Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը (համակարգիչների օրինակը) - Բրայան Քրիստիան
-
0:14 - 0:161997 թվականի ամռանը
-
0:16 - 0:21NASA-յի «Փաթֆայնդեր» օդանավը
վայրէջք կատարեց Մարսի մակերևույթին -
0:21 - 0:25և սկսեց Երկիր հեռարձակել
զարմանալի, աշխարհահռչակ նկարներ։ -
0:25 - 0:28Մի քանի օր հետո, սակայն,
ինչ-որ բան խափանվեց։ -
0:28 - 0:31Հեռարձակումը դադարեց։
-
0:31 - 0:34«Փաթֆայնդերը», իրականում, գլուխ էր պահում՝
-
0:34 - 0:40ինքն իրեն ամեն վայրկյան զբաղեցնելով,
բայց ավարտին չհասցնելով ամենակարևորը։ -
0:40 - 0:41Ի՞նչ էր պատահել:
-
0:41 - 0:45Պարզվեց, որ խնդիրների
հերթագրիչն էր խափանվել: -
0:45 - 0:48Յուրաքանչյուր օպերատիվ համակարգ
ունի խնդիրների հերթագրիչ. -
0:48 - 0:52այն հրահանգում է կենտրոնական համակարգին
ինչքան ժամանակ աշխատել մի խնդրի վրա -
0:52 - 0:54մյուսին անցնելուց առաջ,
և ինչ նոր առաջադրանք սկսել։ -
0:54 - 0:59Սահուն աշխատանքի դեպքում, համակարգիչները
այնքան արագ են կատարում տարբեր խնդիրները, -
0:59 - 1:02որ ստեղծվում է այն տպավորությունը,
թե դրանք միաժամանակ են անում ամեն ինչ: -
1:02 - 1:06Բայց մենք բոլորս գիտենք` ինչ է լինում,
երբ ինչ-որ բան իր հունով չի գնում: -
1:06 - 1:10Սա պետք է մեզ, ամենավատ դեպքում,
որոշ չափով հույս տա: -
1:10 - 1:14Անգամ համակարգիչները երբեմն
ընկճված են լինում: -
1:14 - 1:17Գուցե, հերթագրման
ինֆորմատիկայի մասին սովորելը -
1:17 - 1:21մեզ որոշակի պատկերացում կտա
մարդկանց` ժամանակի հետ պայքարի մասին: -
1:21 - 1:26Առաջին եզրակացությունը այն է, որ աշխատանքը
հերթագրելու համար օգտագործված ժամանակը -
1:26 - 1:29կարող էիք օգտագործել աշխատելու համար:
-
1:29 - 1:33Օրինակ` ձեր էլ. փոստարկղը. դուք աչքի եք
անցկացնում բոլոր հաղորդակցությունները, -
1:33 - 1:35ընտրելով դրանք, որոնք ամենակարևորն են:
-
1:35 - 1:38Այս մեկը անելուց հետո, կանցնեք մյուսին:
-
1:38 - 1:40Խելամիտ որոշում է,
բայց այստեղ մի խոչընդոտ կա: -
1:40 - 1:44Սա կոչվում է քառաչափ ժամանակի ալգորիթմ:
-
1:44 - 1:49Եթե ձեր փոստարկղը երկու անգամ մեծ լինի,
այս անցումները երկու անգամ երկար կտևեն, -
1:49 - 1:52դուք պետք է երկու անգամ
ավելի շատ աշխատեք: -
1:52 - 1:55Այսինքն` չորս անգամ ավելին աշխատել:
-
1:55 - 1:58Լինուքս օպերատիվ համակարգի ծրագրավորողները
-
1:58 - 2:01այս խնդրին բախվել են 2003 թվականին:
-
2:01 - 2:06Լինուքսը հերթագրում էր իր առաջադրանքներից
յուրաքանչյուրը ըստ կարևորության, -
2:06 - 2:10երբեմն ավելի շատ ժամանակ էր ծախսում դրանք
դասավորելով, քան կատարելով: -
2:10 - 2:15Ծրագրավորողների անտրամաբանական լուծումը
այս ամբողջ հերթագրումը փոխարինելն էր -
2:15 - 2:18սահմանափակ թվով «հույժ կարևոր» արկղերով:
-
2:18 - 2:21Համակարգը ավելի քիչ էր
կենտրոնանում հաջորդ քայլի վրա, -
2:21 - 2:26և զբաղվում էր ավելի
արդյունավետ աշխատանքով: -
2:26 - 2:30Այսպիսով, ձեր փոստարկղը
ստուգելիս, անընդհատ -
2:30 - 2:33կարևոր բաների վրա կենտրոնանալը
կարող է հանգեցնել ճգնաժամի: -
2:33 - 2:36Ամեն օր միջինում երեք անգամ
ավելի լիքը փոստարկղով արթնանալը -
2:36 - 2:39կխլի ինը անգամ շատ ժամանակ
մաքրելու համար: -
2:39 - 2:44Ավելի լավ է քրոնոլոգիական հերթականությամբ
պատասխանեք կամ անգամ խառը կերպով: -
2:44 - 2:48Զարմանալի է, որ երբեմն ոչ կատարյալ
հերթականությամբ առաջադրանքներ կատարելը -
2:48 - 2:51կարող է լինել դրանք հաջողությամբ
վերջացնելու բանալին: -
2:51 - 2:54Մի այլ եզրակացություն, որին
հանգեցնում է համակարգչային հերթագրումը, -
2:54 - 2:59ժամանակակից կյանքի ամենագերակշիռ
առանձնահատկություններից է` խոչընդոտները: -
2:59 - 3:02Երբ համակարգիչը մի խնդրից
անցում է կատարում մյուսին, -
3:02 - 3:05այն, այսպես կոչված, համատեքստային
փոփոխություն է կատարում` -
3:05 - 3:07կենտրոնանալով մի որոշակի խնդրի վրա,
-
3:07 - 3:11իր հիշողությունից ջնջելով
հին տեղեկությունը և կցելով նորը: -
3:11 - 3:14Այս գործողություններից յուրաքանչյուրը,
թեև, նրա վրա թանկ է նստում: -
3:14 - 3:18Կարող ենք եզրակացնել, որ գոյություն ունի
հիմնական փոխադարձ փոփոխություն -
3:18 - 3:20արդյունավետության և
պատրաստակամության միջև: -
3:20 - 3:24Լուրջ աշխատանքով զբաղվելը նշանակում է
նվազեցնել համատեքստային փոփոխությունները: -
3:24 - 3:28Սակայն, պատրաստակամ լինելը արձագանքելն է
այն պահին, երբ ինչ-որ բան պատահում է: -
3:28 - 3:32Այս երկու սկզբունքերը
լիովին հակասում են իրար: -
3:32 - 3:35Այս հակասությունը մեզ
հնարավորություն է տալիս -
3:35 - 3:38որոշել` որտեղ պետք է
հավասարակշռությունը սահմանենք: -
3:38 - 3:42Ակնհայտ լուծումը կլինի
նվազեցնել խոչընդոտները: -
3:42 - 3:45Կարելի է նաև դրանք խմբավորել:
-
3:45 - 3:49Եթե ոչ մի հաղորդագրություն
պատասխան չի պահանջում, -
3:49 - 3:52ասենք, մոտակա մի ժամի ընթացքում,
-
3:52 - 3:57ապա, պետք է փոստարկղը ստուգել հենց
ամեն մի ժամը մեկ: Ոչ ավելի հաճախ: -
3:57 - 4:02Ինֆորմատիկայում այս գաղափարը կրում է
խնդիրների խմբագրում անունը: -
4:02 - 4:05Խնդիրները` իրենց առաջանալուն
պես լուծելու փոխարեն... -
4:05 - 4:06Օհ, մկնիկը շարժվեց:
-
4:06 - 4:07Ստեղնաշարին դիպան:
-
4:07 - 4:09Այդ ֆայլը սկսեց ներբեռնվել:
-
4:09 - 4:12...համակարգը խմբավորում է
այս խոչընդոտները` -
4:12 - 4:15հիմնվելով այս փաստի վրա,
թե ինչքան ժամանակ է դրանց հարկավոր: -
4:15 - 4:182013 թվականին խնդիրների խմբավորումը
-
4:18 - 4:22հանգեցրեց դյուրակիր համակարգիչների
մարտկոցների աշխատանքի բարելավման: -
4:22 - 4:27Խոչընդոտները հետաձգելը թույլ է տալիս
համակարգչին ստուգել ամեն ինչ միաժամանակ, -
4:27 - 4:31հետո արագ սահմանել էներգիա
խնայող աշխատանքային ռեժիմ: -
4:31 - 4:33Սա և՛ համակարգիչների, և՛ մեր դեպքում:
-
4:33 - 4:36Միգուցե, նման մոտեցում որդեգրելը
-
4:36 - 4:39մեզ` օգտատերերիս,
թույլ կտա սրել մեր ուշադրությունը, -
4:39 - 4:45և մեզ կպարգևի ժամանակակից կյանքի
ամենահազվադեպ շնորհներից մեկը` հանգիստը:
- Title:
- Ինչպե՞ս արդյունավետ տնօրինել ժամանակը (համակարգիչների օրինակը) - Բրայան Քրիստիան
- Speaker:
- Brian Christian
- Description:
-
Ամբողջական դասը` https://ed.ted.com/lessons/how-to-manage-your-time-more-effectively-according-to-machines-brian-christian
Մարդիկ և համակարգիչները կիսում են նույն մարտահրավերը` սահմանափակ ժամանակահատվածում կատարել ինչքան հնարավոր է մեծ աշխատանք: Վերջին մոտ 50 տարիների ընթացքում ծրագրավորողները սովորել են ժամանակը արդյունավետ տնօրինելու մի շարք գերազանց մարտավարություններ: Նրանք նաև խոչընդոտների մեծ փորձառություն են ձեռք բերել: Բրայան Քրիստիանը ներկայացնում է, թե ինչպես կարող ենք այս եզրակացություններից մի քանիսը կիրառել մեր կյանքը ավելի հագեցած դարձնելու համար:
Դասը պատրատեց Բրայան Քրիստիանը, անիմացիան` Ադրիատիկ Անիմեյշըն: - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:10
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for How to manage your time more effectively (according to machines) | |
![]() |
Emma Dovlatyan accepted Armenian subtitles for How to manage your time more effectively (according to machines) | |
![]() |
Emma Dovlatyan edited Armenian subtitles for How to manage your time more effectively (according to machines) | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for How to manage your time more effectively (according to machines) | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for How to manage your time more effectively (according to machines) | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for How to manage your time more effectively (according to machines) |