< Return to Video

Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը (համակարգիչների օրինակը) - Բրայան Քրիստիան

  • 0:14 - 0:16
    1997 թվականի ամռանը
  • 0:16 - 0:21
    NASA-յի «Փաթֆայնդեր» օդանավը
    վայրէջք կատարեց Մարսի մակերևույթին
  • 0:21 - 0:25
    և սկսեց Երկիր հեռարձակել
    զարմանալի, աշխարհահռչակ նկարներ։
  • 0:25 - 0:28
    Մի քանի օր հետո, սակայն,
    ինչ-որ բան խափանվեց։
  • 0:28 - 0:31
    Հեռարձակումը դադարեց։
  • 0:31 - 0:34
    «Փաթֆայնդերը», իրականում, գլուխ էր պահում՝
  • 0:34 - 0:40
    ինքն իրեն ամեն վայրկյան զբաղեցնելով,
    բայց ավարտին չհասցնելով ամենակարևորը։
  • 0:40 - 0:41
    Ի՞նչ էր պատահել:
  • 0:41 - 0:45
    Պարզվեց, որ խնդիրների
    հերթագրիչն էր խափանվել:
  • 0:45 - 0:48
    Յուրաքանչյուր օպերատիվ համակարգ
    ունի խնդիրների հերթագրիչ.
  • 0:48 - 0:52
    այն հրահանգում է կենտրոնական համակարգին
    ինչքան ժամանակ աշխատել մի խնդրի վրա
  • 0:52 - 0:54
    մյուսին անցնելուց առաջ,
    և ինչ նոր առաջադրանք սկսել։
  • 0:54 - 0:59
    Սահուն աշխատանքի դեպքում, համակարգիչները
    այնքան արագ են կատարում տարբեր խնդիրները,
  • 0:59 - 1:02
    որ ստեղծվում է այն տպավորությունը,
    թե դրանք միաժամանակ են անում ամեն ինչ:
  • 1:02 - 1:06
    Բայց մենք բոլորս գիտենք` ինչ է լինում,
    երբ ինչ-որ բան իր հունով չի գնում:
  • 1:06 - 1:10
    Սա պետք է մեզ, ամենավատ դեպքում,
    որոշ չափով հույս տա:
  • 1:10 - 1:14
    Անգամ համակարգիչները երբեմն
    ընկճված են լինում:
  • 1:14 - 1:17
    Գուցե, հերթագրման
    ինֆորմատիկայի մասին սովորելը
  • 1:17 - 1:21
    մեզ որոշակի պատկերացում կտա
    մարդկանց` ժամանակի հետ պայքարի մասին:
  • 1:21 - 1:26
    Առաջին եզրակացությունը այն է, որ աշխատանքը
    հերթագրելու համար օգտագործված ժամանակը
  • 1:26 - 1:29
    կարող էիք օգտագործել աշխատելու համար:
  • 1:29 - 1:33
    Օրինակ` ձեր էլ. փոստարկղը. դուք աչքի եք
    անցկացնում բոլոր հաղորդակցությունները,
  • 1:33 - 1:35
    ընտրելով դրանք, որոնք ամենակարևորն են:
  • 1:35 - 1:38
    Այս մեկը անելուց հետո, կանցնեք մյուսին:
  • 1:38 - 1:40
    Խելամիտ որոշում է,
    բայց այստեղ մի խոչընդոտ կա:
  • 1:40 - 1:44
    Սա կոչվում է քառաչափ ժամանակի ալգորիթմ:
  • 1:44 - 1:49
    Եթե ձեր փոստարկղը երկու անգամ մեծ լինի,
    այս անցումները երկու անգամ երկար կտևեն,
  • 1:49 - 1:52
    դուք պետք է երկու անգամ
    ավելի շատ աշխատեք:
  • 1:52 - 1:55
    Այսինքն` չորս անգամ ավելին աշխատել:
  • 1:55 - 1:58
    Լինուքս օպերատիվ համակարգի ծրագրավորողները
  • 1:58 - 2:01
    այս խնդրին բախվել են 2003 թվականին:
  • 2:01 - 2:06
    Լինուքսը հերթագրում էր իր առաջադրանքներից
    յուրաքանչյուրը ըստ կարևորության,
  • 2:06 - 2:10
    երբեմն ավելի շատ ժամանակ էր ծախսում դրանք
    դասավորելով, քան կատարելով:
  • 2:10 - 2:15
    Ծրագրավորողների անտրամաբանական լուծումը
    այս ամբողջ հերթագրումը փոխարինելն էր
  • 2:15 - 2:18
    սահմանափակ թվով «հույժ կարևոր» արկղերով:
  • 2:18 - 2:21
    Համակարգը ավելի քիչ էր
    կենտրոնանում հաջորդ քայլի վրա,
  • 2:21 - 2:26
    և զբաղվում էր ավելի
    արդյունավետ աշխատանքով:
  • 2:26 - 2:30
    Այսպիսով, ձեր փոստարկղը
    ստուգելիս, անընդհատ
  • 2:30 - 2:33
    կարևոր բաների վրա կենտրոնանալը
    կարող է հանգեցնել ճգնաժամի:
  • 2:33 - 2:36
    Ամեն օր միջինում երեք անգամ
    ավելի լիքը փոստարկղով արթնանալը
  • 2:36 - 2:39
    կխլի ինը անգամ շատ ժամանակ
    մաքրելու համար:
  • 2:39 - 2:44
    Ավելի լավ է քրոնոլոգիական հերթականությամբ
    պատասխանեք կամ անգամ խառը կերպով:
  • 2:44 - 2:48
    Զարմանալի է, որ երբեմն ոչ կատարյալ
    հերթականությամբ առաջադրանքներ կատարելը
  • 2:48 - 2:51
    կարող է լինել դրանք հաջողությամբ
    վերջացնելու բանալին:
  • 2:51 - 2:54
    Մի այլ եզրակացություն, որին
    հանգեցնում է համակարգչային հերթագրումը,
  • 2:54 - 2:59
    ժամանակակից կյանքի ամենագերակշիռ
    առանձնահատկություններից է` խոչընդոտները:
  • 2:59 - 3:02
    Երբ համակարգիչը մի խնդրից
    անցում է կատարում մյուսին,
  • 3:02 - 3:05
    այն, այսպես կոչված, համատեքստային
    փոփոխություն է կատարում`
  • 3:05 - 3:07
    կենտրոնանալով մի որոշակի խնդրի վրա,
  • 3:07 - 3:11
    իր հիշողությունից ջնջելով
    հին տեղեկությունը և կցելով նորը:
  • 3:11 - 3:14
    Այս գործողություններից յուրաքանչյուրը,
    թեև, նրա վրա թանկ է նստում:
  • 3:14 - 3:18
    Կարող ենք եզրակացնել, որ գոյություն ունի
    հիմնական փոխադարձ փոփոխություն
  • 3:18 - 3:20
    արդյունավետության և
    պատրաստակամության միջև:
  • 3:20 - 3:24
    Լուրջ աշխատանքով զբաղվելը նշանակում է
    նվազեցնել համատեքստային փոփոխությունները:
  • 3:24 - 3:28
    Սակայն, պատրաստակամ լինելը արձագանքելն է
    այն պահին, երբ ինչ-որ բան պատահում է:
  • 3:28 - 3:32
    Այս երկու սկզբունքերը
    լիովին հակասում են իրար:
  • 3:32 - 3:35
    Այս հակասությունը մեզ
    հնարավորություն է տալիս
  • 3:35 - 3:38
    որոշել` որտեղ պետք է
    հավասարակշռությունը սահմանենք:
  • 3:38 - 3:42
    Ակնհայտ լուծումը կլինի
    նվազեցնել խոչընդոտները:
  • 3:42 - 3:45
    Կարելի է նաև դրանք խմբավորել:
  • 3:45 - 3:49
    Եթե ոչ մի հաղորդագրություն
    պատասխան չի պահանջում,
  • 3:49 - 3:52
    ասենք, մոտակա մի ժամի ընթացքում,
  • 3:52 - 3:57
    ապա, պետք է փոստարկղը ստուգել հենց
    ամեն մի ժամը մեկ: Ոչ ավելի հաճախ:
  • 3:57 - 4:02
    Ինֆորմատիկայում այս գաղափարը կրում է
    խնդիրների խմբագրում անունը:
  • 4:02 - 4:05
    Խնդիրները` իրենց առաջանալուն
    պես լուծելու փոխարեն...
  • 4:05 - 4:06
    Օհ, մկնիկը շարժվեց:
  • 4:06 - 4:07
    Ստեղնաշարին դիպան:
  • 4:07 - 4:09
    Այդ ֆայլը սկսեց ներբեռնվել:
  • 4:09 - 4:12
    ...համակարգը խմբավորում է
    այս խոչընդոտները`
  • 4:12 - 4:15
    հիմնվելով այս փաստի վրա,
    թե ինչքան ժամանակ է դրանց հարկավոր:
  • 4:15 - 4:18
    2013 թվականին խնդիրների խմբավորումը
  • 4:18 - 4:22
    հանգեցրեց դյուրակիր համակարգիչների
    մարտկոցների աշխատանքի բարելավման:
  • 4:22 - 4:27
    Խոչընդոտները հետաձգելը թույլ է տալիս
    համակարգչին ստուգել ամեն ինչ միաժամանակ,
  • 4:27 - 4:31
    հետո արագ սահմանել էներգիա
    խնայող աշխատանքային ռեժիմ:
  • 4:31 - 4:33
    Սա և՛ համակարգիչների, և՛ մեր դեպքում:
  • 4:33 - 4:36
    Միգուցե, նման մոտեցում որդեգրելը
  • 4:36 - 4:39
    մեզ` օգտատերերիս,
    թույլ կտա սրել մեր ուշադրությունը,
  • 4:39 - 4:45
    և մեզ կպարգևի ժամանակակից կյանքի
    ամենահազվադեպ շնորհներից մեկը` հանգիստը:
Title:
Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը (համակարգիչների օրինակը) - Բրայան Քրիստիան
Speaker:
Brian Christian
Description:

Ամբողջական դասը` https://ed.ted.com/lessons/how-to-manage-your-time-more-effectively-according-to-machines-brian-christian
Մարդիկ և համակարգիչները կիսում են նույն մարտահրավերը` սահմանափակ ժամանակահատվածում կատարել ինչքան հնարավոր է մեծ աշխատանք: Վերջին մոտ 50 տարիների ընթացքում ծրագրավորողները սովորել են ժամանակը արդյունավետ տնօրինելու մի շարք գերազանց մարտավարություններ: Նրանք նաև խոչընդոտների մեծ փորձառություն են ձեռք բերել: Բրայան Քրիստիանը ներկայացնում է, թե ինչպես կարող ենք այս եզրակացություններից մի քանիսը կիրառել մեր կյանքը ավելի հագեցած դարձնելու համար:
Դասը պատրատեց Բրայան Քրիստիանը, անիմացիան` Ադրիատիկ Անիմեյշըն:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:10

Armenian subtitles

Revisions