Ես մտածում եմ. «ես պետք է օգնություն գտնեմ:
  • 10:09 - 10:11
    Ես պետք է կենտրոնանամ»:
  • 10:11 - 10:13
    Եվ ես դուրս եմ գալիս ցնցուղից և մեքենայաբար
  • 10:13 - 10:15
    հագնվում եմ և սկսում քայլել իմ բնակարանով,
  • 10:15 - 10:17
    մտածելով. «Պետք է գնամ աշխատանքի: Ես պետք է հասնեմ գործի:
  • 10:17 - 10:20
    Կարո՞ղ եմ արդյոք մեքենա վարել, կարո՞ղ եմ:
  • 10:20 - 10:22
    Այդ պահին իմ աջ թևն ամբողջովին
  • 10:22 - 10:25
    անզգայանում է: Ես գիտակցում եմ.
  • 10:25 - 10:28
    «Աստվա՛ծ իմ: Ինձ մոտ կաթված է: Ես կաթվածահար եմ:»
  • 10:28 - 10:31
    Եվ հաջորդ բանը, որ իմ ուղեղն ասում է ինձ` «Վաու,
  • 10:31 - 10:37
    սա այնքա՛ն հիանալի է:» (Ծիծաղ) «Սա ուղղակի հիասքանչ է:
  • 10:37 - 10:39
    Քանի՞ ուղեղի գիտնականներ են հնարավորություն ունենում
  • 10:39 - 10:42
    իրենց սեփական ուղեղն ուսումնասիրել ներսից»։
  • 10:42 - 10:44
    (Ծիծաղ)
  • 10:44 - 10:48
    Ապա մտքովս անցնում է. «Բայց ախր ես զբաղված կին եմ»։
  • 10:48 - 10:51
    (Ծիծաղ) «Ես կաթված ունենալու ժամանակ չունեմ»։
  • 10:51 - 10:53
    «Լավ, ես չեմ կարող դադարեցնել կաթվածը,
  • 10:53 - 10:56
    դե մեկ-երկու շաբաթ սրանով կզբաղվեմ,
  • 10:56 - 10:58
    ապա կվերադառնամ իմ առօրյային: Դե լավ:
  • 10:58 - 11:00
    Այսպիսով ես օգնության կարիք ունեմ: Պետք է զանգեմ աշխատավայր»:
  • 11:00 - 11:02
    Ես չէի կարող հիշել աշխատանքիս հեռախոսահամարը,
  • 11:02 - 11:04
    բայց հիշեցի, որ իմ գրասենյակում ես այցեքարտ ունեմ, որի վրա
  • 11:04 - 11:07
    գրված է իմ համարը: Այսպես, գնում եմ իմ աշխատանքային սենյակ,
  • 11:07 - 11:10
    հանում եմ այցեքարտերի մի 8 սանտիմետրանոց կույտ:
  • 11:10 - 11:13
    Նայում եմ վերջին այցեքարտին և չնայած նրան,
  • 11:13 - 11:17
    որ իմ ուղեղում ես պարզ տեսնում էի, թե իմ այցեքարտն ինչ տեսք ունի,
  • 11:17 - 11:19
    ես չեմ կարող ասել, արդյոք
  • 11:19 - 11:22
    այս մեկն իմ քարտն էր, թե ոչ, քանի որ ես միայն պիկսելներ էի տեսնում:
  • 11:22 - 11:24
    Բառերի պիկսելները միախառնված էին
  • 11:24 - 11:27
    ֆոնի պիկսելների և խորհրդանշերի պիկսելների հետ,
  • 11:27 - 11:29
    և ես չէի տարբերում դրանք:
  • 11:29 - 11:32
    Ապա ես սպասում էի այսպես կոչված պարզության ալիքին:
  • 11:32 - 11:35
    Երբ ես կկարողանայի
  • 11:35 - 11:38
    վերադառնալ իմ նորմալ իրականությանը և ասել
  • 11:38 - 11:40
    այդ այցեքարտը չէ, այդ մեկը չէ, այդ մեկը չէ...
  • 11:40 - 11:44
    45 րոպե տևեց մինչ ես մի քանի տասնյակ այցեքարտ նայեցի
  • 11:44 - 11:46
    այդ կույտի միջից:
  • 11:47 - 11:49
    Միևնույն ժամանակ, 45 րոպեի ընթացքում, արունահոսությունը
  • 11:49 - 11:51
    իմ ձախ կիսագնդում շատանում է:
  • 11:51 - 11:54
    Ես չեմ հասկանում թվերը: Ես չեմ հասկանում հեռախոսը,
  • 11:54 - 11:56
    սակայն դա իմ միակ պլանն է:
  • 11:56 - 11:59
    Այսպես, ես վերցնում եմ հեռախոսը, դնում այստեղ: Վերցնում այցեքարտը,
  • 11:59 - 12:01
    դնում այստեղ, և
  • 12:01 - 12:05
    ես համեմատում եմ քարտի վրայի նշանները
  • 12:05 - 12:08
    հեռախոսի վրայի նշանների հետ:
  • 12:08 - 12:11
    Ապա ես սողում էի դեպի Լա Լա Աշխարհ,
  • 12:11 - 12:14
    և վերադառնում հետ չհիշելով, թե արդյոք ես արդեն
  • 12:14 - 12:15
    հավաքել եմ այդ թվերը, թե ոչ:
  • 12:15 - 12:19
    Ես ստիպված էի կառավարել իմ անզգայացած թևը, որը կարծես պրոտեզ լիներ,
  • 12:19 - 12:22
    և ծածկել թվերը, երբ դրանք հավաքում էի,
  • 12:22 - 12:25
    որպեսզի երբ վերադառնամ նորմալ իրականությանը,
  • 12:25 - 12:30
    կարողանամ ասել. «Այո, ես արդեն հավաքել եմ այդ համարը»:
  • 12:30 - 12:32
    Վերջապես, հավաքում եմ ամբողջ համարը,
  • 12:32 - 12:34
    ես գծի վրա եմ,
  • 12:34 - 12:37
    իմ գործընկերը վերցնում է հեռախոսը և ասում ինձ.
  • 12:38 - 12:43
    «Ու, ու, ու ու» (Ծիծաղ) Եվ ես մտածում եմ,
  • 12:43 - 12:49
    «Աստված իմ, նա կարծես Գոլդեն ռետրիվեր տեսակի շուն լինի»,
  • 12:50 - 12:52
    Եվ ես ասում եմ նրան, պարզ կերպով իմ ուղեղում.
  • 12:52 - 12:54
    «Սա Ջիլն է, ես օգնության կարիք ունեմ»։
  • 12:55 - 12:58
    Իսկ իմ ձայնը նորից «Ու ու ու ու ու» է ասում:
  • 12:58 - 13:00
    Մտածում եմ. «Աստված իմ, ես Գոլդեն ռետրիվերի պես եմ հնչում»:
  • 13:00 - 13:03
    Այսպես, ես չգիտեի,
  • 13:03 - 13:06
    որ ես ի վիճակի չէի խոսել կամ հասկանալ լեզու, մինչ չփորձեցի անել դա:
  • 13:06 - 13:09
    Գործւնկերս հասկանում է, որ ես օգնության կարիք ունեմ և օգնության գալիս:
  • 13:09 - 13:13
    Մի փոքր ժամանակ անց ես շտապ օգնության մեքենայի մեջ եմ,
  • 13:13 - 13:17
    Բոստոնի մի հիվանդանոցից մինչ Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոց:
  • 13:17 - 13:19
    Եվ ես կուչ եմ գալիս էմբրիոնի պես:
  • 13:19 - 13:26
    Եվ կարծես մի փուչիկ, որի մեջ օդի վերջին մասն է
  • 13:26 - 13:29
    հանկարծ դուրս գալիս,
  • 13:29 - 13:33
    այդպես ես զգացի նույն բանը.. զգացի իմ հոգու հանձնվելը:
  • 13:33 - 13:39
    Եվ այդ պահին ես գիտակցեցի, որ այևս
  • 13:39 - 13:42
    ես չեմ իմ կյանքի ռեժիսորը:
  • 13:42 - 13:45
    Եվ կամ բժիշկները կփրկեն իմ մարմինը
  • 13:45 - 13:48
    և կյանքի երկրորդ հնարավորություն կտան, կամ էլ գուցե
  • 13:48 - 13:50
    սա անցումային պահ է:
  • 13:55 - 13:59
    Երբ այդ օրը ես արթնացա, ես ցնցված էի,
  • 13:59 - 14:04
    հայտնաբերելով, որ դեռևս ողջ եմ: Երբ ես զգացի իմ հոգու հանձնվելը,
  • 14:04 - 14:07
    ես հրաժեշտ տվեցի իմ կյանքին:
  • 14:07 - 14:11
    Եվ իմ միտքը կախված էր երկու շատ հակառակ
  • 14:11 - 14:15
    իրականության օդանավերի միջև: Գրգիռները, որոնք
  • 14:15 - 14:18
    անցնում էին իմ զգայական համակարգով կարծես միայն ցավոտ էին:
  • 14:19 - 14:23
    Լույսն այրում էի ուղեղս խարույկի պես, և ձայները
  • 14:23 - 14:27
    այնքան բարձր և քաոսային էին, որ ես չէի կարողանում
  • 14:27 - 14:31
    առանձնացնել ձայները ֆոնային աղմուկից,
  • 14:31 - 14:35
    և ուղղակի ցանկանում էի փախչել: Քանի որ ես չէի կարող հասկանալ
  • 14:35 - 14:40
    տարածության մեջ իմ մարմնի դիրքը, ես հսկայական և մեծ էի զգում ինձ,
  • 14:40 - 14:44
    կարծես շշից ազատագրված ջին լինեի:
  • 14:45 - 14:50
    Եվ իմ հոգին ազատ ճախրում էր, կարծես մի մեծ կետ,
  • 14:50 - 14:55
    որը լողում է հանդարտ էյֆորիայի ծովում:
  • 14:56 - 15:04
    Նիրվանա: Ես հասա նիրվանայի: Եվ ես հիշում եմ, որ մտածում էի,
  • 15:04 - 15:07
    որ անհնար կլինի երբևիցե կարողանալ ետ ճզմել
  • 15:07 - 15:12
    իմ հսկայական չափերը իմ փոքրիկ մարմմի մեջ:
  • 15:14 - 15:18
    Ապա ես գիտակցեցի. «Ախր ես դեռևս ողջ եմ: Ես դեռ ողջ եմ
  • 15:18 - 15:22
    և ես հասել եմ նիրվանայի: Եվ եթե ես հասել եմ
  • 15:22 - 15:25
    նիրվանայի և դեռևս ողջ եմ, ապա բոլորը
  • 15:25 - 15:32
    ովքեր ողջ են, կարող են հասնել նիրվանայի»: Ես պատկերացրեցի աշխարհը
  • 15:32 - 15:36
    լցված գեղեցիկ, խաղաղ, կարեկցող,
  • 15:36 - 15:39
    սիրող մարդկանցով, ովքեր գիտեն, որ նրանք կարող են վերադառնալ
  • 15:39 - 15:43
    այս տարածություն երբ ցանկանան: Եվ նրանք կարող են
  • 15:43 - 15:47
    միտումնավոր ընտրել մտնել նրանց ձախ կիսագունդ
  • 15:47 - 15:52
    և գտնել այս խաղաղությունը: Եվ ապա,
  • 15:52 - 15:56
    ես գիտակցեցի, թե ինչպիսի հրաշալի պարգև էր այս փորձառությունը,
  • 15:56 - 16:00
    ինչպիսի պայծառության զեղում կարող էր սա լինել, այն մասին,
  • 16:01 - 16:10
    թե ինչպես ենք մենք ապրում մեր կյանքը: Եվ դա ինձ դրդեց, որ ես ապաքինվեմ։
  • 16:10 - 16:13
    Արունահոսությունից երկուսուկես շաբաթ անց,
  • 16:13 - 16:15
    վիրաբույժները հեռացրեցին արյան գունդը,
  • 16:15 - 16:18
    որը գոլֆի գնդակի չափի էր և ճնշում էր իմ լեզվային կենտրոնները:
  • 16:18 - 16:20
    Այստեղ ես իմ մայրիկի հետ եմ,
  • 16:20 - 16:28
    ով իմ կյանքի իրական հրեշտակն է: Ութ տարի պահանջվեց, որպեսզի ես ամբողջովին ապաքինվեմ:
  • 16:29 - 16:34
    Այսպիսով, ովքե՞ր ենք մենք: Մենք տիեզերքի կենսական ուժն ենք,
  • 16:34 - 16:39
    ձեռքերի ճարպկությամբ և երկու ճանաչողական մտքերով:
  • 16:39 - 16:43
    Եվ մենք ունակ ենք ընտրելու, յուրաքանչյուր պահ,
  • 16:43 - 16:47
    թե ինչ ենք մենք ուզում հանդիսանալ այս աշխարհում:
  • 16:48 - 16:50
    Հենց այստեղ, հենց հիմա, ես կարող եմ մուտք գործել
  • 16:50 - 16:54
    դեպի իմ աջ կիսագնդի գիտակցություն, որտեղ մենք ենք գտնվում:
  • 16:54 - 16:58
    Ես տիեզերքի կենսական ուժն եմ:
  • 16:58 - 17:01
    Ես իմ մարմինը կազմող 50 տրիլիոն գեղեցիկ մոլեկուլյար հանճարները
  • 17:01 - 17:06
    կառավարող կենսական ուժն եմ։
  • 17:07 - 17:10
    Կամ, ես կարող եմ ընտրել մուտք գործել դեպի իմ ձախ կիսագնդի
  • 17:10 - 17:14
    գիտակցություն, որտեղ ես դառնում եմ անհատ,
  • 17:14 - 17:17
    ամբողջական մաս: Առանձնացված հոսքից,
  • 17:18 - 17:21
    առանձնացված ձեզանից: Ես Դոկտոր Ջիլ Բոլթի Թեյլորն եմ`
  • 17:21 - 17:28
    մտավորական, նեյրոանատոմիկ: Սա են իմ «մենք»-երը:
  • 17:32 - 17:39
    Ո՞ր մեկը դուք կընտրեիք: Ո՞րն եք ընտրում: Եվ ե՞րբ:
  • 17:41 - 17:45
    Ես կարծում եմ, որ որքան շատ ժամանակ մենք ծախսում ենք
  • 17:45 - 17:48
    ընտրելով մեր ձախ կիսագնդերի ներքին խաղաղությունը,
  • 17:48 - 17:51
    այնքան ավելի շատ խաղաղություն
  • 17:51 - 17:55
    մենք կհաղորդենք աշխարհին, և այնքան ավելի խաղաղ կդառնա մեր մոլորակը:
  • 17:55 - 18:00
    Եվ ես մտածեցի, սա մի միտք էր՝ արժանի տարածման։
Title:
Ջիլ Բոլթի Թեյլորի պայծառության հասցրած կաթվածը
Speaker:
Jill Bolte Taylor
Description:

Ջիլ Բոլթի Թեյլորը մի այնպիսի հետազոտության հնարավորություն ստացավ, որ քիչ գիտնականներ կցանկանային. նա մի ուժեղ կաթված ունեցավ, որից հետո հետևում էր, թե ինչպես են իր ուղեղի ֆունկցիաները հերթով դադարում գործել` շարժում, խոսք, ինքնագիտակցություն: Ցնցող պատմություն է:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:21
Arpiné Grigoryan added a translation

Armenian subtitles

Revisions