«Հակադրությունների խաղը». ըստ Բրենդան Կոնստանտինի
-
0:13 - 0:15«Հակադրությունների խաղը»
-
0:15 - 0:17Նվիրվում է Պատրիսիա Մեյշին
-
0:19 - 0:23Այսօր ես և իմ աշակերտները խաղում էինք
հակադրությունների խաղը: -
0:23 - 0:26Գրատախտակին գրեցի
Էմիլի Դիքինսոնի հետևյալ ցիտատը. -
0:26 - 0:30«Իմ կյանքն ասես
մի լիցքավորված ատրճանակ լիներ»: -
0:30 - 0:35Հետո մի պահ դադար տվեցի, որ նրանք
կարողանան ասել բառերի հականիշները: -
0:35 - 0:38Իմ - քո,
-
0:38 - 0:40կյանք - մահ,
-
0:40 - 0:44լինել - չլինել,
-
0:44 - 0:46մի - բազմաթիվ,
-
0:46 - 0:48լիցքավորված - դատարկ,
-
0:48 - 0:51ատրճանակ…
-
0:51 - 0:53Ատրճանակ:
-
0:53 - 0:57Մի ակնթարթ,
կայծակի լույսի ու ձայնի միջև դադարի նման, -
0:57 - 0:59աշակերտները սևեռուն ինձ նայեցին,
-
0:59 - 1:04որին հաջորդեց պատասխանների տարափը.
-
1:04 - 1:06- Ծաղիկ, - ասաց մեկը:
-
1:06 - 1:08-Չէ, գիրք, - ասաց մյուսը:
-
1:08 - 1:13- Հիմարություն, - բացականչեց երրորդը, –
ատրճանակի հակառակը բարձն է, -
1:13 - 1:15կամ, ասենք գրկախառնությունը:
-
1:15 - 1:19Բայց ոչ գիրքը, հնարավոր չէ՝ գիրքը լինի:
-
1:19 - 1:21Այդ պահին բոլորը հավաքեցին իրենց մտքերն
-
1:21 - 1:24ու հանկարծ սկսեցին բղավել՝
մեկը մյուսին հերթ չտալով: -
1:24 - 1:26Հնարավոր չէր ընդհանուր հայտարարի գալ.
-
1:26 - 1:29ամեն աշակերտի համար
իր պատասխանը վերջնական էր. -
1:29 - 1:37-Երգ է, աղոթք, ավելի ճիշտ՝ խոստում,
ամուսնական մատանու պես, և հետո՝ երեխա: -
1:37 - 1:40Կամ ո՞վ է ծնունդ ընդունողը,
ինչպե՞ս են անվանում նրան: -
1:40 - 1:43- Մանկաբարձուհի՞:
- Հա՛, հա՛, մանկաբարձուհի: -
1:43 - 1:44- Չէ՛, սխալ է:
-
1:44 - 1:47Դու այնքան սխալ ես,
որ էլ երբեք ճիշտ չես լինի: -
1:47 - 1:49Շշուկ է, աստղ է։
-
1:49 - 1:55Ասես մեկի ձեռքին սիրո խոսքերն ասես, հետո
ականջին դիպչես հակառակն անելու փոխարեն: -
1:56 - 1:58- Գժվե՞լ ես:
-
1:58 - 2:00Ոնց որ Հիմարաստանի նախագահը լինես:
-
2:00 - 2:03Իսկը քեզ համար է, ե՞րբ են ընտրություններդ:
-
2:03 - 2:08- Փափուկ արջուկ է,
թուր և ընտիր, կատարյալ դեղձ: -
2:08 - 2:09- Վերադառնանք առաջինին:
-
2:09 - 2:12Ծաղիկ է, մի սպիտակ վարդ:
-
2:13 - 2:16Երբ զանգը հնչեց, վերցրի ջնջոցը,
որ գրատախտակը մաքրեմ, -
2:16 - 2:18բայց մի աղջիկ խլեց այն ձեռքիցս:
-
2:18 - 2:23- Ոչինչ դեռ որոշված չէ, - ասաց, -
մենք դեռ չենք ավարտել: -
2:23 - 2:26Ես բոլոր պատասխանները թողեցի գրատախտակին:
-
2:26 - 2:32Հաջորդ օրը նրանցից ոմանք
իրար հետ չէին խոսում. խմբերի էին բաժանվել՝ -
2:32 - 2:37ծաղկի խումբ, փիսիկի խումբ:
-
2:37 - 2:41Երկու տղաներ էլ
իրենց կոչում էին «Ձնագնդեր»: -
2:41 - 2:45Մյուսները հավատարիմ էին մնացել
խաղի նախնական գաղափարին, -
2:45 - 2:48այն է՝ բանաստեղծության պես մի բան գրել:
-
2:48 - 2:51- Ադամանդ է: Պար է:
-
2:51 - 2:55Ատրճանակի հակառակը
ֆրանսիական մի թանգարան է: -
2:55 - 2:58Լուսինն է, հայելի է,
-
2:58 - 3:02զանգի ձայնն է ու այն լսողը:
-
3:03 - 3:09Վեճը նոր թափ առավ,
նորից աղմուկ, և ահա՝ ևս մեկ խումբ: -
3:09 - 3:12Առաջին անգամ ես համարձակվեցի
ուղղորդել նրանց: -
3:12 - 3:16- Միգուցե բոլորդ ճիշտ եք,- ասացի:
-
3:16 - 3:19Դե, միգուցե:
-
3:19 - 3:24- Միգուցե այն ամենն է՝ ինչ ասացինք,
և մնացածը, որ դեռ չենք ասել: -
3:24 - 3:29Բառերն են, ու բառերի համար
թողնված դատարկ տեղերը: -
3:29 - 3:31Սկսեցին իրար նայել:
-
3:31 - 3:33Ամեն ինչն է այս սենյակի մեջ
-
3:33 - 3:38ու սենյակից դուրս,
փողոցով մեկ ու երկնքում: -
3:38 - 3:41Ամենքն են՝ դպրոցում ու առևտրի կենտրոնում,
-
3:41 - 3:46և հիվանդանոցում ու փոստային գրասենյակում
իրենց հերթին սպասող բոլոր մարդիկ։ -
3:46 - 3:51Ու, դե հա, ծաղիկ էլ է, բոլոր ծաղիկները,
մի ամբողջ ծաղկանոց: -
3:51 - 3:57Ատրճանակի հակառակն այն է,
ինչին այն ուղղում ես: -
3:57 - 4:00- Մի՛ գրեք դա գրատախտակին, -
ասացին նրանք: -
4:00 - 4:03- Պարզապես ասեք՝ «բանաստեղծություն»:
-
4:03 - 4:09Քո մահը կարտացոլվի բազմաթիվ
«պարպված» բանաստեղծություններում:
- Title:
- «Հակադրությունների խաղը». ըստ Բրենդան Կոնստանտինի
- Speaker:
- Բրենդան Կոնստանտին
- Description:
-
https://ed.ted.com/lessons/the-opposites-game-by-brendan-constantine
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:25
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for "The Opposites Game" by Brendan Constatine | |
![]() |
Emma Dovlatyan accepted Armenian subtitles for "The Opposites Game" by Brendan Constatine | |
![]() |
Emma Dovlatyan edited Armenian subtitles for "The Opposites Game" by Brendan Constatine | |
![]() |
YSU Translation Studies edited Armenian subtitles for "The Opposites Game" by Brendan Constatine | |
![]() |
YSU Translation Studies edited Armenian subtitles for "The Opposites Game" by Brendan Constatine | |
![]() |
YSU Translation Studies edited Armenian subtitles for "The Opposites Game" by Brendan Constatine |