< Return to Video

Ջուակիմ դե Պոսեդան ասում է. Մի՛ կեր մաշմալլոն /կոնֆետը/

  • 0:00 - 0:03
    Ես այստեղ եմ, որովհետեւ շատ կարևոր բան ունեմ ասելու:
  • 0:03 - 0:05
    Կարծում եմ, որ մենք գտել ենք
  • 0:05 - 0:08
    հաջողության հասնելու կարևորագույն գործոնը:
  • 0:08 - 0:13
    Եվ դա հայտնաբերվել է այստեղից ոչ հեռու, Ստենֆորդում:
  • 0:13 - 0:17
    Հոգեբանության մի պրոֆեսոր փորձ է կատարում, չորս տարեկան երեխաներին
  • 0:17 - 0:21
    փակելով սենյակում:
  • 0:21 - 0:24
    Եւ նա ասում է չորս տարեկան երեխային
  • 0:24 - 0:27
    <<Ջոննի, ես պատրաստվում եմ քեզ 15 րոպե թողնել սենյակում բոլորովին մենակ,
  • 0:27 - 0:29
    այս մի կտոր մաշմալլոյի հետ:
  • 0:29 - 0:33
    Եթե իմ վերադառնալուց հետո մաշմալլոն դեռ տեղում լինի
  • 0:33 - 0:37
    դու կստանաս ևս մեկ կտոր: Այսինքն, մեկի տեղը դու երկուսը կունենաս>>:
  • 0:37 - 0:40
    Չորս տարեկան երեխային ասել, որ 15 րոպե սպասի
  • 0:40 - 0:42
    մի բանի, որ շատ է սիրում
  • 0:42 - 0:46
    հավասարազոր է մեր նման մեծահասակին ասել, թե սուրճը երկու ժամից կբերենք։
  • 0:46 - 0:47
    /ծիծաղ/
  • 0:47 - 0:49
    Դրանք հավասարազոր են:
  • 0:49 - 0:54
    Այսպիսով, ի՞նչ է կատարվում, երբ պրոֆեսորը դուրս է գալիս սենյակից:
  • 0:54 - 0:58
    Հենց որ դուռը փակվում է,
  • 0:58 - 1:00
    երեք երեխայից երկուսն անմիջապես ուտում են մաշմալլոն:
  • 1:00 - 1:03
    Հինգ վայրկյան, տաս վայրկյան, հիսուն վարկյան,
  • 1:03 - 1:05
    երկու րոպե, չորս րոպե, ութ րոպե:
  • 1:05 - 1:08
    Ոմանք դիմանում են նույնիսկ մինչև 14 ու կես րոպե:
  • 1:08 - 1:09
    /ծիծաղ/
  • 1:09 - 1:13
    Միևնույն է, չի ստացվում, չեն կարողանում սպասել:
  • 1:13 - 1:16
    Հետաքրքիրն այն է, որ երեքից մեկը
  • 1:16 - 1:21
    սովորաբար նայում է մաշմալլոյին ու իրեն այսպես է պահում...
  • 1:21 - 1:23
    Նրանք երկար նայում են:
  • 1:23 - 1:25
    Վերցնում, հետո տեղն են դնում:
  • 1:25 - 1:30
    Պտտվում են շուրջը, խաղում են իրենց շրջազգեստի կամ տաբատի հետ:
  • 1:30 - 1:33
    Այս երեխան չորս տարեկանում արդեն հասկացել է
  • 1:33 - 1:36
    հաջողության կարևորագույն սկզբունքը՝
  • 1:36 - 1:40
    այն է, հաճույքին դիմակայելու կարողությունը:
  • 1:40 - 1:42
    Ինքնակառավարումը /կարգապահությունը
  • 1:42 - 1:45
    հաջողության հասնելու կարևորագույն գործոնն է:
  • 1:45 - 1:48
    14-15 տարի հետո,
  • 1:48 - 1:50
    նույն երեխաների հետ ևս մեկ ուսումնասիրություն անցկացվեց;
  • 1:50 - 1:52
    Ի՞նչ եք կարծում ի՞նչ հայտնաբերվեց:
  • 1:52 - 1:55
    Նրանք արդեն ուսումնասիրում էին 18-19 տարեկան նույն երեխաների վարքագիծը:
  • 1:55 - 1:58
    Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բոլոր այն երեխաները,
  • 1:58 - 2:02
    ովքեր չէին կերել մաշմալլոն հաջողության էին հասել:
  • 2:02 - 2:04
    Նրանք լավ գնահատականներ էին ստանում, նրանց կյանքում ամեն ինչ հիանալի էր:
  • 2:04 - 2:06
    Նրանք երջանիկ էին, ունեին իրենց ծրագրերը:
  • 2:06 - 2:09
    Լավ հարաբերությունների մեջ էին ուսուցիչների և ուսանողների հետ:
  • 2:09 - 2:10
    Նրանք գոհ էին իրենց կյանքից։
  • 2:10 - 2:13
    Այն երեխաների մեծ մասը, ովքեր կերել էին մաշմալլոն,
  • 2:13 - 2:14
    ամենատարբեր խնդիրներ ունեին:
  • 2:14 - 2:16
    Նրանք համալսարաններ չէին ընդունվել:
  • 2:16 - 2:18
    Վատ գնահատականներ ունեին: Նրանցից ոմանք դուրս էին մնացել:
  • 2:18 - 2:20
    Մի քանիսն դեռ սովորում էին վատ գնահատականներով:
  • 2:20 - 2:22
    Նրանցից մի քանիսն էլ լավ գնահատականներ ունեին:
  • 2:22 - 2:24
    Ինձ մի հարց հանգիստ չէր տալիս: Արդյո՞ք իսպանալեզու երեխաներն էլ
  • 2:24 - 2:27
    նույն կերպ կվարվեն, ինչպես ամերիկացի երեխաները:
  • 2:27 - 2:30
    Այդ իսկ պատճառով ես գնացի Կոլումբիա և կրկնեցի այս փորձը:
  • 2:30 - 2:33
    Դա շատ ծիծաղելի էր: Ես ներգրավեցի 4, 5, եւ 6 տարեկան երեխաների:
  • 2:33 - 2:36
    Թույլ տվեք ցույց տալ, թե ինչ եղավ:
  • 2:51 - 2:55
    /ծիծաղ/
  • 4:32 - 4:34
    Ահա թե ինչ պատահեց Կոլումբիայում:
  • 4:34 - 4:37
    Իսպանալեզու երեխաներն էլ, երեքից երկուսը կերան մաշմալլոն:
  • 4:37 - 4:39
    Երեքից մեկը չկերավ:
  • 4:39 - 4:41
    Այս փոքրիկ աղջկա դեպքը շատ հետաքրքիր էր:
  • 4:41 - 4:43
    Նա կերել էր մաշմալլոյի ներսի մասը:
  • 4:43 - 4:44
    ծիծաղ
  • 4:44 - 4:48
    Այլ կերպ ասած, նա ցանկացել էր, որ մենք մտածեինք, որ նա չի կերել մաշմալլոն, որպեսզի երկրորդն էլ ստանա:
  • 4:48 - 4:50
    Բայց նա կերել էր։
  • 4:50 - 4:53
    Հետևաբար, մենք գիտենք, որ նա հաջողակ կլինի: Բայց հարկ կլինի հետևել նրան:
  • 4:53 - 4:54
    /ծիծաղ/
  • 4:54 - 4:57
    Լավ կլինի, որ նա բանկային գործով չզբաղվի,
  • 4:57 - 4:59
    կամ փողի հետ գործ չունենա:
  • 4:59 - 5:01
    Բայց միևնույնն է, նա հաջողության կհասնի։
  • 5:01 - 5:03
    Եվ սա վերաբերվում է ամեն ինչին, նույնիսկ առևտրին։
  • 5:03 - 5:07
    Այն վաճառողը, որը
  • 5:07 - 5:09
    հաճախորդի խնդրանքին. <<Ես այս ապրանքն եմ ուզում>>, պատասխանում է . <<Ահա այն >>,
  • 5:09 - 5:11
    այդ վաճարողը կերել է մաշմալլոն:
  • 5:11 - 5:13
    Եթե վաճառողը ասում է . <<Խնդրում եմ մեկ րոպե սպասեք,
  • 5:13 - 5:16
    թույլ տվեք մի քանի հարց տալ, որպեսզի համոզվենք, որ սա իսկապես լավ ընտրություն է Ձեր համար>>,
  • 5:16 - 5:17
    այս վաճառողը միանշանակ ավելի շատ է վաճառում:
  • 5:17 - 5:22
    Այսպիսով, այս սկզբունքն ամեն տեղ է աշխատում:
  • 5:22 - 5:25
    Ավարտելով, եկեք դիտենք, թե ինչ են արել կորեացիները:
  • 5:25 - 5:27
    Գիտեք ի՞նչ: Սա այնքան կարևոր է,
  • 5:27 - 5:29
    որ մենք երեխաների համար մաշմալլոյի սկզբունքի մասին գիրք ենք ուզում ունենալ:
  • 5:29 - 5:32
    Մենք ստեղծեցինք դա երեխաների համար, և հիմա ամբողջ Կորեան լցված է դրանցով:
  • 5:32 - 5:34
    Դրանք երեխաներին հենց այս սկզբունքն են սովորեցնում:
  • 5:34 - 5:36
    Եվ մենք էլ Միացյալ նահանգներում այս սկզբունքը պետք է սերտենք:
  • 5:36 - 5:38
    Քանի որ մենք մեծ պարտք ունենք:
  • 5:38 - 5:40
    Մենք ավելի շատ մաշմալլո ենք ուտում քան արտադրում ենք :
  • 5:40 - 5:42
    Շատ շնորհակալ եմ :
Title:
Ջուակիմ դե Պոսեդան ասում է. Մի՛ կեր մաշմալլոն /կոնֆետը/
Speaker:
Joachim de Posada
Description:

Այս կարճատև ելույթի միջոցով Ջուակիմ դե Պոսեդան պատմում է հաճույքի գայթակղությանը դիմանալու հեղաշրջող փորձի մասին, և այն մասին, թե ինչպես այն կարող է կանխագուշակել մարդկանց ապագա հաջողությունները: Նա ցուցադրում է մանուկների մասին մի անգին տեսանյութ, որտեղ նրանք փորձում են ամեն ինչ անել, դիմանալու համար մաշմալլոն /կոնֆետը/ ուտելու գայթակղությանը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:44
Kristine Sargsyan added a translation

Armenian subtitles

Revisions