Օրֆեուսի և Էվրիդիկի ողբերգական առասպելը
-
0:07 - 0:10Բոլոր հյուրերը համամիտ էին,
որ դա իդեալական հարսանիք էր: -
0:10 - 0:12Փեսացուն Օրֆեուսն էր՝
-
0:12 - 0:14պոետներից և երգիչներից ամենահռչակավորը:
-
0:14 - 0:17Հարսնացուն Էվրիդիկն էր՝
անտառի հավերժահարսը: -
0:17 - 0:19Ցանկացածը կարող էր փաստել,
-
0:19 - 0:21որ երկուսն էլ իսկապես սիրում էին իրար:
-
0:22 - 0:27Հանկարծ Էվրիդիկը սայթաքեց և
ընկավ գետնին: -
0:27 - 0:29Երբ Օրֆեուսը վազեց նրա մոտ,
-
0:29 - 0:31հավերժահարսն արդեն մահացել էր,
-
0:31 - 0:35իսկ օձը, որը կծել էր նրան,
խոտերի միջով սողալով հեռացավ: -
0:35 - 0:39Էվրիդիկի թաղումից հետո
Օրֆեուսի վիշտն այնքան մեծ էր, -
0:39 - 0:42որ որոշեց հեռանալ
կենդանի մարդկանց աշխարհից: -
0:42 - 0:47Նա որոշեց սիրելիին փրկելու համար
գնալ մահացածների երկիր՝ -
0:47 - 0:52մի վայր, որտեղից ոչ մի կենդանի էակ
դեռ չի վերադարձել: -
0:54 - 0:57Երբ Օրֆեուսը հասավ
անդրաշխարհի դարպասներին, -
0:57 - 0:59սկսեց նվագել քնարի վրա:
-
0:59 - 1:01Մեղեդին այնքան գեղեցիկ էր, որ
-
1:01 - 1:04Կերբերոսը՝ երեքգլխանի կատաղած շունը,
որ հսկում էր մեռյալներին, -
1:04 - 1:07հանգիստ պառկեց՝ թողնելով,
որ Օրֆեուսն անցնի: -
1:07 - 1:12Քարոնին՝ մահացածների հոգիները Ստիքս գետով
Հադեսի թագավորություն տեղափոխողին, -
1:12 - 1:17այնքան էր դուր եկել մեղեդին, որ նա
Օրֆեուսին անվճար տեղափոխեց մյուս ափ: -
1:18 - 1:23Երբ Օրֆեուսը մտավ Հադեսի և Պերսեփոնեի՝
մահացածների թագավորի և թագուհու ամրոց, -
1:23 - 1:25սկսեց երգել:
-
1:25 - 1:27Նա երգում էր Էվրիդիկի հանդեպ
իր սիրո մասին -
1:27 - 1:30և ասում, որ իր սիրելիին
շատ վաղ տարան իրենից հեռու: -
1:30 - 1:33Կգա այն օրը, երբ Էվրիդիկը, բոլորի պես,
-
1:33 - 1:37հավերժ կմնա մահացածների թագավորությունում:
-
1:37 - 1:41Մի՞թե Հադեսը չէր կարող նրան
ևս մի քանի տարի շնորհել Երկրի վրա: -
1:41 - 1:44Երբ Օրֆեուսն ավարտեց իր երգը,
-
1:44 - 1:46դժոխքում ամեն բան կանգ առավ:
-
1:46 - 1:49Սիզիֆն այլևս չէր գլորոմ
իր քարը դեպի բլրի գագաթը։ -
1:49 - 1:51Տանտալոսը գլուխը չձգեց դեպի այն ջուրը,
-
1:51 - 1:53որից նա իրավունք չուներ խմել:
-
1:53 - 1:58Անգամ Ֆուրիաները՝ վրեժխնդրության
դիվային աստվածուհիներն էին լալիս։ -
1:58 - 2:03Հադեսն ու Պերսեփոնեն խոստացան կատարել
Օրֆեուսի խնդրանքը մի պայմանով. -
2:03 - 2:07նա մահացածների թագավորությունից
պետք է դուրս գա առանց հետ նայելու՝ -
2:07 - 2:10և ստուգելու՝
արդյոք Էվրիդիկը նույնպես գալիս է, թե ոչ: -
2:10 - 2:14Եթե հետ նայի, Էվրիդիկը հավերժ կմնա
մահացածների թագավորությունում: -
2:15 - 2:17Օրֆեուսը սկսեց քայլել դեպի դուրս:
-
2:17 - 2:21Ամեն քայլի հետ
նա ավելի ու ավելի էր ցանկանում իմանալ՝ -
2:21 - 2:23արդյոք Էվրիդիկը գալիս է իր հետևից:
-
2:23 - 2:25Նա ոչինչ չէր լսում,
-
2:25 - 2:27բայց չէ՞ որ ոտնաձայներ պետք է լինեին:
-
2:27 - 2:32Երբ նա գրեթե դուրս էր եկել անդրաշխարհից
ու անցել դեպի շողացող լույսը -
2:32 - 2:34չդիմացավ:
-
2:34 - 2:36Օրֆեուսը փորձեց հետ վերադառնալ անդրաշխարհ,
-
2:36 - 2:39բայց նրա համար դռները փակ էին:
-
2:39 - 2:41Էվրիդիկային կորցնելու պատճառով
-
2:41 - 2:44Օրֆեուսը երդվեց այլևս չսիրել ոչ մի կնոջ:
-
2:44 - 2:47Փոխարենը նա նստում էր
ծառերի պուրակի մոտ -
2:47 - 2:49և երգում երգեր սիրահարների մասին:
-
2:49 - 2:51Հանիմեդ անունով գեղեցիկ մի տղա կար,
-
2:51 - 2:54ում Զևսը դարձրել էր Աստվածներին
գինի մատակարարող: -
2:54 - 2:56Կար նաև Միրան,
-
2:56 - 2:58ով սիրում էր հորը և դրա համար պատժված էր,
-
2:59 - 3:00և կար Պիգմալիոնը,
-
3:00 - 3:03ով փղոսկրից քանդակել էր կնոջ իր իդեալը,
-
3:03 - 3:06իսկ հետո աղոթել Վեներային այնքան,
մինչև նա քանդակը կենդանացնի: -
3:07 - 3:08Եվ հենց ինքը՝ Վեներան,
-
3:08 - 3:12ում գեղեցիկ սիրեցյալին՝ Ադոնիսին
սպանել էր վայրի վարազը: -
3:13 - 3:16Ասես Օրֆեուսի սերն ու կորուստը
տվել էին նրան կարողություն՝ -
3:16 - 3:20տեսնելու Աստվածների և մարդկանց սրտերը:
-
3:21 - 3:25Բայց որոշների համար
պոեզիան բավարար չէր: -
3:25 - 3:30Մենադաներ կոչվող վայրի կանանց մի խմբի
դուր չէր գալիս այն փաստը, որ բանաստեղծը, -
3:30 - 3:32ով այդքան գեղեցիկ էր երգում սիրո մասին,
-
3:32 - 3:34երբեք չի սիրի նրանց:
-
3:34 - 3:36Այդ խանդը հասցրեց նրանց կատաղության
-
3:36 - 3:38և նրանք կտոր-կտոր արեցին
խեղճ Օրֆեուսին: -
3:39 - 3:41Թռչունները՝ բնության երգիչները,
-
3:41 - 3:42սգում էին Օրֆեուսի մահը,
-
3:42 - 3:45ինչպես և գետերը, որոնց ձայները
մեղեդի էին դառնում: -
3:46 - 3:48Աշխարհը կորցրեց երկու գեղեցիկ հոգիների:
-
3:49 - 3:54Օրֆեուսն ու Էվրիդիկն այնքան ուժգին էին
սիրում իրար, որ երբ իրարից հեռու էին, -
3:54 - 3:58Օրֆեուսը հասկացավ, որ սիրահարների ցավն
ու երջանկությունն ամենուր է: -
3:58 - 4:03Եվ այդպես ստեղծվեց արվեստի նոր ձև՝
սիրային պոեզիա: -
4:03 - 4:04Չնայած ողջ աշխարհը սգում էր,
-
4:04 - 4:08Օրֆեուսը գտավ իր խաղաղությունն ու երկրորդ
կեսին մահացածների թագավորությունում: -
4:09 - 4:14Մինչ այսօր էլ նա այնտեղ քայլում է
Էվրիդիկի հետ Ստիքս գետի ափով: -
4:14 - 4:17Երբեմն նրանք քայլում են կողք կողքի,
-
4:17 - 4:19երբեմն Էվրիդիկը քայլում է նրանից առաջ,
-
4:19 - 4:21իսկ երբեմն էլ Օրֆեուսն է գնում նրանից առաջ
-
4:21 - 4:25և շրջվում՝ նայելու նրան
այնքան, որքան ցանկանա:
- Title:
- Օրֆեուսի և Էվրիդիկի ողբերգական առասպելը
- Description:
-
Օրֆեուսի՝ պոետներից և երգիչներից ամենահռչակավորի ամուսնությունը Էվրիդիկի՝ անտառի հավերժահարսի հետ, լիարժեք միություն էր: Ցանկացածը կարող էր փաստել, որ երկուսն էլ իսկապես սիրում էին իրար: Երբ նրանց ամուսնական արարողությունը ավարտվեց Էվրիդիկի անժամանակ մահով, Օրֆեուսին մնում էր միայն գնալ մահացածների թագավորություն և փորձել հետ վերադարձնել սիրելիին: Բրենդն Պելսուն կիսվում է Օրֆեուսի և Էվդրիկի առասպելի պատմությամբ:
Նյութը՝ Բրենդն Պելսու, պատկերները՝ Անտոն Բոգատի:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:42
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for The tragic myth of Orpheus and Eurydice - Brendan Pelsue | |
![]() |
Emma Dovlatyan accepted Armenian subtitles for The tragic myth of Orpheus and Eurydice - Brendan Pelsue | |
![]() |
Emma Dovlatyan edited Armenian subtitles for The tragic myth of Orpheus and Eurydice - Brendan Pelsue | |
![]() |
Anush Movsisyan edited Armenian subtitles for The tragic myth of Orpheus and Eurydice - Brendan Pelsue | |
![]() |
Anush Movsisyan edited Armenian subtitles for The tragic myth of Orpheus and Eurydice - Brendan Pelsue |