Բանավեճ` բանավեճի համար
-
0:00 - 0:04Ես Դեն Կոհենն եմ, ինչպես ինձ ներկայացրին` գիտնական եմ:
-
0:04 - 0:08Իսկ դա նշանակում է, որ ես վիճում եմ:
-
0:08 - 0:10Բանվիճելն իմ կյանքի կարևոր մասն է, և ես սիրում եմ բանավիճել:
-
0:10 - 0:14Ավելին` ես պարզապես գիտնական չեմ, ես փիլիսոփա եմ,
-
0:14 - 0:17այդ պատճառով միշտ կարծում եմ, որ բանավիճելուց լավ եմ:
-
0:17 - 0:20Բանավիճելուց զատ` ես սիրում եմ նաև մտածել բանավիճելու մասին:
-
0:20 - 0:24Այդ մտածելու ընթացքում ես մի շարք բացահայտումներ եմ արել:
-
0:24 - 0:26Պատմեմ դրանցից մեկի մասին:
-
0:26 - 0:28Ես երկար եմ մտածել բանավիճելու մասին: Տարիներ, նույնիսկ տասնամյակներ:
-
0:28 - 0:31Արդյունքում ես սովորել եմ ավելի լավ բանավիճել:
-
0:31 - 0:35Բայց որքան ավելի շատ եմ ես բանվիճում, ու որքան ավելի լավ եմ ես դա անում,
-
0:35 - 0:38այնքան ավելի հաճախ եմ պարտվում բանավեճում: Սա հանելուկ է:
-
0:38 - 0:41Երկրորդ հանելուկն էլ այն է, որ այդ փաստն ինձ առանձնապես չի անհանգստացնում
-
0:41 - 0:43Ինչո՟ւ է դա այդպես,
-
0:43 - 0:45և ինչո՟ւ եմ ես կարծում, որ լավ բանավիճողները
-
0:45 - 0:47նաև պարտվելուց են լավ:
-
0:47 - 0:49Տեսեք, հարցականները միայն սրանք չեն:
-
0:49 - 0:52Ինչո՟ւ ենք մենք ընդհանրապես բանավիճում: Ո՟վ է շահում բանավեճից:
-
0:52 - 0:54Նկատի ունեմ, այսպես կոչված,
-
0:54 - 0:57գիտական կամ ճանաչողական բանավեճերը,
-
0:57 - 0:59երբ բանավեճի առարկան ճանաչողական ինչ-որ բան է:
-
0:59 - 1:02Օրինակ` այս կամ այն պնդումը ճի՟շտ է արդյոք: Այս կամ այն տեսությունը լա՟վն է:
-
1:02 - 1:06Սա տեքստի կամ տվյալների խելամի՟տ մեկնաբանություն է, թե՟ ոչ:
-
1:06 - 1:09Եվ այլն: Խոսքս կենցաղային վեճերի մասին չէ,
-
1:09 - 1:12օրինակ` թե ում հերթն է ամանները լվանալու կամ աղբը թափելու:
-
1:12 - 1:15Իհարկե, այդպիսի վեճեր էլ են լինում:
-
1:15 - 1:17Ես սովորաբար հաղթում եմ այդպիսի վեճերում, որովհետև գիտեմ «հնարքները»:
-
1:17 - 1:18Բայց դրանք կարևոր բանավեճեր չեն:
-
1:18 - 1:20Ես այսօր խոսում եմ գիտական բանավեճերի մասին,
-
1:20 - 1:23և ահա թե ինչն է ինձ զարմացնում դրանց վերաբերյալ:
-
1:23 - 1:28Նախ, ի՟նչ է տալիս հաղթանակը բանավեճում:
-
1:28 - 1:30Ի՟նչ կշահեմ ես, եթե համոզեմ ձեզ, որ
-
1:30 - 1:33ուտիլիտարիզմը բարոյական խնդիրներ քննարկելու համար լավագույն մոտեցումը չէ:
-
1:33 - 1:36Այսպիսով` ի՟նչ է տալիս հաղթողին հաղթանակը բանավեճում:
-
1:36 - 1:39Կամ ինչո՟ւ պիտի ինձ հետաքրքրի`
-
1:39 - 1:42Ձեր կարծիքով Կանտի տեսությունն աշխատում է, թե ոչ,
-
1:42 - 1:45կամ Միլլն արդյո՟ք ճիշտ էր բարոյականության մասին իր տեսություններում:
-
1:45 - 1:48Ինձ բոլորովին չի հետաքրքրում`
-
1:48 - 1:50արդյոք դուք ֆունկցիոնալիզմը համարո՟ւմ եք մտածողության մասին լավ տեսություն, թե ոչ:
-
1:50 - 1:52Ինչո՟ւ ենք մենք ընհանրապես փորձում բանավիճել:
-
1:52 - 1:54Ինչո՟ւ ենք փորձում համոզել դիմացինին հավատալ մի բանի,
-
1:54 - 1:56որին նա չի ուզում հավատալ:
-
1:56 - 1:59Ի վերջո` կարելի՟ է մարդուն ստիպել
-
1:59 - 2:00մտածել այնպես, ինչպես
-
2:00 - 2:04ինքը չի ուզում մտածել:
-
2:04 - 2:07Իմ պատասխանում ես հղում կանեմ
-
2:07 - 2:08բանավեճերի երեք մոդելներին:
-
2:08 - 2:10Առաջին մոդելում - եկեք այն անվանենք դիալեկտիկական մոդել,
-
2:10 - 2:13բանավեճը պատերազմի պես մի բան է. բոլորս էլ գիտենք, թե դա ինչ է:
-
2:13 - 2:15Մարդիկ գոռում են, գոչում,
-
2:15 - 2:16հաղթում, պարտվում:
-
2:16 - 2:18Բանավիճելու ամենաօգտակար ու հարմար մոդելը չէ,
-
2:18 - 2:21բայց բավականին տարածված ու ընդունված ձև է:
-
2:21 - 2:25Կա մեկ ուրիշ մոտեցում, որտեղ բանավեճն ապացույց է:
-
2:25 - 2:27Օրինակ` մաթեմատիկոսների բանավեճը:
-
2:27 - 2:30Ահա իմ փաստարկը. կանցնի՟:
-
2:30 - 2:34Պնդումս ճի՟շտ է: Եզրահանգումներս խելամի՟տ են:
-
2:34 - 2:37Եզրահանգումս մեկնարկային ենթադրությունների՟ց է բխում, թե ոչ:
-
2:37 - 2:39Բանավիճողներն իրար չեն ընդդիմանում, իրար հետ չեն մրցում,
-
2:39 - 2:45թշնամություն չեն անում:
-
2:45 - 2:47Բանավիճելու երրորդ մոդելը,
-
2:47 - 2:48իմ կարծիքով, ամենաօգտակարն է:
-
2:48 - 2:52Բանավեճը բեմադրություն է:
-
2:52 - 2:54Բանավեճը հանրային ելույթ է:
-
2:54 - 2:57Օրինակ` քաղաքական գործիչը, որը ներկայացնում է ինչ-որ բան,
-
2:57 - 2:59փորձում է լսարանին համոզել ինչ-որ բանում:
-
2:59 - 3:02Այստեղ մի կարևոր բան պետք է հիշել.
-
3:02 - 3:06Երբ մենք բանավիճում ենք ինչ-որ լսարանի առջև,
-
3:06 - 3:11երբեմն լսարանն ավելի մասնակցային դեր ունի:
-
3:11 - 3:15Ստացվում է, որ երբեմն այսպիսի բանավեճերը նաև ատենակալների առջև ելույթ են.
-
3:15 - 3:18նրանք լսում են, քննում և որոշում կայացնում:
-
3:18 - 3:20Եկեք այս մոդելն անվանենք հռետորական մոդել,
-
3:20 - 3:24որի դեպքում հարկավոր է հարմարվել լսարանին:
-
3:24 - 3:26Իմաստ չունի ֆրանսիալեզու լսարանի առջև
-
3:26 - 3:30ասել գրագետ, մտածված, հիմնավորված բաներ`
-
3:30 - 3:32անգլերենով:
-
3:32 - 3:34Այսպիսով` բանավիճելու երեք մոդել կա:
-
3:34 - 3:38բանավեճը որպես պատերազմ, բանավեճը որպես ապացույց, և բանավեճը որպես ելույթ:
-
3:38 - 3:42Այս երեքից ամենատարածվածը պատերազմ-բանավեճի մոդելն է:
-
3:42 - 3:45Մենք այդ մոդելով ենք խոսում ու
-
3:45 - 3:47մտածում բանավեճերի մասին,
-
3:47 - 3:50հետևաբար նաև այդպես ենք
-
3:50 - 3:52բանավիճում ինքներս:
-
3:52 - 3:53Այո, բանավեճերի մասին խոսելիս էլ մենք
-
3:53 - 3:55շատ «պատերազմական» բառապաշար ենք օգտագործում:
-
3:55 - 3:59Ուժեղ փաստարկներ, որ
-
3:59 - 4:01խփում են ճիշտ նշանակետին:
-
4:01 - 4:04Պաշտպանություն ապահովող, ստրատեգիական փաստարկներ:
-
4:04 - 4:06Փաստարկներ, որ միանգամից կջնջեն հակառակորդին:
-
4:06 - 4:09Սա է բանավեճերի ընկալման
-
4:09 - 4:11ամենատարածված ձևը:
-
4:11 - 4:13Երբ ես սկսեցի խոսել բանավեճերի մասին,
-
4:13 - 4:16հավանաբար դուք էլ մտածեցիք հենց այսպիսի բանավեճերի մասին:
-
4:16 - 4:20Բայց իմ կարծիքով բանավեճին որպես պատերազմ նայելը
-
4:20 - 4:22լրջորեն ազդում է նրա վրա,
-
4:22 - 4:25թե ինչպես ենք մենք բանավիճում:
-
4:25 - 4:28Նախ, մարտավարությունը բովանդակությունից կարևոր է դառնում:
-
4:28 - 4:31Կարելի է սովորել տրամաբանություն և փաստարկում:
-
4:31 - 4:33Տիրապետել այն բոլոր տեխնիկաներին, որ մարդիկ օգտագործում են
-
4:33 - 4:35բանավեճերում հաղթելու համար:
-
4:35 - 4:39Բանավեճին որպես պատերազմ նայելը սրում է «դուք մեր դեմ» գզացողությունը,
-
4:39 - 4:42հակադրում ու բևեռացնում է մարդկանց:
-
4:42 - 4:46Արդյունքում հնարավոր ելքերը դառնում են
-
4:46 - 4:51կամ հաղթանակը, կամ պատվավոր հաղթանակը, կամ պարտությունը կամ ջախջախիչ պարտությունը։
-
4:51 - 4:54Իմ կարծիքով այս ամենը խեղաթյուրում է բանավեճի գործընթացը։
-
4:54 - 4:57Դեռ ավելի վատ՝ բացառվում են բանակցությունը,
-
4:57 - 4:59առողջ դատողությունը, փոխզիջման գալը,
-
4:59 - 5:02համագործակցությունը։
-
5:02 - 5:04Մտածեք ինքներդ․ երբևէ եղե՞լ է, որ բանավեճի մեջ մտնեք՝
-
5:04 - 5:08մտածելով «Տեսնենք՝ ինչ է հնարավոր ստեղծել միասին»,
-
5:08 - 5:11ինչ-որ մեկից ինչ-որ բան "տանելու" փոխարեն։
-
5:11 - 5:13Բանավեճը որպես պատերազմ մոտեցումը
-
5:13 - 5:17անխուսափելի է դարձնում այդպիսի հանգուցալուծումները։
-
5:17 - 5:20Եվ ամենավատն այն է, որ բանավեճերը
-
5:20 - 5:22կարծես թե մեզ ոչ մի բանի չեն հասցնում։
-
5:22 - 5:25Դրանք տանում են փակուղի։ Դրանք խցանումներ են,
-
5:25 - 5:28"պատային" իրավիճակներ։
-
5:28 - 5:30Բանավիճողները որևէ բանի չեն հասնում։
-
5:30 - 5:32Ի դեպ, մի բան էլ։ Եվ այս վերջինն ինձ ամենաշատն է
-
5:32 - 5:35անհանգստացնում՝ որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ։
-
5:35 - 5:38Բանավեճը պատերազմ է մոտեցումը հավասարության նշան է դնում
-
5:38 - 5:42սովորելու և պարտվելու միջև։
-
5:42 - 5:44Թույլ տվեք բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ։
-
5:44 - 5:46Ենթադրենք, ես և Դուք բանավիճում ենք։
-
5:46 - 5:50Դուք հավատում եք որոշակի Պ պնդման, իսկ ես՝ ոչ։
-
5:50 - 5:52Ես հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք Դուք հավատում Պ պնդմանը»։
-
5:52 - 5:54Դուք բերում եք Ձեր հիմնավորումները։
-
5:54 - 5:56Ես առարկում եմ՝ պատասխանելով․ «Բայց չէ՞ որ․․․»
-
5:56 - 5:58Դուք պատասխանում եք իմ առարկությանը։
-
5:58 - 6:00Ես հարցնում եմ՝ «Հետո՞։ Ի՞նչ նկատի ունեք։
-
6:00 - 6:04Ի՞նչ կապ ունի Ձեր ասածն այստեղ»։ Դուք պատասխանում եք։
-
6:04 - 6:05Հիմա, ենթադրենք` բանավեճի ողջ ընթացքում
-
6:05 - 6:07ես առարկել եմ, հարցեր եմ տվել,
-
6:07 - 6:10հակադրվել եմ,
-
6:10 - 6:14և բոլոր դեպքերում ստացել եմ գոհացնող պատասխաններ:
-
6:14 - 6:16Արդյունքում, վերջում ես ասում եմ.
-
6:16 - 6:20«Գիտե՟ք, երևի թե դուք ճիշտ եք: Պ»:
-
6:20 - 6:24Ես ձեռք եմ բերել նոր համոզմունք: Բայց դա պարզապես համոզմունք չէ:
-
6:24 - 6:29Դա լավ հիմնավորված, մանրամասն ուսումնասիրված,
-
6:29 - 6:32ճակատամարտ անցած համոզմունք է:
-
6:32 - 6:36Մեծ ճանաչողական ձեռքբերում: Հիմա ի՟նչ` ո՟վ հաղթեց բանավեճում:
-
6:36 - 6:39Եթե բանավեճին նայենք որպես պատերազմ`
-
6:39 - 6:42հաղթեցիք Դուք, չնայած ես և միայն ես ունեցա ճանաչողական ձեռքբերում:
-
6:42 - 6:46Ճանաչողական տեսակետից, ի՟նչ ձեռք բերեցիք Դուք:
-
6:46 - 6:49Դե, իհարկե, Ձեզ հաստատ հաճելի էր "հաղթել", գուցե դա բարձրացրեց Ձեր ինքնագնահատականը:
-
6:49 - 6:52Հնարավոր է` դա բարձրացրեց մասնագիտական շրջապատում
-
6:52 - 6:53Ձեր կարգավիճակը:
-
6:53 - 6:58Բայց ճանաչողական տեսակետից, ո՟վ է հաղթողը:
-
6:58 - 7:00Պատերազմ-բանավեճի պատկերացումները ստիպում են մեզ մտածել,
-
7:00 - 7:03որ հաղթողը Դուք եք, պարտվողը` ես,
-
7:03 - 7:05չնայած որ ես ունեցա ձեռքբերում:
-
7:05 - 7:07Ինչ-որ բան այստեղ սխալ է:
-
7:07 - 7:10Եվ այդ սխալ պատկերացումն է, որ ես ուզում եմ փոխել, եթե կարող ենք:
-
7:10 - 7:15Այսպիսով, ինչպե՟ս անել, որ բանավեճերը
-
7:15 - 7:17բերեն դրական ձեռքբերումներ:
-
7:17 - 7:21Դրա համար մեզ հարկավոր են բանվեճերից "ելքերի" նոր ստրատեգիաներ:
-
7:21 - 7:24Բայց մենք չենք կարող ունենալ «ելքերի» նոր ստրատեգիաներ,
-
7:24 - 7:27քանի դեռ չունենք բանավեճի մեջ մտնելու նոր մոտեցումներ:
-
7:27 - 7:31Մենք պետք է բանավեճը պատկերացնենք նորովի:
-
7:31 - 7:34Դա անելու համար...
-
7:34 - 7:36իրականում ես չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել:
-
7:36 - 7:38Ահա և վատ նորությունը:
-
7:38 - 7:41Պատերազմ-բանավեճի համեմատությունը, պարզապես, հրեշ է:
-
7:41 - 7:43Այն ապրում է մեր գիտակցության մեջ, և
-
7:43 - 7:45չկա կախարդական մի նիզակ, որ նրան կսպանի:
-
7:45 - 7:48Չկա կախարդական փայտիկ, որ կանհետացնի նրան:
-
7:48 - 7:49Ես այս խնդրին պատասխան չունեմ:
-
7:49 - 7:50Բայց ունեմ առաջարկներ:
-
7:50 - 7:53Ահա դրանցից մեկը:
-
7:53 - 7:56Եթե մենք ուզում ենք նորովի նայել բանավեճերին,
-
7:56 - 8:00պետք է նորովի նայել բանավիճողներին:
-
8:00 - 8:02Եկեք մի բան փորձենք:
-
8:02 - 8:07Պատկերացրեք բոլոր այն դերերը, որ մարդիկ «խաղում են» բանավեճի մեջ:
-
8:07 - 8:10Դիալեկտիկական բանավեճում դրանք
-
8:10 - 8:12բանախոսն ու ընդդիմախոսն են,
-
8:12 - 8:14հռետորական բանավեճում` լսարանը,
-
8:14 - 8:18ապացուցողական բանավեճում` քննադատը...
-
8:18 - 8:22Հիմա փորձեք պատկերացնել մի բանավեճ, որում Դուք համ բանավիճողն եք,
-
8:22 - 8:26համ էլ միաժամանակ լսարանը.
-
8:26 - 8:28Դուք տեսնում եք ինքներդ Ձեզ` բանավիճելիս:
-
8:28 - 8:31Կարո՟ղ եք պատկերացնել, որ Դուք տեսնում եք ինձներդ Ձեզ բանավիճելիս,
-
8:31 - 8:34տանուլ եք տալիս բանավեճը, բայց վերջում, միևնույն է`
-
8:34 - 8:39ասում եք. «Ուխ, ինչ լավ բանավեճ էր»:
-
8:39 - 8:42Կարծում եմ` կարող եք:
-
8:42 - 8:44Եթե կարող եք պատկերացնել բանավեճ, որում
-
8:44 - 8:46պարտվողը հաղթողին ասում է`
-
8:46 - 8:47«Լավ բանավեճ էր»,
-
8:47 - 8:49և նույնն ասում են լսարանն ու «դատավորները»,
-
8:49 - 8:51ապա Դուք պատկերացրել եք լավ բանավեճ:
-
8:51 - 8:53Ավելին, Դուք պատկերացրել եք լավ բանավիճող,
-
8:53 - 8:56ինչպիսին արժե,
-
8:56 - 9:00որ լինեք ինքներդ:
-
9:00 - 9:02Ես շատ բանավեճեր եմ տանուլ տալիս:
-
9:02 - 9:05Լավ բանավիճելը` բանավեճում պարտվելուց օգուտ քաղելը,
-
9:05 - 9:07փորձառություն է պահանջում:
-
9:07 - 9:09Բայց բարեբախտաբար ես շատ, շատ գործընկերներ եմ ունեցել,
-
9:09 - 9:13ովքեր պատրաստակամ են եղել օգնել ինձ այդ փորձառությունը ձեռք բերել:
-
9:13 - 9:14Շնորհակալություն:
-
9:14 - 9:18(Ծափահարություններ)
- Title:
- Բանավեճ` բանավեճի համար
- Speaker:
- Դենիել Հ. Կոհեն
- Description:
-
Ինչո՟ւ ենք մենք բանավիճում: Մեր հակառակորդից ավելի խելոք երևալու, նրանց սխալ ցույց տալու, ամենակարևորը` հաղթելո՛ւ համար: Այդպես չէ՟: Փիլիսոփա Դենիել Հ. Կոհենը խոսում է մեր բանավիճելու մշակույթի ամենատարածված ձևի` պատերազմ-բանավեճի մասին, որում մի կողմը պարտադիր հաղթում է, մյուսը` պարտվում: Նա ցույց է տալիս, որ բանավեճի այս ձևում ակտիվ անհամաձայնության մեջ ներքաշվելու իրական օգուտները կորում են:
(Տեսագրված է TEDxColbyCollege-ում) - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 09:35
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for For argument's sake | |
![]() |
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for For argument's sake | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for For argument's sake | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for For argument's sake | |
![]() |
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake | |
![]() |
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake | |
![]() |
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake | |
![]() |
Hayk Zayimtsyan edited Armenian subtitles for For argument's sake |